Փոխվարչապետ Մաթևոսյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում (լուսանկարներ)

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք լուծելու համար։

815.jpg (135 KB)

Փոխվարչապետը ծանոթացել է նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նշենք, որ Սյունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն՝ ընդգրկելով մարզով անցնող միջպետական, հանրապետական և տեղական նշանակության մի շարք ճանապարհներ։

813.jpg (147 KB)

Փոխվարչապետը, մասնավորապես, ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 հատվածի (Սիսիանի խաչմերուկ) հիմնանորոգմանը, Լծեն-Տաթև 19.9կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ընթացքին, եղել է Տաթև-Աղվանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներում, հետևել Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն 7.5կմ շրջանցիկ հատվածի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Քաշունի գյուղի խաչմերուկից Բարձրավան տանող և Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքներին։

816.jpg (99 KB)

Փոխվարչապետը շինարարական տեղամասերում հանդիպել է շինարարների, տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կարևորելով շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։

814.jpg (97 KB)

Այցի շրջանակներում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված՝ Կապան քաղաքի Ա․ Մանուկյանի արձանի և Կապան-Մոլի միջանկյալ հատվածի, ինչպես նաև Ա․ Մանուկյան և Թումանյան փողոցների շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներին։

Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարմնամարզության մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ը, որի հիմնանորոգման աշխատանքները ևս ավարտվել են։

Համբարձում Մաթևոսյանը հետևել է նաև Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգման և հենապատերի վերանորոգման ընթացող աշխատանքներին, որոնք ևս իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետության համաֆինանսավորմամբ։

Տպել
643 դիտում

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև

«Ո՞ր թվականին կուզեիք Հայաստանը դառնար ԵՄ անդամ». վարչապետը անկեղծ պատասխան է տվել (տեսանյութ)

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

Քաղաքացիների շրջանում վստահություն չկար Կառավարություն ընտրելու, այժմ իրավիճակը բոլորովին այլ է․ ՀՀ վարչապետ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ. Քոչարյան

ԵԱՀԿ-ն ողջունում է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը․ հայտարարություն

Ճանապարհը փակած անձինք ոստիկանության մեքենան տեսնելուն պես խուճապահար փախչում են՝ ազատելով փողոցը (տեսանյութ)

Հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը. ինչ է քննարկվել

Ցուցարարը հանրահավաքների էր գնացել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Որոշ մարզերում սպասվում է -1 աստիճան ցուրտ. ջերմաստիճանը կրկին կնվազի, անձրևն ու կարկուտը՝ կշարունակվի

Հայաստանի և Դանիայի վարչապետերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. Գալստանյանի աջակից

Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պատկերացնենք՝ հաջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. Գրիգորյան

Վնաս պատճառելու համար դիտավորյալ կրակել է 2 մեքենայի վրա ու փախել. մանրամասներ Աշտարակում կրակոցների դեպքից (տեսանյութ)

Մտեք Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին․ Վարդանյանը՝ Գալստանյանին

Գալստանյանի անհաջողությունների ֆոնին ավագանու իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց բեմադրություն անել. Փամբուխչյան

Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի էջով մարդկանց բռնության ենթարկելու կոչերի համար հարուցվել է վարույթ

Տիկնիկային թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը

Աղջիկը մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ, տղան՝ հրամանների․ Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են