Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել քրեական հետապնդում. պատգամավորը՝ փաստաբանի ձերբակալության մասին

Ես չեմ ցանկանում և խորհուրդ չեմ տալիս որևէ գործընկերոջ խառնվել ԲԴԽ գործունեությանը. եթե առկա են առերևույթ հիմքեր, ԲԴԽ-ը պետք է գործի։

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԲԴԽ-ը գործո՞ւմ է անկախ՝ հաշվի առնելով վերջին օրերի ձերբակալությունները։

Հիշեցնենք՝ երեկ ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

«ԲԴԽ-ը հիմա ավելի անկախ է գործում, քան գործել է երբևէ։ Փաստաբանը որևիցե կապ չունի ԲԴԽ-ի հետ. յուրաքանչյուր սուբյեկտ պետք է գործի իր պատասխանատվությամբ։ ԲԴԽ-ը բաղկացած է դատավորներից և գիտական անդամներից, յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում օրենքի և իր խղճի առջև»,- նկատեց Վարդանյանը։

Վերջինս նաև անդրադարձավ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի՝ սեփական կամքով լիազորությունները դադարեցնելուն՝ նշելով. «Եթե պարոն Բեքմեզյանը մտահոգություններ է հայտնել, պետք է դիմի պատկան մարմիններին։ Ես չեմ ուզում մեկնաբանել իր գրածը։ Նա շատ սկզբունքային անձնավորություն է, բայց ես չէի ցանկանա այս իրավիճակը դիտարկել ինչ-որ ազդեցությունների հետ։ Եթե ցանկանում է ինչ-որ բաներ ասել, ապա բոլորը պատրաստ են քննարկել այդ հարցերը»:

Դիտարկմանը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալումը շատերը համարում են քաղաքական հետապնդում, Վարդանյանը պատասխանեց․ «Ես, դատախազությունը, ԱԺ-ը, ԲԴԽ-ը, յուրաքանչյուր դատավոր, փաստաբան գործում է օրենքով իրեն վերապահած լիազորությունների շրջանում։ Եթե առկա են եղել առերևույթ հիմքեր՝ քրեական գործ հարուցելու համար, ապա դատարանը պետք է գործի։ Մենք պետք է սովորենք այն մշակույթին, որ պատգամավորը չպետք է մեկնաբանի դատական իշխանության որոշումները, դատական իշխանությունները ևս պետք է հստակ իմանան, որ անկախ պետք է գործեն թե՛ գործադիրից, թե՛ օրենսդիրից»։

Ինչ վերաբերում է Ալեքսանյանի գործի հանգամանքներին, ապա պատգամավորը հիշեցրեց՝ կա նախաքննության գաղտնիք, ինչը թույլ չի տալիս գործի վերաբերյալ իմանալ ավելին։

«Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել քրեական հետապնդում, չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետևում, որպեսզի կատարել ոչ իրավաչափ վարքագիծ։ Անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները հստակ ուսումնասիրեն գործի բոլոր հանգամանքները, և մենք արդյունքում ունենանք համապատասխան որոշում անձի վարքագծի վերաբերյալ»,- ասաց նա։

Անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի ժամանակ թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցչի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթն ընդհատելուն՝ Վարդանյանը շեշտեց. «Դեպքը պայմանավորված էր նրանով, որ նիստը վարում էր ի պաշտոնե Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ախմեդ Յելդեզը։ Ի սկզբանե, պարոն Յելդեզը փորձ էր անում իրեն պահել ոչ թե ԵԽԽՎ նիստը վարող, այլ պատվիրակության ղեկավար։ Դա չէր կարող չհանգեցնել միջադեպերի։ Առաջին դեպքը, որ ընդհատեցին, Հունաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ էր, մյուսը՝ Հայկ Մամիջանյանի, և մեր ողջ պատվիրակությունը հստակ արձագանքել է այդ կատարվածին։ Նիստին մնացել էր 10 րոպե, բայց արագ նիստերի դահլիճ վերադարձավ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը, որպեսզի նիստը վարի, քանի որ նրանք էլ հասկացան, որ իրավիճակը շատ լուրջ է»:

Վարդանյանը միջադեպի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ԵԽԽՎ քարտուղարությանը, որպեսզի լինի կարգավորող միջոց, որ այսպիսի դեպքերը կանխվեն:

«Եթե դուք տեսնում եք, որ կարող են քննարկվել հարցեր, որոնք վերաբերում են տվյալ պետություններին, ապա առնվազն պետք է առավել չեզոք ու հեղինակավոր մարդ նախագահեր նիստի այդ հատվածը, որպեսզի նման միջադեպ չարձանագրվեր։ Ինձ թվում է, որ ԵԽԽՎ նախագահն ու նախագահությունը հասկացել են նման միջադեպերը կանխելու կարևորությունը։ Ես նախատեսում եմ, որ առաջիկա նիստին, որի անդամ եմ նաև ես, բարձրացնել այդ հարցը՝ ինչ և որտեղ է կարելի քննարկել։ Հակառակ դեպքում մշտապես՝ ցանկացած ելույթի ժամանակ, կարելի է վարման կարգով խոսք ուզել և ասել, որ այս մարդու ելույթը չի վերաբերում ընթացակարգին և դրանով տապալել ողջ ընթացակարգը։ Այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ և այս եղանակով փորձում էին ընդգծել իրենց առկայությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանի շեշտմամբ՝ հայկական շահերը միջազգային հարթակներում միշտ պաշտպանված են լինելու, որովհետև որևէ մեկը իրավունք չպետք է ունենա ընդհատել Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ելույթը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահած թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը փորձել էր ընդհատել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթը, որ վերաբերել էր Արցախին, և ձայնի իրավունք տալ ադրբեջանցի պատվիրակին, որն էլ իր հերթին փորձել էր ասել, թե Մամիջանյանն իրավունք չունի խոսել հակամարտության մասին: 

Տպել
1518 դիտում

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին