Իշխանությունը և անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը և պատրաստ ենք այն կրել. վարչապետ

Մենք գիտակցում ենք երկրի ճակատագրի նկատմամբ մեր պատասխանատվությունը և պատրաստ ենք այն կրել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպմանը և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ապագայում կնքվելիք պայմանագրի պատասխանատվությունը միասին կիսելու առաջարկին։

«Պետք է հասկանալ, թե ինչ է հստակ նկատի առնվում։ Եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունը ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, և նրան պետք է օգնել, պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը և անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը և պատրաստ ենք այն կրել, այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք նաև  ժողովրդից»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ներկայիս բանակցային գործընթացին տեղյակ է մարդկանց շատ նեղ շրջանակ՝ վարչապետը նշեց, որ դա թյուր կարծիք է.

«Բանակցային գործընթացի մասին նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։ Մենք խորհրդարանական երկիր ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջովին տեղյակ է, ամբողջ անվտանգության խորհուրդը տեղյակ է, ԼՂ իշխանությունները տեղյակ են։ Ես ճիշտ եմ համարում, որ ես պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին ու գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն ԱԽ-ին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Ուզում եմ ընդգծել, որ օրեր առաջ տեղի ունեցած խորհրդակցության անդամների մի մասը, իմ կարծիքով, ամբողջությամբ տեղյակ է բանակցային պրոցեսից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետև ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, օրինակ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցությունները ամբողջությամբ։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներ են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև ես այն կիսում եմ նաև արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, և ժամանակին նաև հրավեր է եղել նրա ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ին մասնակցել այդ ֆորմատին, նրանք հրաժարվել են»,- պարզաբանեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ևս անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հրավիրել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին և տեղյակ պահել գործողությունների մասին։ Փաշինյանի խոսքով՝ դա արել է ոչ թե պատասխանատվությունը կիսելու նպատակով, այլ նրանց միջոցով ժողովրդին տեղյակ պահելու համար։

Տպել
2513 դիտում

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև