Գուժում են ՀՀ-ի մահը, կաթողիկոսն էլ երևի օրհնում է իրենց. քաղաքագետը՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի այսօր հրավիրած ասուլիսը բովանդակային իմաստ չուներ. նպատակը կրկին իր մասին հիշեցնելն էր:

«Իշխանությունն այս պահին քաղաքակիրթ աշխարհի պետությունների հետ համագործակցությունների մեջ է, իսկ 5-րդ շարասյունը սկսել է ակտիվանալ, քանի որ նպատակը մեկն է՝ փչացնել ամբողջ գործընթացը: Եթե իրենց հետաքրքրում են Հայաստանն ու նրա ապագան, նվազագույնը պետք է ողջունեին իշխանության քայլերը, սակայն նրանց նպատակը Հայաստանի կյանքն ու ապագան կործանելն ու չեզոքացնելն է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:

Վերջինս, անդրադառնալով Էջմիածնի հայտնի հանդիպմանը, նշում է՝ եթե իրեն հնարավորություն տրվեր, ինքը կարգելեր նախկիններին անվանել նախագահ. «Այս պետությունն ունի նախագահ: Եթե մեկը եղել է նախագահ, չի նշանակում՝ իրեն պետք է միշտ այդպես կոչել: Եղել ես նախագահ՝ անցել, գնացել է այդ ժամանակահատվածը, վե՛րջ: Կաթողիկոսն էլ ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ, եկեղեցին ինչո՞ւ է խառնում քաղաքականությանը: Հանդիպումից հետո էլ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանձնվելու կոչեր էր անում: Հիմա էլ Քոչարյանն է ասուլիսում գուժում Հայաստանի մահը, կաթողիկոսն էլ երևի օրհնել է իրենց: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն այլընտրանքներ է փնտրում ու ռեալ հնարավորություններ ունի»:

Դիտարկմանը, որ հանդիպումը կարծես թե այդքան էլ հարթ չի անցել, քանի որ Տեր-Պետրոսյանը այլ հաղորդագրություն է ցանկացել, որ հանդիպումից հետո տարածվի, որը չի ընդունվել, իսկ Քոչարյանն ասում է՝ այդպիսի քննարկում չի եղել, քաղաքագետը նշում է՝ ինչո՞ւ պետք է հավատա Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Քոչարյանին՝ ոչ, ինքը երկուսին էլ չի հավատում:

«Տեր-Պետրոսյանը նեղվել է, թե չգիտի՝ Արցախի հարցով ինչ են բանակցում, եթե այդքան շատ է հետաքրքրված այդ հարցով, թող գնա, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպի, ոչ թե 5-րդ շարասյան: Նրանց հետ է հանդիպում՝ չնայած նրան, որ բոլորով իրար թշնամի են, իսկ գործող իշխանության դեմ՝ դաշնակիցներ: Ժողովուրդը, որքան էլ քոչարյանասեր կամ լևոնասեր լինի, պետք է հասկանա՝ այս մարդիկ համախմբվել են՝ պետության տապալման գործի համար: Եթե իսկապես հետաքրքրվում են Հայաստանով, թող գործող իշխանությունների հետ կապ պահեն ու հասկանան, թե ինչ հարաբերություններ մեջ են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ Իրանի հետ»,- ընդգծում է զրուցակիցը:

Քաղաքագետը հիշեցնում է՝ խորհրդարանական ընդդիմությունը չի աշխատում, փոխանակ այս օրերին գնա ու հետաքրքրվի իր գործընկերներից, թե ինչ բանակցություններ ու գործընթացներ են ընթանում:

«Ասուլիսի ժամանակ կրկին խոսում է փողոցային պայքարից, ասում է՝ եթե պետք է ամեն ինչ լինի «Դիմադրություն» շարժման ծավալով, մենք գիտակցում ենք, որ այդ ծավալը բավարար չէ։ Ուրեմն՝ կա՛մ պետք է նոր ուժեր, նոր մարդիկ ներգրավվենք այս պրոցեսի մեջ, կա՛մ չանել քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության։ Եվ հավելում է, թե «Դիմադրություն» շարժումը չի համարում չհաջողված, քանի որ դրա շնորհիվ է, որ Արցախի վերաբերյալ փաստաթղթերն իշխանությունը չստորագրեց: Իրենք ի սկզբանե ասում են բաներ, որոնք չեն լինում, հետո էլ ասում՝ այ էս բաները մենք ենք արել: Բայց իշխանությունը հայտարարել էր, որ որևէ փաստաթուղթ գոյություն չունի»,- շեշտում է նա:

Դիտարկմանը, որ Քոչարյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե մենք գտնվում ենք խոր անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն չի գնում երկխոսության նույն այդ իշխանության հետ՝ իր խորհուրդներով օգնելու նպատակով, Սուքիասյանը նշում է՝ դեմ է իշխանություն-ընդդիմություն բանակցություններին ու միավորումներին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ առաջարկ է արել համախմբման, բայց նա ասել է՝ եկեք համախմբվենք ու հանձնվենք, իսկ Քոչարյանն էլ ասում է՝ կա ճգնաժամ, բայց ոչ մի բառ չի ասում այդ ճգնաժամից դուրս գալու մասին: Մի «անասնական» թեզ են տարածում, թե Քոչարյանը պետք է Պուտինի հետ բանակցի: Քոչարյանը հավե՞րժ է, բա որ վաղը մահանա, ո՞վ է բանակցելու Պուտինի հետ: Այդպիսի մարդիկ ընդունում են, որ ՌԴ-ի համար չկա Հայաստան, այլ կա իր «քոծը»՝ Ռոբերտ Քոչարյանը: Ես ասում եմ՝ հերիք է զառանցեք միասնականության մասին: Ժողովուրդը միասնական է, բայց դուք՝ նախկին նախագահներով, չեք կարող գալ ու խախտել այդ միասնականությունը: Ես Հայաստանի կողոպտված անցյալի հետ միասնականություն չեմ տեսնում: Ովքեր ասում են՝ նախկինները պետք է միասնական լինեն իշխանությունների հետ, ավելի են պառակտում ամեն բան. հնարավոր չէ միավորել իրար հետ անհնարին միավորվող բաները»,- կարծում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ այս անգամ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե հիմա ժամանակը չէ Միութենական պետության մասին խոսելու, որովհետև վախենում է ժողովրդի արձագանքից. «4 ամիս առաջ ասում էր՝ դա հարմար տարբերակ է, հիմա իր դեմքն է փրկում: Գիտի՝ հենց նման բան հայտարարի, ժողովուրդն իրեն ոտատակ է տալու, քանի որ մեր ժողովուրդը ռուսամետ մտածելակերպից հիմա ազատվում է»:

Տպել
2916 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար