Հավատարմագրման վկայականներ են հանձնվել հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը:

ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարաններիկենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի քաղաքային գրադարան», Տավուշի մարզի  «Դիլիջանի գրադարանների կենտրոնական գրադարան» և Լոռու մարզի «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է  հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանների պատասխանատուներին՝ ընդգծելով, որ հավատարմագրման վկայականները որակի  հաստատումներն են, որով փաստվում էտվալ կառույցի, հաստատության առաջընթացը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը:

«Հավատարմագրերի հետ մեկտեղ գրադարաններին կփոխանցենք նաև համակարգիչներ, սակայն կցանկանայի, որ պետական աջակցությունը միայն այսքանով չամփոփվի և աջակցությունը տվյալ գրադարաններին լինի շարունակական: Այժմ քննարկում ենք,  որ մյուս տարի ևս մեր տարաբնույթ ծրագրերի շրջանակում շարունակենք աջակցությունը տվյալ գրադարաններին՝ սկսած գովազդատեղեկատվական արշավներից մինչև բրենդավորում, համատեղ ծրագրերի իրականացում  համայնքներում»,- նշել է Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային ոլորտի մասնագետներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման գործընթաց՝ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշմամբ սահմանված կարգով: 2013-2022 թթ. հավատարմագրվել և հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել համայնքային և պետական 55 գրադարան:

Նախարարությունը հավատարմագրման գործընթացին զուգահեռ իր ծրագրերով նպաստում է նաև գրադարանների նորացմանը և արդիականացմանը:   Նպատակը մեկն է՝ հայաստանյան յուրաքանչյուր ընթերցողի համար ապահովել ինչպես ավանդական գրադարանային, այնպես էլ նոր թվային բազաների և էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը, հիմքեր ստեղծել նոր, սրընթաց զարգացող թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության  դարաշրջանում գրադարանների տեղի և դերի ապահովման համար: Միայն նոր բովանդակություն ստեղծելու, սպասարկման նոր և ժամանակակից ձևերի ներդրմամբ հնարավոր կլինի դիմակայել նոր մարտահրավերներին:

ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների և նախարարության ենթակայության 12 գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները:

Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են նոր հրատարակված գրականությամբ:

Հանրային գրադարանների արդիականացման և նոր տեխնիկական միջոցներով   զինելու նպատակով 2022 թվականի «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում ձեռք բերված 25 համակարգիչները՝ «Համակարգիչ ամբողջը մեկում», կտրամադրվեն ՀՀ 16 հանրային գրադարանների:

Տպել
1854 դիտում

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ