Գյումրի-Երևան կապը մշտապես եղել է ամուր հիմքերի վրա. Գյումրի համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան»-ի օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ երևանցիներ,
Հարգելի՛ Հրաչյա Սարգսյան,

Ի սրտե շնորհավորում եմ համայն հայության մայրաքաղաքի՝ «Էրեբունի Երևան»-ի 2804-ամյակի առիթով։ Տոնն այս հրաշալի է առիթ է ևս մեկ անգամ մեր սերը, սրտի խորքում պահված մեր զգացողությունները բարձրաձայնելու և փոխանցելու մեր վարդագույն, մեր սրտաբաց, մեր գրկաբաց մայրաքաղաքի հանդեպ։

Մեր բոլորի բնօրրանը, մեր բոլորի հարազատ անկյունը, մեր սիրելի մայրաքաղաքն օր օրի զարգանում և նոր շունչ է ստանում։ Հնի ու նորի յուրօրինակ համադրությամբ «Էրեբունի-Երևան»-ը շարունակում է պահպանել ինքնատիպ քաղաքի իր դիմագիծը: Ոչ միայն երևանցիները, այլև բոլորս պետք է մեր լուման ունենանք մեր սիրելի մայրաքաղաքի առավել զարգացմանն ու հզորացմանը: Հզոր, կայուն և զարգացած երկրում անչափ կարևոր է զարգացած և հզոր մայրաքաղաք ունենալը:

Սիրելի՛ երևանցիներ,

Գյումրի-Երևան կապը մշտապես եղել է ամուր հիմքերի վրա: Մեր մայր քաղաքի և հայրաքաղաք Գյումրու համագործակցությունները մշտապես եղել են արդյունավետ, բովանդակալից, հագեցած, մշակութային և աչք շոյող, և պատահական չէր Երևանի օրերը Գյումրիում տոնակատարությունների կազմակերպումը և անցկացումը հենց Գյումրու օրը, իսկ մեր քաղաքի օրվա ավարտի տոնական շքեղ համերգը, որ նվերն էր մայրաքաղաքի կողմից՝ դեռ երկար ժամանակ բոլորիս հիշողություններում կառանձնանա և կհիշվի առանձնակի զգացողություններով:

Իմ և բոլոր գյումրեցիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ համայն հայությանը «Էրեբունի-Երևանի» տոնի առիթով՝ մաղթում բոլորին խաղաղ երկինք, քաջառողջություն և բարեկեցություն։
Շնորհավոր տոնդ, «Էրեբունի-Երևան»»։

Տպել
803 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ