Որքան վատ ուսուցիչը պետք է իմանա առարկան, որ 20% արդյունք գրանցի. օտար լեզուների ատեստավորման ցուցանիշները մտահոգիչ են

2021 թվականից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն սկսեց կամավոր ատեստավորման քննությունների անցկացման գործընթացը։ Համակարգի ներդրումից ի վեր ուսուցիչների որոշ հատվածը դրական չարձագանքեց դրան, չնայած հանգամանքին, որ այս համակարգի նպատակն է ուսուցչի աշխատանքային պայմանների բարելավումը, աշխատավարձերի բարձրացումը և կրթության ոլորտ նոր կադրերի ուղղորդումը:

Կամավոր ատեստավորման քննությունից ցածր արդյունք կամ անհրաժեշտ շեմը չհաղթահարած ուսուցիչները դժգոհում են թե՛ թեստերի կազմված ձևից, թե՛ գործընթացի կազմակերպումից։ Նրանք շատ հաճախ կամավոր ատեստավորումը համարում են ուսուցչի անունը և մասնագիտական գիտելիքն անվանարկելու գործընթաց:

Վերջերս կրկին անցկացվել են տարբեր առարկաներից, բաժակաթերթիկներից կամավոր ատեստավորման քննություններ։ Ըստ նախնական տվյալների, օրինակ, օտար լեզուներ առարկաների կամավոր ատեստավորման արդյունքները հետևյալն են՝ ֆրանսերեն՝ 51 մասնակից, բացակա՝ 18, դրական շեմը ոչ ոք չի հաղթահարել, գերմաներեն՝ 40 մասնակից, բացակա է եղել 8 հոգի, դրական շեմը չի հաղթահարել 9-ը, անգլերեն՝ 366 մասնակից, բացակա՝ 143 հոգի, դրական շեմը չի հաղթահարել 18-ը, աշխատավարձի 50 տոկոս հավելավճար կստանա 13 հոգի, ռուսաց լեզու՝ 265 մասնակից, բացակա՝ 100 հոգի, դրական շեմը չի հաղթահարել 70 հոգի, աշխատավարձի հավելավճար կստանա 1 հոգի։

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի կարծիքով՝ այս ցուցանիշների հետ կապված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի․

«Ուսուցիչներն առաջին անգամ են նման քննություն հանձնում, ունեն հուզմունք, պատասխանատվության մեծ զգացում։ Նախարարությունը բոլոր մասնակիցների համար ապահովել է այնպիսի կարգավորում, որի համաձայն՝ միայն ուսուցիչը գիտի իր մասնակցության և միայն ինքն է տեղեկանում արդյունքների մասին։ Եթե չի ցանկանում կիսել դրանք, ոչ ոք այդ մասին չի կարող իմանալ, հատկապես բացասական արդյունքը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ուսուցիչը դասավանդելիս իր աշակերտներին է սովորեցնում, թե ինչպես հաղթահարել քննություններին մասնակցելու վախը, դիմակայել սթրեսային վիճակին, առաձնակի ուշադրություն դարձնել առաջադրանքի պահանջներին, կատարել հեշտ ու արագ առաջադրանքներ, սակայն նույն դժվարությունները իրենք են ունենում առաջին քննության ժամանակ, որը շատ օբյեկտիվ է։ Ցածր արդյունքի կամ շեմը չհաղթահարելու համար մեղադրել նախարարությանը, դա այդքան էլ օբյեկտիվ չէ։

«Ցանկացած խնդիր, որը խանգարել է նրանց հանձնել քննությունը, անպայման ուսումնասիրվում է, ու համապատասխան հետևություններ են արվում։ Հիմա ուսուցիչները քննարկման ժամանակ զայրանում են, նեղվում, բայց պետք է բողոքարկում ներկայացնեն, որպեսզի կայացվի համապատասխան որոշում, պարզեն՝ արդյոք թեստերի կազմության մե՞ջ է եղել խնդիրը։ Չեն կարող ասել՝ իմ նկատմամբ անարդար էին, ուրեմն սա վատ գործընթաց է»,- ընդգծում է նա։

Քննության ժամանակ ունեցած երկրորդ խնդիրներից մեկը մաքուր գիտելիքի առկայությունն է, ասում է զրուցակիցը․ «Հնարավոր են վրիպակներ, սխալ ձևակերպված հարցեր, բայց նախարարությունն ունի հստակ դիրքորոշում, և նման դեպքերում, եթե խնդիրը հարցի ձևակերպման հետ է կապված եղել, ապա դրա պատասխանը հաշվարկվում է հօգուտ ուսուցչի: Բայց ինչքան վատ պետք է ուսուցիչը տիրապետի իր առարկային, որ հանձնարարած հարցերի 20 տոկոս արդյունք ցուցաբերի, ինչպե՞ս է հնարավոր հարցերի մինչև 70 տոկոսը բարդ կամ վատ ձևակերպված լինի, իրականությունը այդպիսին չէ։ Ես ենթադրում եմ, որ շատ ցածր արդյունք ցուցաբերած ուսուցիչները դժվարություն են ունեցել տեխնիկական առումով, սակայն կարևոր է, որ դպրոցում աշխատող մանկավարժը ունենա լավ և գերազանց գիտելիք»,- նկատում է նա։

Եթե ատեստավորմանը մասնակցած ուսուցիչը տեխնիկական խնդիրներ է ունեցել, կարող է իր սխալների վրա հետևություններ անել և մյուս տարի մասնակցելուց հաշվի առնել այդ սխալները:

«Երբ որ մեր որևէ կարողություն գնահատում են, մենք ուզում ենք ունենալ լավագույն արդյունքը, պատրաստվում ենք ստուգատեսին, աշխատում ենք լավ արդյունքներ ցուցաբերել, հասկանում ենք՝ ինչ աստիճան ենք տիրապետում։ Կամավոր ատեստավորման համար ուսուցիչները պահանջում են, որ հարցաշարերը կամ թեստերի օրինակները հրապարակվեն, սակայն այդ առաջադրանքները առկա են առարկայական ծրագրերում, ուսումնական դասագրքերում, ուսուցիչները պետք է տիրապետեն դրանց»,- շեշտում է Թորոսյանը։

Ըստ նրա՝ ուսուցիչը պետք է միշտ պատրաստ լինի գիտելիքի ստուգման նման ծրագրերի․ «Մարդիկ, որոնք անմիջականորեն ուրիշ մարդկանց կյանքի հետ կապ ունեն, պետք է պատրաստ լինեն լիարժեք։ Օրինակ, եթե ֆիզիկայից 3 ստացած անձնավորությունն աշխատի մեր ատոմակայանում, ապա կարող է պայթյուն գրանցվել: Մի այդպիսի ատոմային պայթյուն էլ տեղի կունենա դպրոցում, եթե ուսուցիչը դասարան մտնի անպատրաստ»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով էլ՝ նման ցածր ցուցանիշն այս տարի պայմանավորված է առարկաների թեստերի միջև եղած անհամաչափությունից։

«Օրինակ՝ պատմություն և հայ եկեղեցի առարկաների թեստերը շատ բարդ էին, մինչդեռ հասարակագիտությունը պարզ է եղել, իսկ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ պատմությունը երկու տեղ է անցկացվել, մեկը՝ ԳԹԿ-ում, մյուսը՝ Մանկավարժական համալսարանում։ Երբ ես համեմատեցի ԳԹԿ-ի թեստը, ավելի բարդ էր, քան Մանկավարժականինը։ ԳԹԿ-ն ու նախարարությունը համարժեքություն չէին ապահովել թեստերի բարդության մասով»,- ասում է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ թեստերը պետք է նույն բարդության լինեն, և դրանք կազմողների համար հստակ պահանջներ դրվեն:

«Կան թեստեր գրողներ, որոնք դասագրքերից են վերցնում, կան, որոնք դասագրքերից դուրս են կազմում։ Շատ կարևոր է, որ լինի գրականության ցանկ, որ ուսուցիչն իմանա՝ թեստերը լինելու են ինչ-որ աղբյուրներից։ Թեստաբանության մասնագետները պետք է ստուգեն, որ առարկաների միջև չլինի անհամարժեքություն: Եթե բոլորի համար նույն բարդության անենք, խնդիր չլինի, և այդ դեպքում էլ եթե 10 տոկոսը հաղթահարի շեմը, արդար կլինի»,- ընդգծում է կրթության փորձագետը:

Տպել
3218 դիտում

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում