Հարցը միայն անպտղությունը չէ, նաև՝ քիչ երեխաներ ունենալը. ՀՀ-ում կարող են ինքնավերարտադրման խնդիրներ առաջանալ

Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր, թեպետ վերջին 10 տարվա ընթացքում ցուցանիշը համեմատաբար ցածր տոկոս է կազմում։ Նախկինում անպտղության ցուցանիշով մեր երկիրն ուներ 20, 28, 19 տոկոս։ Այժմ 14․6 է, գրեթե մոտ՝ սահմանված 15% ճգնաժամային մակարդակին։

Մեր երկրում անպտղության մակարդակը կանանց շրջանում 15 տոկոս է, տղամարդկային գործոնով պայմանավորված՝ 9,5 տոկոս։ Ամեն 10-րդ կնոջ մոտ պտղաբերության հետ կապված խնդիրներ կան, նրանցից 7-ի մոտ այդ խնդիրները բավական լուրջ են։ 

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ պատկերը մտահոգիչ է, քանի որ այս ցուցանիշը կարող է ազդել երկրի դեմոգրաֆիկ ցուցանիշի վրա։ Ըստ ԱՀԿ-ի՝ եթե անպտղության ցուցանիշը որևէ երկրում հասնում է 15 տոկոսի, խոսում է այն մասին, որ այդ ազգաբնակչությունն ունի ժողովրդավարության խնդիր։ 

«Մենք այդ խնդիրը ունենք։ Ցավոք, ոչ միայն անպտղության հարցն է, այլ նաև այն զույգերը, ովքեր որևէ խնդիր չունեն, միևնույն է, քիչ են երեխաներ ունենում։ Հիմա գիտակցություն կա, որ մենք պատերազմող երկիր ենք, և այդ ցուցանիշը մեզ համար վտանգավոր է, պետք է բարձրացնենք։ Երկու սերունդ կորցրել ենք արդեն պատերազմի հետևանքով։ Ընտանիքում պետք է լինի 3 երեխա, որպեսզի ազգաբնակչությունը կարողանա ինքն իրեն վերարտադրել։ Հակառակ դեպքում շատ ցավալի պատկեր ենք ունենալու»,- ահազանգում է մասնագետը։ 

Ըստ Համբարձումյանի՝ նման դեպքում ազգաբնակչության թվաքանակը ամեն 40-50 տարին մեկ կիջնի, բնակչությունը չի կարող ինքն իրեն վերարտադրել, իսկ ինքնավերարտադրվելու համար ինդեքսը պետք է լինի 2,1 տոկոս։

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, անպտղաբերության 22 պատճառ կա, որոնց մեզ մոտ գումարվել են 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը և 1990 թվականից սկսած արցախյան պատերազմը։ Դրանից բացի, անպտղությանը նպաստում են տարբեր ուռուցքային հիվանդությունները, հորմոնալ խնդիրները, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները։ Կանանց մոտ 50 տոկոսն է, որ երեխա ունենալու հարցում խնդիրներ ունի, տղամարդկանց՝ 30 տոկոսը, իսկ 20 տոկոսը բաժին է ընկնում և՛ տղամարդկանց, և՛ կանանց։

«Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, թմրանյութերը, ոչ առողջ սնունդը, ոչ առողջ ապրելակերպն էլ են նպաստում անպտղությանը։ Մեզ մոտ և՛ տղամարդկանց անպտղության տոկոսն է բարձր, և՛ կանանց՝ համեմատած եվրոպական երկրների։ Հայաստանում հորմոնային խնդիրներն են նաև պատճառը, որը բոլոր տարիքային խմբերի մոտ է հանդիպում։ Զույգերը, երբ որոշում են ամուսնանալ, եթե մեկ տարուց հետո երեխա չեն ունենում, ուրեմն պտղաբերության հետ խնդիր ունեն»,- ասում է մասնագետը։

Նրա խոսքով՝ կնոջ մոտ 38 տարեկանից հետո սկսվում է պտղաբերության պոնտենցիալի մարում, դա ավելի է սրվում 44 տարեկանում: Պրակտիկորեն վերարտադրողական տարին ավարտվում է 49 տարեկանում։

Անպտղաբերությունը երկու տեսակ է լինում. մեկը՝ առաջնային, մյուսը՝ երկրորդային։ Առաջնային անպտղություն է համարվում, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ 1 տարի կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում: Որպես հիմնական պատճառ նշվում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումը։ Իսկ երկրորդային անպտղությունը դիտվում է այն ժամանակ, երբ զույգը երեխա է ունեցել, կամ կինը հղի է եղել, սակայն դրանից հետո 2 տարի շարունակ չի հղիացել կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում: Այս պարագայում պատճառը հնարավոր է՝ աբորտները լինեն։

Ինչպե՞ս հաղթահարել անպտղությունը.

Էդվարդ Համբարձումյանն առանձնացնում է անպտղության դեմ երեք բուժում․ «Առաջինը, որ պահանջում է դեղորայքային, որոնք հորմոններն են ստուգում, կամ եթե ձվաբջիջների խնդիր կա, մենք օգնում ենք, որ ձվաբջիջը մեծանա: Կանանց մեծամասնության մոտ խնդիրը սրա հետ է կապված։ Մյուսը, որ ներարգանդային սերմնավորման կարիք ունեն, սերմը տղամարդուց հավաքում ենք և տեղադրում կնոջ արգանդում, երրորդը արհեստական արտամարմնային բեղմնավորումն է․ մենք սերմնաբջիջը ներարկում ենք կանանց ձվաբջջի մեջ, 5 օրում ստանում սաղմիկ և հետո տեղադրում արգանդում։ Բուժումները լինում են նաև վիրահատական մեթոդներով, երբ գոյացություն կամ ուռուցք է լինում»:

Մասնագետը շեշտում է՝ ամուսնանալուց մեկ տարի անց, եթե զույգը չի կարողանում երեխա ունենալ, անպայման պետք է դիմի համապատասխան բժշկին, որը զբաղվում է անպտղաբերության հարցով։ 38 տարեկանից սկսած՝ խորհուրդ է տրվում դիմել 6 ամսվա ընթացքում։ Երբեք պետք չէ դիմել ինքնբուժության, քանի որ զույգը կարող է վնաս տալ իրեն: Հետագայում դրա հետևանքով հասցրած վնասները դժվար կլինի հարթել։ Թե՛ ժամանակի, թե՛ հոգեկան, թե՛ ֆինանսական առումով զույգը մեծ կորուստներ կունենա։

Զույգերը կարող են նաև դիմել արտամարմնային բեղմնավորման, երբ բնական ճանապարհով չեն կարողանում երեխա ունենալ։ Դրա միջոցով հղիանալու հավանականությունը 35% է, ասում է մասնագետը․ «Արտամարմնային բեղմնավորման համար կարող էին դիմել մինչև 44 տարեկան զույգերը, բայց հիմա՝ նաև մինչև 53 տարեկան կանայք։ Հայաստանում ամեն տարի 2 հազար արտամարմնային բեղմնավորման փորձ է կատարվում, որի արդյունքում տարեկան 1000 երեխա է ծնվում այդ ճանապարհով»։

Պետության քաղաքականությունն անպտղության հաղթահարման դեմ.

Համբարձումյանի խոսքով՝ անպտղությունը հաղթահարելու համար թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ Կառավարությունը նոր որոշումներ և օրենքներ են ընդունում։ Գծված է հստակ ռազմավարություն։  

«Օրինակ՝ մեծացվել է պետպատվերով ծածկույթը այն զույգերի մոտ, որոնց պետությունը կարող է օգնել, աջակցել։ Դրանք, մասնավորապես, սահմանամերձ շրջանում ապրող զույգերին են վերաբերում։ Կարևոր որոշում էր նաև սաղմիկներին վերաբերող օրենքը․ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին»,- մանրամասնում է Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագրերի մեջ կարևոր է նաև միայնակ կանանց տրամադրվող օգնությունը․ «Նախաձեռնություն ենք սկսել, ըստ որի՝ միայնակ կանանց աջակցելու ենք, որ եթե ամուսին կամ զուգընկեր չունեն, միևնույն է, ամոթ չէ ցանկության դեպքում դառնալ մայր, երեխա ունենալ։ Այս հարցում հասարակությունը պետք է աջակցի, որ այդ կարծրատիպերը կոտրվեն»:

Հայաստանում 40 հազար կին կա, որոնք 35-53 տարեկան են, և այդպես էլ չեն ամուսնացել, չունեն երեխաներ։ Ամեն տարի ՀՀ-ում ծնվում է ընդամենը 40 հազար երեխա։ 

Մեծ աջակցություն է տրամադրվում նաև վերջին պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում են կրկին մայրանալ։ Պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն խոսքով՝ կենտրոնի օգնությամբ արդեն 17 ծնունդ են ունեցել։ 

Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվում է «Անպտղության հաղթահարման ծրագիր»-ը։ Այն ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրի համար սահմանվել են շահառուների մի շարք խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընդլայնվում են:

Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ հակացուցում չէ հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքի բնակիչները, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծնողները:

Նրանք կարող են դիմել 5 կենտրոններից որևէ մեկը՝ «Fertility center» պտղաբերության կենտրոն, «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Շենգավիթ» և «Աստղիկ» ԲԿ-ներ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, օգտվել պատճառագիտության ախտորոշման, բուժման ծառայություններից: Նախատեսված արտամարմնային բեղմնավորման մեկ փորձն անվճար է, երկրորդ փորձն իրականացվում է 50 տոկոս զեղչով, սերմնավորման վեց փորձը ևս անվճար է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության 2020-2021թ. իրականացրած հետազոտության տվյալներով՝ վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում՝ առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%:

Տպել
1282 դիտում

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան