ՀԱՊԿ դիտորդները հակացուցված են ՀՀ-ին. կարող են պետական գաղտնիք պարունակող տվյալի տիրապետել, փոխանցել այլ երկրի. Խալաթյան

Սահմանադրագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ ԵՄ-ը, դիտորդական առաքելություն գործուղելով Հայաստան, գալիս է՝ փաստացի զբաղեցնելու ՀԱՊԿ-ի՝ վաղուց դատարկ մնացած տեղը։ Ըստ նրա՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների ժամանումը շատ կարեւոր առաքելություն է ունենալու ՀՀ-ի շուրջ իրավիճակի ապաէսկալացման առումով, որովհետեւ, ըստ էության, ՀԱՊԿ-ի անգործունակության պայմաններում ՀՀ-ի անվտանգային համակարգը կոլապսային վիճակում է հայտնվել։ 

Արտաշես Խալաթյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Խալաթյան, Հայաստան են ժամանել ՀՀ-Ադրբեջան սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ անձնակազմը, ինչպես նաեւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները։ Ինչպե՞ս եք գնահատում դիտորդական առաքելության ժամանման փաստը, եւ ի՞նչ ակնկալել նրանց աշխատանքներից։

- Կարծում եմ՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների ժամանումը շատ կարեւոր առաքելություն է ունենալու ՀՀ-ի շուրջ իրավիճակի ապաէսկալացման առումով, որովհետեւ, ըստ էության, ՀԱՊԿ-ի անգործունակության պայմաններում ՀՀ-ի անվտանգային համակարգը կոլապսային վիճակում է հայտնվել։ Մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ի առանցքը ՌԴ-ն է, եւ ՀԱՊԿ-ի վերաբերմունքը ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ տեղի ունեցածին պայմանավորված է ՌԴ-ի համապատասխան դիրքորոշմամբ իր դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ: Հայաստանը բազմաթիվ պարտավորություններով կապված է ՀԱՊԿ-ի հետ եւ սահմանափակված, բայց միաժամանակ չի օգտվում ՀԱՊԿ անդամ երկրի համար նախատեսված այն իրավունքներից եւ արտոնություններից, որոնք մեզ թույլ կտան ապահովել սեփական անվտանգությունը։ Ըստ էության՝ ՀՀ-ը մնացել է դեմ-հանդիման թուրք-ադրբեջանական սպառնալիքի հանդեպ։

Նման իրավիճակում ՀՀ իշխանությունը շատ ճիշտ դիրքորոշում որդեգրեց՝ ըստ էության՝ վերջին հնարավորությունը տալով ՀԱՊԿ-ին՝ փրկելու սեփական դեմքը եւ վերջապես կատարելու իր դաշնակցային պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ, որպեսզի որեւէ հիմք չլինի ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին մեղադրելու հակադաշնակցային կեցվածքի համար։ Եվ այսօր ՀՀ-ն ակտիվորեն փնտրում է այլընտրանքներ՝ իր անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու համար՝ չբացառելով նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալը, որը, կարծում եմ, վաղ թե ուշ լինելու է։

Այս համատեքստում ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներգրավումը գործընթացում թույլ է տալիս լրացնել արտաքին քաղաքական գործիքակազմը, որը ՀՀ-ին պակասում էր: ՀՀ-ը, փաստացի, սահմանային մոնիթորինգի որեւէ մեխանիզմ չուներ, եւ ՀԱՊԿ-ի անատամ հայտարարությունների ֆոնին ստացվում էր, որ միջազգային հանրությունը չէր կողմնորոշվում ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից հնչեցվող հակասական հայտարարությունների մեջ։ Եվ երրորդ կողմի համար կարող էին լեգիտիմ հիմքեր առաջանալ՝ մտածելու, որ յուրաքանչյուր հակամարտ կողմ ունի իր ճշմարտությունը։ Այս համատեքստում դիտորդական առաքելության ժամանումը թույլ է տալու հենց տեղում՝ դաշտային առաքելություն իրականացնելու պայմաններում, ծանոթանալ իրադրությանը, գնահատում, գույքագրում կատարել եւ Ադրբեջանի սադրանքների պարագայում արդեն ոչ միայն քաղաքական բնույթի հայտարարություններ անել, այլ նաեւ հասցեական, փաստագրական բնույթի գնահատականներ տալ, որը, ըստ էության, վերջնականապես կձեւավորի Ադրբեջանի ագրեսոր պատկերը միջազգային հանրության աչքում։

Հատկապես Ուկրաինայի շուրջ սրված իրավիճակի պայմաններում, երբ տարածքային ամբողջականությունը լրացուցիչ արժեք եւ էքզիստենցիալ նշանակություն է ձեռք բերել, այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն իրականացնող պետությունը միջազգային հանրության աչքերում շատ ավելի ծանր պատկեր է ձեւավորում։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն այսօր գալիս է՝ փաստացի զբաղեցնելու ՀԱՊԿ-ի՝ վաղուց դատարկ մնացած տեղը։

- Դիտորդների նման թիվը՝ 40 հոգի, եւ առաքելության երկամսյա ժամկետը, ըստ Ձեզ, բավարա՞ր է։ Ի՞նչ երաշխիք, որ առաքելության ավարտից հետո Ադրբեջանը նորից չի դիմի ագրեսիայի։ Հաշվի առնենք, որ առնվազն սեպտեմբերի 20-ից սկսած, ըստ ՊՆ տեղեկագրերի, գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը։ 

- Մենք գտնվում ենք միջազգային շատ նուրբ իրավիճակում։ Փաստացի տեսնում ենք ՌԴ-ի ոչ դաշնակցային պահվածքը, բայց միաժամանակ իրավական, ինստիտուցիոնալ առումով շարունակում ենք մնալ ՌԴ-ի շուրջ գործող ե՛ւ անվտանգային, ե՛ւ տնտեսաքաղաքական կառույցներում։ Եվ հետեւաբար մեզ համար շատ դժվար է նման իրավիճակում շատ կտրուկ քայլեր անել։ Կարծում եմ՝ այս առաքելությունն առնվազն չի սահմանափակվի երկամսյա ժամկետով եւ 40 հոգանոց առաքելությամբ։ 400 հոգանոց առաքելության մասին լրատվական սպրդումը, կարծում եմ, պատահական չէր։

Առաջիկայում, ենթադրում եմ, կունենանք դիտորդների թվի ավելացում, գուցե երկու ամիս հետո։ ԵԱՀԿ առաքելության հանգամանքը եւս շատ կարեւոր է։ Առանձին պետություններ, օրինակ՝ Գերմանիան, պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու այդ մոնիթորինգային մեխանիզմներում։ Այսինքն՝ տարբեր ինստիտուցիոնալ լուծումներով, կարծում եմ, կունենանք երկարաժամկետ ներկայություն մեծաթիվ դիտորդներով ՀՀ սահմաններին:

Մեկ այլ հանգամանք եւս դիտարկենք՝ կապված մեր դաշնակցի հետ․ ՌԴ-ը չի խորշում այլ պետության տարածք ներխուժելուց՝ չունենալով այդտեղ ռազմական կոնտինգենտ։ ՌԴ-ն այսօր ՀՀ-ում ունի ավելի քան 5 հազարանոց ռուսական կոնտինգենտ՝ չհաշված Արցախում գտնվող խաղաղապահ զորախումբը։ Այսօր ՌԴ-ի կտրուկ քայլերը ՀՀ-ի համար կարող են շատ վտանգավոր լինել։

- Իսկ ինչպե՞ս կարող են դրսեւորվել այդ կտրուկ քայլերը։

- Չեմ ուզում կանխատեսել վատթար սցենարներ, սակայն մենք հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, երբ ռուսական տանկերը հայտնվեցին կենտրոնում եւ այլն, եւ այլն։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը փաստացի Ռուսաստանն էր, այդ երկրի քաղաքականությունը չի փոխվել նաեւ այսօր, եւ ՀՀ-ի կտրուկ քայլերը՝ աշխարհաքաղաքական վերջնական տեղաշարժի տեսքով, ցանկալի չեն։ Այսօր մենք գործում ենք հստակ փաստարկների դաշտում, եւ Ռուսաստանը, որքան էլ նրան դուր չգան այս զարգացումները, չի կարողանում որեւէ մեղավորություն գտնել հայկական կողմում։ Մենք մեր գործողությունները պայմանավորում ենք ոչ թե աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությամբ, այլ էքզիստենցիալ շահերի պաշտպանության նկատառումներով եւ կարողանում ենք «մարսել» Հնդկաստանից զենք ձեռք բերելը: ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից եւս, ըստ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, կարող ենք զենք ձեռք բերել։

Մենք այս ամենը հիմնավորում ենք ՌԴ-ի թողտվությամբ եւ մեր անելանելի վիճակով: Այս համատեքստում ամեն ինչ պետք է անել շատ դանդաղ եւ հաշվարկված։ Մենք մեր աչքի առաջ ունենք Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի օրինակը, ու կարծում եմ, որ ե՛ւ մեր արեւմտյան գործընկերներն են այդ դասը հաշվի առել, ե՛ւ մասնավորապես մենք։

- ՌԴ-ը շահագրգռած է նաեւ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այդ մասին քանիցս հայտարարել է։ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ օրերս հայտարարեց, թե՝ «ԵՄ դիտորդական խմբին զուգահեռ պաշտոնական Երեւանը պատրաստ է ընդունել նաեւ ՀԱՊԿ-ի դիտորդներին»։ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի դիտորդները համադրելի՞ են՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, ԵՄ-ի առաքելությունը՝ քաղաքացիական։

- Կարծում եմ՝ ՀԱՊԿ դիտորդների ժամանումը ՀՀ պետք է բացառվի։ Մենք ՀԱՊԿ-ի մասով պետք է հստակ հայտնենք մեր դիրքորոշումը, ՀՀ ղեկավարությունն իր կարծիքն արդեն իսկ հայտնել է։ Ըստ այդմ՝ նախքան իրավիճակի ախտորոշումը՝ դիտորդների ներգրավումը կարող է ՀՀ-ի համար միայն բացասական հետեւանք ունենալ։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ը պետք է հստակ ախտորոշի, թե ինչի՞ համար է այստեղ գալիս եւ ի՞նչ գործառույթ պետք է իրականացնի։ Առանց այն էլ ՀԱՊԿ-ը շարունակում է փաստացի հավասարության նշան դնել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, փաստացի ՀՀ տարածքի անեքսիան ներկայացնում է որպես սահմանային միջադեպ։ Եվ ՀԱՊԿ-ի առաքելության ժամանումը կարող է լեգիտիմացնել այդ դիրքորոշումը ու դելեգիտիմացնել, թուլացնել ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ջանքերը՝ ինստիտուցիոնալացնելու Ադրբեջանին հղված քաղաքական մեսիջները։

Մենք, որքան էլ պետք է զգուշորեն գործենք, բայց նաեւ պետք է ցույց տանք մեր «կարմիր գծերը», որ, այո՛, ՀՀ-ում կարող են առաքելություն իրականացնել մեր այն դաշնակիցներն ու գործընկերները, որոնց դիրքորոշումն աներկբա է Ադրբեջանի վերջին սադրանքների վերաբերյալ։ Անատամ դիրքորոշումներով հանդես եկող սուբյեկտները որեւէ բարոյական եւ իրավական հնարավորություն չպետք է ունենան ներգրավվածություն ունենալ դիտորդական աշխատանքին։

- Ասում եք՝ ՀԱՊԿ ասելով՝ պետք է առաջին հերթին հասկանալ ՌԴ եւ ընդդեմ ՌԴ-ի կտրուկ քայլեր անել պետք չէ. կարող է հանկարծ «ռուսական տանկերը հայտնվեն մայրաքաղաքում»։ Արդյոք ՀԱՊԿ դիտորդների ժամանմանը «ոչ» ասելը, բացառելը չի՞ դիտարկվի որպես ՌԴ-ի դեմ արված կտրուկ քայլ։

- Ես հետեւյալ նկատառումը պետք է անեմ․ այսօր ռուսական զինված ուժերը գտնվում են Սյունիքի մարզում՝ Գորիսում, եւ, ըստ «մեծ պայմանագրի», մեր սահմանների պահպանությամբ են զբաղված։ Ռուսական հենակետ է այսօր գործում Տավուշում։ Այսինքն՝ ռուսական զորքերն այսօր այլ իրավապայմանագրային բազայի հիման վրա որոշակի անվտանգային գործառույթներ պարտավոր են իրականացնել։ Դա այլ խնդիր է՝ ինչպես են այդ գործառույթներն իրականացնում։ Այսինքն՝ այստեղ ՌԴ-ը պետք է զատել ՀԱՊԿ-ից, քանի որ ՌԴ-ն այսօր ներկայացվածություն ունի ՀՀ-ի անվտանգային համակարգում։

ՀԱՊԿ-ի պարագայում մենք ունենք հստակ թյուրքական ազդեցության ներքո գտնվող պետություններ, օրինակ՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք չեն էլ թաքցնում իրենց աֆիլացվածությունն Ադրբեջանի հետ։ Որքան էլ մենք տնտեսական բլոկում կարողանում ենք ինչ-որ տեղ համագործակցել, բայց ռազմա-քաղաքական առումով իրենք անհատական պայմանագրեր ունեն նաեւ Թուրքիայի հետ (պաշտպանության ոլորտում), թուրքալեզու պետությունների միության անդամ են: Կարծում եմ՝ իրենց զորակազմի ներկայությունը ՀՀ սահմաններին, կամ նրանց դիտորդական առաքելությունը հակացուցված է մեզ։

Հաշվի առնելով հնարավոր հետախուզական, պետական գաղտնիք պարունակող տվյալներին տիրապետելը, կամ, որպես դիվանագիտական անձինք, մեր պետական գաղտնիքի պահպանման հետ կապված՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից ազատ լինելը՝ նրանց կարող է հնարավորություն տալ հավաքել փաստեր, այդ թվում՝ հետախուզական բնույթի, եւ դրանք հետո փոխանցել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այսինքն՝ մենք այս հարցում սույն հիմնավորումը նույնպես ունենք եւ ՌԴ-ին պետք է ցույց տանք, որ խնդիր չունենք իր հետ երկկողմ ֆորմատով համագործակցելու, բայց խնդիր ունենք ՀԱՊԿ-ի հետ։

Հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն Բելառուսը կամ Ղազախստանը անգամ նման ծանր իրավիճակում մեզ զինատեսակ վաճառելու պատրաստակամություն չհայտնեցին, նույնիսկ առաջարկ չարեցին։ Այսինքն՝ մենք այստեղ տեսնում ենք ոչ բարեկամական կեցվածք ՀԱՊԿ անդամ երկրներից: Նման իրավիճակում գոնե ՀԱՊԿ-ից պետք է կարողանանք կորզել քաղաքական գնահատական Ադրբեջանի կեցածքի վերաբերյալ. անդամ երկրները պետք է հստակ ասեն, որ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները եւ նոր միայն խոսեն դիտորդությունից։ Եթե նրանք չեն պատկերացնում, թե որն է խնդիրը, ինչպե՞ս կարող են այդ խնդրի լուծման շուրջ մեզ աջակցություն ցուցաբերել։ 

Հեղինե Մանուկյան

Տպել
2621 դիտում

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին