Հայաստանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական խմբի տարածաշրջանային հանդիպումը

2022 թվականի նոյեմբերի 7-ից 18-ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, 2022 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը հյուրընկալելու է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական խմբի շուրջ 40 երկրի ներկայացուցիչների (CGE regional workshop - Asia-Pacific and EE region)։

Աշխատաժողովի մեկնարկային հանդիպումը կայացել է այսօր։ Աշխատաժողովի նպատակն է զարգացող երկրների մասնագետների կարողությունների ամրապնդումը, որը կօգնի հետևել Փարիզյան համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության դրույթների ըմբռնման և կիրառման համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացին։

Հայաստան ժամանած պատվիրակներին ողջունել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Կառավարության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կլիմայական օրակարգին և խոսել այդ օրակարգի սպասարկմանն ուղղված ՀՀ ջանքերից։

«Մեր երկրի աշխարհագրական դիրքը, դեպի ծով ելքի բացակայությունը, լեռնային լանդշաֆտը, խոցելի էկոհամակարգերը, ինչպես նաև ազգային անվտանգության նկատառումները, հանգեցրել են երկրի համար կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության հանդեպ ուշադրության մեծացման։

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ խմբված երկրների փորձն ու ռեսուրսը մեր երկրում որևէ ձևով իրացնելու հնարավորությամբ, կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման, ինչպես նաև՝ կլիմայական օրակարգի իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներով ու ծրագրերով»,-նշել է նախարարը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է նաև «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և Փարիզյան համաձայագրին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը և երկրի ստանձնած պարտավորություններին։

«Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած կանոնավոր հաշվետվություններ է ներկայացրել Կոնվենցիայի քարտուղարությանը։ Հաշվետվությունները վերաբերել են ջերմոցային գազերի արտանետումների գույքագրմանը, երկրում իրականացված մաղմման և հարմարվողականության միջոցառումներին, խոցելի ոլորտների հատկորոշմանը, կանխատեսումներին, քաղաքականության մշակմանը։

2021 թվականին Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունները և Ազգային հարմարվողականության ծրագիրը և միջոցառումների ծրագիրը 2021-2025 թթ․ համար։

Փարիզյան համաձայնագրից բխող ընդլայնված թափանցիկության շրջանակի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է, այն ներառված է Կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»,-նշել է նախարարը։

Ելույթով հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Տիկին Նացվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է կլիմայի փոփոխության ազդեցության և այդ ազդեցության մեղմմանն ուղղված գործընկերային ջանքերի ներդրման կարևորությանը։

«Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ իրականություն է, որի անմիջական ազդեցությունն արդեն տեսանելի է։ Դա փաստում է նաև վիճակագրությունը․ Հայաստանում բարձրացել է տարեկան միջին ջերմաստիճանը, նվազել է տարեկան տեղումների քանակը։ Մենք նաև տեսնում ենք տարերային աղետների միջադեպերի ավելացում․ այս ռիսկը ուժգնանում է, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով այլ կառույցների հետ, կանգնած է ՀՀ Կառավարության կողքին և պատրաստ է ներդնել իր ջանքերը»,-նշել է Նաթիա Նացվլիշվիլին։

Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության ներքո փորձագետների խորհրդատվական խմբի անդամ Միխայիլ Վարտանյանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության Թափանցիկության բաժնի թիմի ղեկավար Տուգբա Իցմելին։

Աշխատաժողովը կշարունակվի ևս երկու օր։

Տպել
536 դիտում

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը