Այնպես չէ, որ 3 ամիսը ինքնանպատակ էր. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարժական հավաքները պարտադիր և 25 օր դարձնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, փոխարենն այն կտևի 25 օր։

«Մեր նպատակը հետևյալն է՝ հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, որոնք միշտ պատրաստակամ են եղել: Բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ընդգծել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը շեշտել Է, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այս որոշմանը, ասում է՝ ռազմական գործի գիտակները, մարտական պատրաստության մասնագետները պետք է ուսումնասիրեն և հասկանան, թե ինչ ուսումնական ծրագիր է գրվելու, ինչ ծրագրով է անցկացվելու մարտական պատրաստությունը, որպեսզի այդ ամենը տեղավորի 25-օրյա ժամկետների մեջ:

«Եթե պաշտպանության նախարարը հայտարարել է 25-օրյա ժամկետի մասին, ապա ես հույս ունեմ, որ Գլխավոր շտաբի մարտական պատրաստության կոնկրետ մասնագետները հաշվարկ են արել: Այս ամենի հետևում պետք է լինի հստակ ռազմագիտական հաշվարկ: Այնպես չէ, որ սկզբում երեք ամսյա էին լինում հավաքները, որովհետև դա գեղեցիկ թիվ էր, այդ թվի տակ կոնկրետ առարկայական հաշվարկ կար դրված: Լիահույս եմ, որ 25 օրվա դեպքում նույնպես այդ հաշվարկն արված է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Վերջինս նշում է՝ քաղաքացիները դժգոհում են, թե 3 ամիսը շատ է, քանի որ դրա պատճառով կրում են ֆինանսական կորուստներ, սակայն պետք է մեդալի հակառակ կողմն էլ նայել:

«Մենք հաշվարկե՞լ ենք, թե այս եռամսյա հավաքների համար պետությունը որքան ռեսուրս է ծախսում, որքան աշխատավարձ է տալիս և այլն: Եվ այդ հավաքներին մասնակցած մարդկանցից ստացված արդյունքը արդյոք համահո՞ւնչ է ծախսված ռեսուրսներին: Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև մինչև հիմա դժգոհության մի կողմն է քննարկվում, իսկ նեղ մասնագիտական դժգոհությունը չի քննարկվում: Ես ասում եմ՝ բանակը շատ ռեսուրս է ծախսել այդ զորավարժությունների վրա, բայց դրանց մարտական ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) շատ ցածր է: Դրա համար եմ ասում, որ հույս ունեմ՝ բանակի մարտական պատասխանատուները նախարարի հնչեցրած թվի տակ դրել են լուրջ ռազմագիտական հետազոտություն»,- ընդգծում է նա:

Խոսելով միջազգային փորձի մասին՝ Հովհաննիսյանն ասում է՝ շատ երկրներում առաջին անգամ զորավարժությունների տանում են 3-4 ամիս, հետո, եթե նույն մարդուն կրկին կանչում են զորավարժության, այդ դեպքում՝ երկու կամ երեք շաբաթ:

«Եթե զորավարժության մասնակցած քաղաքացին արդեն տիրապետում է իր առջև դրված խնդիրներին, վերհիշել է ամեն բան, մտել է դինամիկայի մեջ, հաջորդ տարիներին կարելի է բավարարվել մի քանի շաբաթ զորավարժություն անցկացնելով: Մենք պետք է հասկանանք՝ զորավարժության եկած մարդուց ի՞նչ ենք պահանջում, ի՞նչ ենք ցանկանում ստանալ: Ցանկանում ենք ստանալ դիրքապահ զինվո՞ր, հատուկ նշանակության զորքի հարձակվո՞ղ, երկրորդ կարգի զորամասերում ոչ անմիջական շփման պայմաններում հակառակորդի հետ հերթապահություն կատարո՞ղ: Այս հարցերի պատասխանները պետք է հաշվարկված լինեն: Պետք է հասկանալ, թե ինչ է անելու շարքային զինվորը, պայմանագրայինը՝ ինչ: Նաև պետք է հասկանալ՝ այդ ակնկալիքի դիմաց մենք ի՞նչ ենք տալիս իրենց»,- հարցադրումներ է հնչեցնում Հովհաննիսյանը:

Իսկ եթե զորավարժությունների մարտական ՕԳԳ-ն ցածր է, արդյոք դրա մասին չգիտե՞ն ՀՀ պաշտպանական գերատեսչությունում, և ինչո՞ւ շտկումներ չեն արվում, փորձագետն ասում է՝ 2016 թվականից՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մենք եռամսյա հավաքների լավ փորձ ենք ձեռք բերել և հնարավորություն ունենք այլևս չսխալվելու:

«Ունենք արդեն մեծ փորձ, որպեսզի մեր ժամահաշվարկներում ծրագրային փոփոխություններով ամեն բան հաշվի առնենք ու ճիշտ որոշումներ կայացնենք: Արդեն շուրջ 10 եռամսյա զորավարժություններ են անցկացվել Հայաստանում: Պետք է հետևել, բոլորի ընթացքում եղած բացերը հասկանալ, հաջորդի դեպքում շտկել դրանք»,- նշում է նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եռամսյա հավաքների ընթացքում պարզվել է՝ խնդրահարույց է այն մասը, որ մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիրներ են լինում՝ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է՝ մարդիկ հիմնականում հենց ժամկետից են բողոքում, բայց այստեղ էլ, զրուցակցի պնդմամբ, ամեն ինչ չէ, որ միանշանակ է:

«Հարց է, թե ո՞վ է բողոքողը: Եթե բողոքողը մարդ է, որը սեփական բիզնեսն ունի, հարկատու է, այո՛, այդպիսի մարդիկ ֆինանսապես տուժում են, սակայն մարդիկ կային՝ ընդհանրապես չէին աշխատում, զորավարժությունների ժամանակ վարձատրվում էին և չէին բողոքում: Իսկ այս 25 օրում, հնարավոր է, քաղաքացիները լուրջ գումարներ չկորցնեն»,- նշում է նա:

Տպել
4136 դիտում

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը