Գառնի Երևան երթուղայինի գինը թանկացել է. մրցույթը շահած «Մուլտի տրանսպորտի» տնօրենի խոսքով՝ 10 տարի արժեքը չի փոխվելու

Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Գառնի համայնքի որոշ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել եւ պահանջել վերանայել իրենց համայնքը Երեւանի հետ կապող երթուղու սակագինը:

Բանն այն է, որ մինչ այս Գառնիի ուսանողների համար հատկացված հատուկ ուսանողական ավտոբուս է եղել, որը, սակայն, անհայտ պատճառներով այլեւս չի սպասարկում, իսկ երթուղայինը, որով հասնում են Երեւան, նախկին 300 դրամից դարձել է 500 դրամ:

Ուսանողներից ոմանք, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, նշեցին, որ առայժմ չաշխատող ուսանողի համար օրական միայն տրանսպորտին 1000 դրամ տալը բավականին մեծ գումար է: «Մենք 1000 դրամ պետք է հատկացնենք միայն Երեւան հասնելուն եւ հետ վերադառնալուն, 200 դրամ էլ՝ Երեւանից համալսարան, ապա այդտեղից՝ ավտոկայան. սա մեզ համար ահռելի մեծ թիվ է: Գուցե շատերին թվա, թե 200 դրամի համար կռիվ են անում, բայց ամսվա կտրվածքով դա բավականին զգալի գումար է մեր ընտանիքների համար»,- ասաց Ս. Դ.-ն:

Ուսանողներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, նշեց՝ տնից երեք հոգի ուսանող են, ծնողներից մեկն էլ Երեւանում է աշխատում, ուստի այս գնային փոփոխությունն իրենց ընտանիքի վրա կլորիկ գումար է արժենում. «Գառնի գյուղից Երեւանում աշխատող մարդիկ շատ-շատ են: Առավոտյան, երբ կանգնում ենք կանգառում, անգամ տեղ չի լինում»:

Ուսանողները նաեւ հայտնեցին, որ այսօր, երբ հավաքված են եղել, իրենց է մոտեցել Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը: Վերջինս խոստացել է հետամուտ լինել խնդրի՝ հօգուտ ուսանողների լուծմանը: Ուսանողները նաեւ ստորագրահավաք են իրականացնում, պահանջում վերանայել սակագինը. շուրջ 200 ստորագրություն արդեն կա:

Նրանք նաեւ հայտնեցին, որ դիմում-բողոք են գրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, սակայն, ըստ իրենց, շատ կոշտ պատասխան են ստացել, ասել են՝ առաջիկա 10 տարում այդ գինը փոփոխության չի ենթարկվելու: «Հանրային տրանսպորտի մասին գին են որոշում, բայց հանրությունը դրանից տեղյակ չէ»,- դժգոհեցին ուսանողները:

Համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքային բյուջեով նախատեսել են վաղվանից ուսանողական անվճար ավտոբուս հանձնել շահագործման: «Մի քանի օրից եւս մեկ ավտոբուս կբերվի, դրսից է ներկրվում: Ուսանողների համար նախատեսում ենք անվճար»,- ասաց համայնքի ղեկավարը: Նշենք, սակայն, Երեւանից Գառնի վերադարձը համայնքը չի կազմակերպելու:

«Պահանջներ կան, որ կոնկրետ ընկերություն պետք է սպասարկի համայնքը: Մրցույթ է եղել, հաղթող կազմակերպությանն է վերապահվել, սակագնի առումով մենք որեւէ միջամտություն անել չենք կարող»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:

Նկատենք՝ Կոտայքի մարզը այն եզակի մարզերի թվում է, որտեղ ամբողջովին ներդրվել է միասնական երթուղային ցանցը: Մրցույթում հաղթել է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն: Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կայացել է 2021 թվականի հոկտեմբերի 29-ին:

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դալլաքյանն էլ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց՝ գինը որոշվել է մրցութային կարգով, մարզային քննարկումներ են եղել, եւ որոշում է կայացվել: «Առաջիկա 10 տարում գնային փոփոխություն չի լինելու»,- նշեց Դալլաքյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ, ի պատասխան մեր հարցերի, ներկայացրել են հետեւյալ տեղեկատվությունը. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության՝ մրցույթի ժամանակ առաջարկած փոխադրավարձով, բացառությամբ ներհամայնքային երթուղային ցանցը սպասարկող օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որոնց սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով»:

Պատասխանում նաեւ նշվում է, որ, ըստ օրենքի, մրցույթին մասնակցող կազմակերպությունները մասնակցության հայտին կից մեկ ուղևորի փոխադրավարձի մասին տեղեկատվությունը ներկայացնում են փակ ծրարով, որը բացվում է մրցույթի արդյունքները ամփոփելու ժամանակ։ Նվազագույն գին ներկայացրած մասնակիցը կամ մրցույթի միակ մասնակիցը ստանում է սակագնի գնահատման առավելագույն միավոր։

«Քանի որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, հետեւաբար մրցութային կարգի պահանջներին համապատասխան հաղթող ճանաչվելու արդյունքում երթուղիների փոխադրավարձերը սահմանվել են փոխադրողի ներկայացրած սահմանաչափով»,- հավելել են ՏԿԵ նախարարությունից:

Նկատենք՝ նախարարությունը ավելի վաղ հրապարակել էր միասնական նոր երթուղային ցանցի սակագները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը, անդրադառնալով Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սակագնի փոփոխությանը, հայտնել էր. «Ունենք նոր փոխադրող, նոր օպերատոր: Իսկ գործող օրենսդրության պահանջների համաձայն՝ փոխադրողի կողմից է ներկայացվում փոխադրամիջոցի համար նախատեսվող ուղեւորավճարը. փաթեթը ներկայացնում են, հետո ժյուրին ընտրում է ամենանպատակահարմար գներով ու պայմաններով առաջարկը»:

Նշենք, սակայն, որ միջմարզային երթուղիների սակագներում ընդհանուր առմամբ փոփոխություն չի եղել: 

Տպել
3639 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ