Արցախի գոյության երաշխիքը ռուսական կոնտինգենտի ներկայությունն է, որի համար պետք է պայքար պետական մակարդակով. Աբրահամյան

Հայկական Արցախի գոյության երաշխիքը ստեղծված հետպատերազմյան իրողությունների պայմաններում ռուսական ռազմական կոնտիգենտի ներկայությունն է Արցախում՝ խաղաղարար առաքելության բոլոր խնդիրներով ու անվտանգության երաշխիքների գերխախուտ լինելու իրողությամբ հանդերձ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ փաստացի Արցախի հարցի ամերիկյան ու ռուսական տեսլականների միջև մրցակցության իմաստն Արցախում ռուսական այդ կոնտիգենտի հետագա լինելիության հնարավորության կամ դրա բացառման հարցի որոշումն է։

Ըստ Աբրահամյանի՝ այդ կոնտիգենտի պահպանման համար պետական մակարդակով պետք է պայքարել ցանկացած ձևով, եթե այն չի պահանջում տարածքային և սուվերենության զիջումներ Հայաստանից (քանի դեռ անվտանգության իրական այլընտրանքային մեխանիզմներ ստեղծված չեն)։

«Արցախը շարժումային, ժողովրդական մակարդակում այսօր տվեց իր հարցի լուծման սեփական ակնկալիքների բանաձևումը՝ սահմանելով կարմիր գծերը, գրեթե լիարժեքորեն անտեսելով 44-օրյա պատերազմի հետևանքները։ Որքանով է այն համարժեք ներկայիս ռեալներին, կախված է նրանից, թե ռեգիոնալ ու գլոբալ մարտահրավերների հաշվառմամբ ինչ ռացիոնալ վերլուծություն է դրված Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդունած հայտարարության հիմքում։

Հանրահավաքը, իհարկե, ազդեցիկ էր, գեղեցիկ ու կարևոր, բայց հիմա քաղաքական լուծումների կոնկրետ առաջարկների ու դրանց համար լիարժեք պատասխանատվության պահն է»,- գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի էր ունեցել ԱԺ արտահերթ նիստ, որը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել էր Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակում տեղադրված էկրաններով: Նիստի արդյունքներով Արցախի ԱԺ-ը հայտարարություն էր ընդունել այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հրապարակում միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք, որին, ըստ Արցախի պետնախարարի, մասնակցել էր Ստեփանակերտից ու շրջաններից եկած շուրջ 40,000 քաղաքացի (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը):

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ունեցած ելույթում անդրադարձել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը և ասել, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների կերկարացվի:

Տպել
700 դիտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին