«Տեսնես՝ երեխաներս ինձ հասկացա՞ն. մենք տուն ենք վերադառնում, բայց մտքով մնում ենք դպրոցում. ուսուցչուհի Սոֆյա Քերոբյան

Մի՛ վախեցիր երեխաներից, նրանք այնքան էլ սարսափելի չեն, թեև իրենք շատ են, դու՝ մենակ․ սրանք եղել են այն խոսքերը, որոնք երիտասարդ ուսուցչուհի Սոֆյա Քերոբյանն ասել է ինքն իրեն, երբ առաջին անգամ մտել է դասարան ու դասավանդել։

Ուսուցչի ուղին տիկին Սոֆյային ուղեկցում է շուրջ 31 տարի։ Ասում է՝ դեռ «40 տարվա» մանկավարժ չէ, բայց հասցրել է շատ բան տեսնել և հասկանալ  որպես ուսուցիչ։ Երբեմն ծանր ընտրության առաջ է կանգնել, հիասթափվել , բայց երբեք չի կոտրվել. իրավունք չունի։ Ըստ նրա՝ որքան էլ ուսուցչի մասնագիտությունը  դժվար է, միևնույնն է, նա մեծ պատասխանատվությամբ կանգնած է պետական անվտանգության այնպիսի կարևոր առաջնագծում, ինչպիսին կրթությունն է։

«Ինչպես ընտրեցի իմ մասնագիտությունը․ սիրում էի գրականությունը, գրադարանում թիվ մեկ ընթերցողն էի։ Գրքերի աշխարհն ինձ համար, ինչպես Չարենցն է ասել, տիեզերք էր անեզր, բազմապիսի, գունեղ, բազմաբովանդակ ։ Ունեցել եմ լավ ուսուցիչներ, որոնք արթնացրին իմ մեջ սեր մասնագիտությանս:հանդեպ։ Գրքերը մեծ ճանապարհ բացեցին ինձ համար։ Այդ մոտիվացիայով էլ ընդունվեցի ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Քերոբյանը։

Նա համալսարանը ավարտելուց հետո  երեք տարի աշխատել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցում, այնուհետև  տեղափոխվել Կոտայքի մարզ: Այժմ աշխատում է Բալահովիտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցում, դասավանդում հայոց լեզվու և գրականություն ։ Նկատում է՝ մարդուն ուսուցիչ է դարձնում  արարելու, երկիրը սիրելու ու հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու պատասխանատվությունը։

Ուսուցիչը ոչ միայն պետք է գիտելիք տա, այլ նաև արժեհամակարգ, հմտություն  ու կարողություն ձևավորի

Ուսուցիչն է, որ օգնում է նոր կյանք մտնող երեխային հարաբերակցվելու,  շփվելու մարդկանց հետ։ Այս պատասխանատու աշխատանքը սեր ու նվիրվածություն է պահանջում։ Հարկավոր է երեխային հասկանալ, օգնել, ուղղորդել  որպես ընկեր, մղել ինքնուրույն կողմնորոշվելու, եզրահանգումներ կատարելու, սեփական արարքները վերլուծելու,  սովորեցնել հաղթահարելու դժվարությունները, ձևավորել  արժեհամակարգ:

Ուսուցիչն ինքը պետք է հասկանա՝ որն է իր դերը որպես ուսուցիչ

Յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք հասկանա, թե որն է իր դերը, ինչու է ինքը ընտրել ուսուցչի  մասնագիտությունը։ Ինձ համար այն գիտելիք տալն է և երեխային   արժանապատիվ  մարդ  դաստիարակելը։ Իհարկե, սա միայն խոսքով չի ձևավորվում, այլ  սեփական գործով ու վարքով: Երեխան  պետք է  տեսնի՝ ուսուցչի խոսքի և գործի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Նվիրումը  աշխատանքին մեծ բան է։ Մենք տարբեր տարիքի երեխաների հետ ենք շփվում․ իրենք փորձում են մեզ հասկանալ, մենք՝ իրենց։ Ամեն հեռացող աշակերտ  իր  հետ մեզնից  մի մասնիկն է տանում, մենք ապրում ենք նրանց մեջ։ Ուսուցիչը տուն է վերադառնում, բայց մտքով դեռ դպրոցում է, իրեն նայող երեխաների հայացքներն է հիշում, մտածում է. «Ինչ-որ բան գուցե այնպես չբացատրեցի՞, երեխաները արդյո՞ք  ինձ հասկացան»։

Երեխաների  մոտ  հարգանք  ամեն ուսուցիչ իր որակով է ձևավորում

Երեխաները զգում են՝ արդյո՞ք իրենց դիմաց կանգնած է իր մասնագիտությանը նվիրված անձ։ Այս դժվար օրերում ուսուցչի մասնագիտությունը բարդ է բոլոր առումներով։ Հին ֆիլմ կա, որտեղ մի  ուսուցչուհու հարցնում են. «Ինչո՞ւ բաժանվեցիր ամուսնուցդ»: Պատասխանում  է. «Ես հասկացա, որ ամուսնու հետ պետք է ֆիլմ դիտել, հյուր գնալ, զբոսնել»:  Ուսուցիչի  աշխատանքը աշխատատար է, հոգսաշատ: Գուցե  այդ է պատճառը, որ երիտասարդները  դժվարությամբ են  ընտրում ուսուցչի մասնագիտությունը:

Դպրոցը երեխայի համար պետք է լինի ընտանիքի շարունակական օղակը

Միայն այդ  դեպքում  է հնարավոր երեխայի վրա ներգործել, մոտ լինել  նրան։ Երեխան  պետք է զգա, որ ուսուցիչը  անմիջական  կապի  մեջ է իր ընտանիքի հետ, աշխատում է ծնողի հետ համագործակցված։  Եթե դպրոց-ընտանիք  հարաբերություններում պատնեշ լինի, ոչ մի աշխատանք արդյունք չի տա։

Ուսուցիչը երբեք չի ընկրկում. նա ամուր կանգնած է իր տեղում

Ուսուցիչը,  մտնելով դասասենյակ,  տեսնում է  երեխաների՝ հավատով  ու ակնկալիքներով լեցուն հայացքներն ու  մոռանում անձնական խնդիրներն ու հոգսերը, լծվում իր ազգանպաստ ու հայրենանվեր  առաքելությանը,  սերունդներին փոխանցում իր  գիտելիք, սովորեցնում պահպանելու  ինքնության որակները։ Գնահատված լինելը մեզ մոտ անհատական է՝ կախված՝ ով ինչպես է դա պատկերացնում։ Ուսուցիչը նվիրյալ է, որովհետև չնայած ցածր աշխատավարձին, միևնույնն է, շարունակում է  գիտելիքով զինել  աշակերտին՝ դարձնելով  նրան  ուժեղ ու պաշտպանված:

Ուսուցիչն ամենից շատ ուզում է  ոչ մի երեխայի արցունք չտեսնել

Պատերազմական այս շրջանում ապրում ենք զինվորի  ճակատագրով, սահմանում տիրող  իրավիճակով։ Բոլորս մեկ երազանք ունենք՝ տեսնել մեր հայրենիքը խաղաղ, հանգիստ ու ապահով : Մեր դպրոցում շատ են երեխաներ, որոնց հայրերը, եղբայրները կոչումով  զինվորական են և գտնվում են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Երեխաների աչքերում տեսնում ես տխրություն, անհանգստություն, հասկանում, որ նա ուզում է լսել  ոգևորող և  հուսադրող խոսքեր: Հրամայական է  դառնում նրան դրական  լիցքերով տրամադրելը, զինվորի գործի ու սխրանքի նկատմամբ  հույս ու  հավատ սերմանելը: Սովորեցնում ես ու հավատացնում, որ ինքն էլ անպարտելի  զինվոր է իր տեղում, եթե  զինվում է գիտելիքով:

1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում անցկացված ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական համաժողովը հոկտեմբերի 5-ը ճանաչել է Ուսուցիչների տոն։ Սա բոլոր ուսուցիչների, մանկավարժների, կրթության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնն է, օր, երբ նշվում է ուսուցչի դերը որակյալ կրթության գործընթացում, հասարակության զարգացման գործում նրա անգնահատելի ներդրումը:

Տպել
2556 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց