Դիտորդներ ու պատվիրակություն ուղարկելով տարածաշրջան՝ Ադրբեջանի կարծիքն անգամ չեք հարցրել. Չավուշօղլուն՝ ԵՄ-ին ու ԵԱՀԿ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու համար և հայտարարել, թե հիմա էլ տարօրինակ է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։

Այս մասին նա ասել է «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին կատարած այցի ընթացքում և ևս մի քանի հայտարարություն արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։  

«Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն ուղարկելով տարածաշրջան՝ դուք (նկատի ունի Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն -հեղ.)  անգամ Ադրբեջանի կարծիքը չեք հարցնում։ Ակնհայտորեն նրանք Հայաստանին աջակցելու նպատակ ունեն։ ԵԱՀԿ-ն փակուղու մեջ է։ Ընդունված որոշումները հիմա հակասում են ԵԱՀԿ-ի գործող կանոններին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ն պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման առաքելություն կգործուղի Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

Չավուշօղլուն առանձնահատուկ թիրախավորել է Եվրամիությանը՝ վերջինիս մեղադրելով անազնվության և խոստումներ չկատարելու համար։ Միաժամանակ, նա նշել է, որ ուրախ կլինի, եթե ԵՄ ներգրավվածությունն իսկապես օգնի: 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արված յուրաքանչյուր դրական քայլ ազդում է նաև մեր հարաբերությունների վրա։ Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք ամեն մի դրական քայլի։ Եվրոպայի համար ևս սա շատ օգտակար կլինի»,- ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով ԵԱՀԿ հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, գործելաոճին հավատարիմ, հայտարարել է, թե՝ «երբեք նման առաքելության ուղարկման հարց չի քննարկվել ԵԱՀԿ որոշումների կայացման որեւէ կոլեկտիվ մարմնում եւ հետեւաբար նաեւ նման առաքելություն ուղարկելու մասին որոշում չի կայացվել»։ 

Պաշտոնական Բաքուն ընդգծել է, թե՝ «տվյալ անվան ներքո հանդես եկող որեւէ խումբ չի ունենալու ԵԱՀԿ մանդատ եւ որեւէ կերպ կապված չի լինելու ԵԱՀԿ-ի հետ, եւ վերջինիս ընդունած զեկույցներն էլ չեն համարվելու ԵԱՀԿ փաստաթղթեր»։

Տպել
2901 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ