Սա մե՛նք ենք և մե՛ր հայրենիքը, պետք է թաղենք հին հարաբերությունները և նորի ծնունդի հնարավորություն տանք. Աննա Հակոբյան

Դավաճանությունը մահ է: Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջեւ: Իսկ այն, ինչ մահացած է, պետք է թաղվի, այլապես կնեխի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջեւ, մարդիկ սկսում են վիճել, թե ով էր դրա մեղավորը, փնտրում են կատարվածի պատճառահետեւանքային կապերը եւ դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում պարզապես հեռանում են իրարից:

Այդպիսով պատժում են իրար եւ միեւնույն ժամանակ նոր հարաբերություն փնտրում՝ հույսով, որ այն իրենց երջանկություն կբերի: Միմյանց մեղադրելու ամբողջ աղմուկի մեջ, սակայն, մոռանում են արձանագրել մահը եւ հողին հանձնել մահացածին: Այդպիսով ամենքն իր մեռելին շալակում է եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու:

Երբ դավաճանություն է տեղի ունենում հայրենիքի եւ հայրենիքի զավակի միջեւ, ամեն ինչ նույնն է: Մահանում են այդ երկուսի մեջ՝ մինչ այդ եղած հարաբերությունները: Եվ հեռանում են իրարից հայրենիքն ու իր զավակը: Մեր դարավոր պատմությունը վկա:

Դժվար է ասել՝ ով ում է պատժում, բայց հայրենիքը մնում է առանց իր զավակի, միայնակ ու անտեր: Զավակը մնում է առանց հայրենիքի: Յուրաքանչյուրը շալակում է իր մեռելին եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու: Մի բան, որ այդպես էլ էլ չի գտնվում: Մեր դարավոր պատմությունը վկա:

Որովհետեւ հայրենիքի համար չկա երջանկություն՝ առանց իր զավակի, եւ զավակի համար չկա երջանկություն՝ առանց իր հայրենիքի:

Եվ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր եւ մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին եւ նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ:

Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին, եւ ազգովի ընկանք մեջը: Դաշնակիցն էր մեղավոր, որ չհասավ, չէ՛, թշնամին էր մեղավոր, որ ավելի շատ դաշնակից ունեցավ, միջազգային հանրությունն էր մեղավոր, որ անտարբեր եղավ, եվրոպական ստանդարտներն են մեղավոր, որ երկակի դուրս եկան, մեծ երկրներն են մեղավոր, որ զենք չտվեցին, փոքրներն էլ են մեղավոր, որ զենք չունեին, որ տային, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջերն են մեղավոր, որ վերանում են, հայի բախտն է մեղավոր, հետին խելքն է մեղավոր, արդյունքում մեր ճակատագիրն է մեղավոր:

Ե՞ս: Ես ի՞նչ։ Ես պատգամավոր էի, ես նախարար, ես մարզպետ էի, ես դիվանագետ, ես բիզնեսմեն, ես պրոֆեսոր, ես բժիշկ էի, ես ուսուցիչ, ես թարգմանիչ էի, ես արվեստագետ, ես ծրագրավորող, ես փիառշիկ, ես տաղանդ, ես հանճար․ թիկունքում մենք ավելի պետքական էինք:

Ե՞ս։ Ես ի՞նչ։ Ես այլ երկրների մայթերին դրամահավաք էի կազմակերպում, ես գիշերուզօր միջազգային կառույցներին նամակներ էի գրում, ես ծխախոտ ու պեչենի էի հավաքում տղերքի համար, ես ջերմատեսիլ սարքեր էի ճարում, ես մեր հերոսներին վրանով եւ վերմակով էի ապահովում, ես առյուծ տղեքի տնեցիների համար ֆուռերով շոր ու կոշիկ էի ուղարկում, ես հածանավերով՝ դեղերի խմբաքանակներ, ես՝ ինքնաթիռներով զենքեր, ես այլ երկրներում միտինգներ էի կազմակերպում՝ օտարներից ուշադրություն պահանջելով, ես պիկետներ էի անում, ես դրոշներ էի պատռում, ես դեսպանատների վրա ձու էի շպրտում, ես քոչարի էի պարում, ես գիշեր-ցերեկ դարդ էի անում:

Մենք բոլորս ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար, ո՛չ ուտում էինք, ո՛չ խմում, հնարավոր ու անհնարն էինք անում առյուծ տղերքի եւ մեր հայրենիքի համար:

Իմ տղեն մինուճար էր, մառանում էի թաքցրել, իմ ամուսինը տան միակ կերակրողն էր, որ իրեն բան լիներ, բա մենք ո՞նց կապրեինք, իմ տղեն ողնաշարի հետ խնդիր ունի, իմ տղի կույրաղիքը նոր էին հեռացրել, իմի ատամն էր ցավում, իմի՝ բութ մատը:

Բայց ա՜յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան՝ դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք...

Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը եւ թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում: Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։ Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։

Սա մե՛նք ենք եւ մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները եւ նորի ծնունդի հնարավորություն տանք:
Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր եւ պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր եւ նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:

Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձեւերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը եւ չե՛ն փոխել իրականությունը:

Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն:

Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձեւեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարաբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն։

Տպել
1441 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել