Առաջին անգամ Հայաստանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, կատարվել է ենթաստամոքսային գեղձի բացառիկ վիրահատություն

Առաջին անգամ Հայաստանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, լապարասկոպիկ եղանակով կատարվել է ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացում: Վիրահատված պացիենտը ժամանել է Վրաստանից:

Նման վիրահատությունը համարվում է որովայնի խոռոչի ամենածավալուն միջամտությունը, որ դարձնում է պրոցեսը բարդ ու դժվարամատչելի: Լապարասկոպիկ եղանակով ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացումը նույնիսկ արտերկրում ու եվրոպական մի շարք երկրներում կատարվում է միայն մասնագիտացված բուժկենտրոններում:

Մինչ այսօր մեր երկրում ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացման վիրահատություններ բաց եղանակով էին կատարվել: Ենթաստամոքսային գեղձի գոյացությունը հեռացնելու համար հաճախ քաղաքացիները ստիպված են եղել մեկնել այլ երկրներ, հիմնականում՝ Մոսկվա, Գերմանիա և այլն: Այժմ արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը՝ ի դեմ վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, վիրաբուժության գծով փոխտնօրեն Գրիգոր Պապոյանի, կատարում է այդ ու մի շարք դժվարամատչելի և Հայաստանում դեռևս չկատարված վիրահատություններ՝ նախապատվությունը տալով լապարասկոպիկ եղանակին:

Հանրապետության մասշտաբով բացառիկ վիրահատությանը մասնակցել է նաև Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցի առաջատար գիտաշխատող Իգոր Անդրեյցևը:

Լապարասկոպիկ մեթոդի առավելությունները, ի տարբերություն բաց եղանակի, շատ են: Նախ հիվանդը հետվիրահատական շրջանը հաղթահարում է գրեթե անցավ, արագ ապաքինվում է, կրճատվում է հիվանդասենյակում գտնվելու ժամկետը, բնականոն կյանքին ու աշխատանքին վերադառնում է սեղմ ժամկետում, հետվիրահատական մեծ սպիներ չի ունենում: 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գրեթե ամբողջությամբ ներդրված է վիրահատությունները փակ եղանակով կատարելու քաղաքականությունը: Բացառությունը միայն այն վիրահատություններն են, որոնք հստակ ցուցում ունեն բաց եղանակի:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժական թիմն արդեն մի քանի հարյուրների հասնող վիրահատություններ է կատարել, որոնք մեծ մասամբ բարդ ու դժվարամատչելի միջամտությունների շարքին են դասվում:

Տպել
2606 դիտում

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի` զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ