Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Ռինա Կալյուրանդին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ գործառույթները, ՄԻՊ-ի դերը և մանդատը, Պաշտպանին առընթեր ձևավորված Կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները:

Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ Կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են Հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը ՀՀ մարզերից են: Պաշտպանը խոսել է նաև կնոջ դերի մասին՝ անվտանգության և խաղաղության համատեքստում՝ շեշտելով, որ կարևորում է կանանց առավել ակտիվ ներգրավվումը իրավապահ կառույցներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զիված ուժերի հարձակման հետևանքներին, որի ընթացքում 3 մարզից տարհանվել է 7600-ից ավել մարդ, որից՝ 1437 երեխա, 99 հաշմանդամություն ունեցող անձ: Նշել է, որ թիրախավորվել են կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, վիրավորվել է 7 քաղաքացիական անձ, սպանվել՝ 4-ը:

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման, գերիների արտադատական սպանությունների ու անդամահատումների փաստերը, որոնք ամփոփված են Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցներում:

Պաշտպանը խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարածքային ստորաբաժանումների մասին և կարևորել դրանց դերը կատարվող աշխատանքներում, նշել է, որ եկող տարի նախատեսվում է 5-րդ տարածքային ստորաբաժանման բացումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին և ՄԻՊ թիմին կատարած աշխատանքի, փաստահավաք աշխատանքների և հայտարարությունների համար: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Տպել
627 դիտում

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի