Ռուբեն Վարդանյանը չի գնացել Արցախ փող ներդնելու, այլ՝ դրանք ուտելու. քաղաքագետը՝ Արայիկ Հարությունյանի որոշման մասին

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ անթույլատրելի է, երբ երկրի ֆինանսական հոսքերը հանձնում են մի մարդու կառավարման, որը ասոցացվում է ՌԴ-ի, ռուսական բիզնեսի և փողերի լվացման հետ:

Այս մասին Անտինյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակելու՝ ԱՀ նախագահի առաջարկին:

Վերջինս հիշեցնում է, թե ՀՀ բյուջեից որքան գումար է փոխանցվում Արցախ, իսկ այժմ այդ գումարներն անցնելու են Վարդանյանի «ձեռքի տակով»: «Հայաստանի իշխանությունները խնդիր են ունենալու: Արևմուտքը դա կարող է դիտարկել որպես փողերի լվացման գործընթաց, քանի որ Վարդանյանը դրա համար է մեղադրվում: Վարդանյանն էլ Արցախի վրա կարող է գրել «լվա ինքդ» ու բոլոր փող լվացողներին կանչի Արցախ: Այս քայլը շատ վտանգավոր Է»,- ասում է նա:

Անտինյանը նկատում է՝ ժամանակին արատավոր պրակտիկա կար, երբ Արցախի իշխանությունները ՀՀ-ում քաղաքական գործունեությամբ էին զբաղված, հարվածում էին օրվա իշխանություններին, երկրում ստեղծում լարվածություն Հայաստանի և Արցախի միջև:

«Այժմ նույն պատմությունն է: Ռուբեն Վարդանյանն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում Հայաստանում, ֆինանսավորում է կուսակցություն, պատրաստվում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, մասնակցել են նաև ՏԻՄ ընտրություններին: Ստացվում է, որ այդ ամենը ֆինանսավորում է Արցախի պաշտոնյան»,- կարծում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Արցախի այս որոշման վերաբերյալ, քանի որ այդքան գումարների տնօրինություն է ունենալու մարդ, որը գտնվում է Արևմուտքի սանկցիաների տակ:

Հարցադրմանը՝ այսինքն, իր կարծիքով, Վարդանյանի նշանակումից հետո Արևմուտքն այլևս չի՞ օգնի Արցախին, Անտինյանը նշում է՝ Արևմուտքը կարող է Հայաստանին զգուշացնել, որ եթե ՀՀ-ն շարունակի բյուջեի փողերը «լվալ Արցախում», որը գտնվում է Ռուսաստանի օղակի վերահսկողության տակ, ապա սանկցիաներ կկիրառվեն նաև ՀՀ-ի նկատմամբ:

«ՀՀ-ի իշխանությունները Արցախի իշխանություններին պետք է բացատրեն, որ այս քայլով կասկածի տակ է դրվում ՀՀ-ի բյուջետային գումարներով Արցախում մի շարք ծրագրերի ֆինանսավորումը: Եթե Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է փոխհատուցել այդ բոլոր միջոցները, որոնք Արցախը ստանում է Հայաստանի բյուջեից, ապա ամեն բան ողջունելի է: Սակայն Վարդանյանը չի գնացել Արցախ՝ փող դնելու համար, այլ փողերն ուտելու»,- կարծում է քաղաքագետը:

Վերջինս չգիտի՝ ՀՀ-ի ղեկավարությունն ավելի վաղ տեղյակ եղե՞լ է Հարությունյանի որոշման մասին, թե՞ ոչ. «Սակայն, եթե տեղյակ չի եղել, ապա նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու դադարեցնել Արցախի ֆինանսավորումը, Արցախի իշխանություններն էլ ասելու են՝ ՀՀ-ի զորքն այստեղ չէ, ինչպես նաև մեզ այլևս չի ֆինանսավորում, մենք կսկսենք ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ: Սա հատուկ ծրագրված խաղ է՝ Ռուսաստանի «քավորությամբ»: ՌԴ-ն պետք է պարտադրի Հայաստանին, որ չֆինանսավորի Արցախին, որպեսզի վերջին կապն էլ կտրի Հայաստանի ու Արցախի միջև»:

Էդվարդ Անտինյանը մի ասացվածք է մտաբերում՝ «ձկնորսը ձկնորսին հեռվից է տեսնում», նկատի ունենալով, որ Արայիկ Հարությունյանը Վարդանյանին դեռ վաղուց էր «տեսել»:

«Արայիկ Հարությունյանն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ, նա մնաց բիզնեսմեն: Կարծում եք՝ Ռուբեն Վարդանյանը ՌԴ-ից, որն այժմ այդքան խնդիրներ ունի, կարող է ֆինանսներ հանել ու բերել Արցա՞խ: ՌԴ իշխանությունները թույլ չեն տա, որ հայ գործարարը իր ՌԴ-ում գտնվող բիզնեսներից որևէ գումար բերի Հայաստան: Ասում եմ ևս մեկ անգամ՝ Ռուբեն Վարդանյանը չի եկել Արցախ ներդրումներ անելու համար, եկել է՝ իր փողերը լվանալու»,- ընդգծում է նա:

Տպել
6897 դիտում

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել