Երբ տեսա արձանը, ցնցվեցի. Ազատության հրապարակում տեղի ունեցավ Օհան Դուրյանի կիսանդրու բացումը

Այսօր Երեւանի Ազատության հրապարակում՝ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արձանի բացումը կատարեց Օհան Դուրյանի կինը՝ Ալիս Դուրյանը: 

Ներկաները, նախ, ծաղիկներ խոնարհեցին վարպետի կիսանդրու մոտ, ապա ողջագուրվեցին ու շփվեցին տիկին Ալիսի հետ:

Տիկին Դուրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ անչափ հավանում է քանդակը: «Շատ նման է իրեն, անգամ՝ բազուկները մկանուտ: Եթե կենդանության օրոք իմանար, որ իր արձանն է դրվելու Ազատության հրապարակում, վստահաբար, շոյված կլիներ»,- ասաց մաեստրոյի տիկինը:

Բացման խոսքով հանդես եկավ հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը:

«Ինչպես մաեստրոն կասեր, իմ պաշտելի ժողովուրդ. մեր այսօրվա հանդիսությունը թույլ տվեք վերնագրել Օհան Դուրյանի երրորդ վերադարձը. 1957-ին՝ վերադարձ խորհրդային Հայաստան, 1991-ին՝ վերադարձ անկախացած ՀՀ, եւ այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 4՝ վերադարձ երրորդ կամ հավերժական: Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ վարպետ եւ քաղաքացի, իմ իսկ բնութագրմամբ, Հայաստանի ամենաանկախ եւ ազատ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց «Հրապարակ»»,- իր խոսքում նշեց Վարդապետյանը:

Վերջինս նաեւ շեշտեց՝ երաժշտությունը, որը հնչում է, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի 3-րդ մասն է, որ մաեստրոն կատարում է նշանավոր նվագախմբերից մեկի հետ:

Վահան Վարդապետյանի խոսքով՝ Օհան Դուրյանի քանդակը ստեղծած քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, իրավամբ, հաջողվել է կերտել վարպետաց վարպետին, որը, ձախ ձեռքը պարզած դեպի Ազատության հրապարակը, ասում է՝ իմ հոգին եւ շունչը հանուն ազատության, հանուն ինքնիշխանության պայքարող քաղաքացիներիս հետ է, իսկ աջ ձեռքն ուղղել է դեպի օպերայի եւ ֆիլհարմոնիայի կողքը եւ ասում է՝ ընդմիշտ ծառան եմ համաշխարհային հայ երաժշտարվեստի:

Ապա ընթերցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2008 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում Դուրյանի մասին գրված խմբագրականից մի քան տող՝ խոսքը տրամադրեց վարչապետին:

«Ուրախալի առիթ է, պատիվ եւ ուրախություն եմ ունեցել, ինչը նաեւ ինչ-որ տեղ թերություն է՝ մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս եւ այս պատերից դուրս: Սա իրականում թերություն է, որովհետեւ ճիշտ բալանսը կլիներ, որ ավելի շատ շփվել պատերից ներս, քան դուրս՝ այս հրապարակում»,- ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ ասաց՝ ուզում եմ երկու կարեւոր դրվագի մասին խոսել. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ երբ լսեցի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրելու գաղափարի մասին, ինձ համար անսպասելի էր, մտածում էի՝ ինչքանով կներդրվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը։ Երբ ավելի մանրամասն ծանոթացա գաղափարին, հասկացա՝ որքան կարեւոր է Օհան Դուրյանի այդպիսի ներկայությունը Ազատության հրապարակում։ Նրա արձանի ներկայությունը հենց այստեղ խորհրդանշում է իր ներկայությունը ե՛ւ պատերից ներս, ե՛ւ պատերից դուրս։ Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաեւ մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունը այստեղ՝ Արամ Սարգսյանի, Վահագն Խաչատուրյանի, Վահրամ Դումանյանի: Շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում իրականացրել ենք մի շարք քաղաքական միջոցառումներ, նաեւ իմ ներկայությունն է ընդգծում»:

Վարչապետը հավելեց, որ չի ուզում շատ անուններ տալ, որովհետեւ խառը ժամանակներ ենք ապրում, եւ չգիտի՝ անուններ տալիս անվանատերերը արդյոք դրական կընկալե՞ն:

Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ արձանի հետ կապված քննադատություններին:

«Ինձ ասացին՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա, ասացին՝ մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կա մեծ աղմուկ եւ քննադատություն: Երբ տեսա լուսանկարը, ցնցվեցի, ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր, ընդ որում, նա այսպիսին չէր երեւում բեմում։ Վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, որտեղ նա  կարճաթեւ շապիկով է, եւ ես նրա մկանուտ տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ցնցվեցի։ Կներեք, բայց սմոկինգով Օհան Դուրյանը տեսանելի եւ ամբողջովին հասկանալի չէր։ Եթե Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէր լինի»,- շեշտեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը, խոսելով Դուրյանի կենսագրության մասին, հիշեցրեց, որ վարպետը ծնվել է Երուսաղեմում, ապա հավելեց՝ սովորաբար ուխտագնացություն ասելով՝ հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ՝ Օհան Դուրյանի կյանքն ու ճանապարհը՝ Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան հայրենիք:

«Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքների մեջ չենք նկատել ամենակարեւոր երազանքը, որ Հայաստանը պետք է լինի կոնկրետ, պետք է լինի տեսանելի, շոշափելի, չափելի, եւ դա է Հայաստանի լինելիության երաշխիքն ու գրավականը: Մենք մեր սիրելիներին ընկալում ենք իդեալական, իսկ իդեալականը կոնկրետությունից դուրս է: Երբ մարդուն կոնկրետացնում ես, տեսնում ես նրա թերություններն ու առավելությունները: Բայց հենց այդտեղ է գալիս սիրո կուլմինացիան, երբ սիրում ես կոնկրետության մեջ, սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ երազանքներից ստանում ես կոնկրետ մարդուն, որն ունի ցավեր, թուլություններ: Նույնն էլ հայրենիքն է: Սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առավելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից եւ դարձնելով ամենօրյա հոգածության առարկա: Օհան Դուրյանը երկու մշակութային ու քաղաքական պատվանդաններից իջեցվել է եւ դրվել, հենվել է Հայաստանի հողին: Սա է այսօրվա սիմվոլը»,- իր խոսքը եզրափակեց վարչապետը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով վարպետի մասին, նկատեց. «Պետք է մեծամտություն անեմ ու ասեմ, որ Օհան Դուրյանի վերջին տարիների ընկերն եմ եղել: Քաղաքական առումով բոլոր զարգացումներն ու ինչ կլինի եւ ինչ է սպասվում Դուրյանը հիմնականում հարցնում էր ինձ, սիրով գնում, բացատրում էի: Չնայած ես տեսակով լավատես եմ, բայց վարպետին ներկայացնելիս լրացուցիչ լավատեսություն էի դնում»:

Սարգսյանի համոզմամբ՝ Դուրյանին միայն երաժիշտ գնահատելը կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերող գործիչ գնահատելը եւս քիչ է: «Ինքը հրաշք մարդ էր,  անմեկնաբանելի, անկառավարելի, անսպասելի քայլերով լի: Այդ մարդը տեղով հրաշք էր»,- ընդգծեց նա:

Արամ Սարգսյանը նաեւ նշեց Դուրյանի ամենախոր միտքը, որ միշտ ինքը հիշում է ու առաջնորդվում. «Ամենասիրուն դադարը դա մահն է, այսինքն՝ մահը վերջ չէ, դադար է»:

Արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Արա Խզմալյանը, պետական, քաղաքական, հասարակական, մշակութային այլ դեմքեր ու գործիչներ:

Տպել
2740 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը