Մեկնարկել է «Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքի հետ:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը և նույն բաժնի գիտաշխատող Գոհար Մելիքյանը:

Ժանետ Բլեյքը ժամանել է Հայաստան վերապատրաստման դասընթաց անցկացնելու ծրագիրն իրականացնող խմբի համար՝ մասնագիտական խորհրդատվությամբ նպաստելով ծրագրի արդյունավետ կազմակերպմանը:

Ողջունելով հյուրին՝ Աստղիկ Մարաբյանը նշել է, որ այս հանդիպումով ազդարարվում է մի շատ կարևոր և եզակի իրադարձության մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD):

«Այս ծրագրի կարևորագույն կետերից մեկն այն է, որ 2017 և 2019 թվականներին սկսված շարունակական համագործակցության արդյունքում նշյալ կոնվենցիայի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի տարածաշրջանային կենտրոնի հետ ուսուցողական հանդիպումներ են իրականացվել, որոնք վարել է տիկին Բլեյքը: Անդրադառնալով «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» հայտի բովանդակությանը՝ պետք է նշեմ, որ Սյունիքում՝ որպես Հայաստանի համար խիստ ռազմավարական տարածաշրջան, կհավաքագրվեն, կփաստաթղթավորվեն և կթվայնացվեն տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությանն առնչվող նյութերը՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության ամբողջական տվյալների շտեմարան: Ծրագիրը կարևորվում է նաև համայնքահեն բաղադրիչով, քանի որ այդ հետազոտություններն անմիջապես անցկացվելու են համայնքներում՝ կրողների հետ: Նրանց հետ աշխատանքի, ինչպես նաև կրթական ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում մենք կգույքագրենք մշակութային ժառանգությունը՝ ապահովելով այդ ժառանգության պահպանությունն ու փոխանցումը մեր սերունդներին»,- նշել է Աստղիկ Մարաբյանը և շնորհակալություն հայտնել Ժանետ Բլեյքին՝ խորհրդատվական և փորձագիտական աջակցության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործընկերներին, մասնավորապես Նաիրա Կիլիչյանին՝ հայտի պատրաստման գործում անմիջական ներգրավվածության և ծրագրի ուղղությամբ տարված կարևորագույն աշխատանքի համար:

«Շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը հատկապես Սյունիքի մարզում, քանի որ Սյունիքը շատ հարուստ մշակութային ժառանգություն ունի: Մեծապես շնորհակալ ենք տիկին Ժանետ Բլեյքին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործընկերներին՝ համագործակցելու համար, ինչը կարևորվում է նաև պետական կառույց և գիտական կազմակերպություն ձևաչափի համատեքստում»,- նշել է ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

Թամար Հայրապետյանը, անդրադառնալով այն հիմնավորմանը, թե ինչու է ընտրվել հատկապես Սյունիքի մարզը, տեղեկացրել է, որ վերջին անգամ Սյունիքում բանահավաքչական խմբարշավ է կազմակերպվել 20-րդ դարի 60-ական թվականներին: Այնուհետև՝ հաջորդ տարիների ընթացքում, կատարվել են միայն անձնական նախաձեռնությամբ աշխատանքներ:

«Սյունիքի բանահյուսական ժառանգության գույքագրումը համայնքահեն է, որն էլ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշյալ կոնվենցիայի կիրարկման առանցքը: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ընձեռվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հիմնադրամի աջակցությանն արժանանալ և իրականացնել մի ծրագիր, որը մեծ ներդրում կունենա Սյունիքի և՛ բանահյուսական մշակույթը գույքագրելու, պաշտպանելու, հանրահռչակելու, և՛ միաժամանակ համաշխարհային մշակութային բազմազան ժառանգության անբաժանելի մասը ներկայանալու ուղղությամբ»,- ասել է Թամար Հայրապետյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքը շնորհավորել է աջակցության ծրագրի ձեռքբերման համար և վստահություն հայտնել, որ հայ գործընկերները լավագույնս կիրականացնեն այն:

«Քանի որ Սյունիքում բանահավաքչական աշխատանքներ տարվել են 60-ական թվականներին, այս ծրագրով նոր աշխատանքներ կտարվեն և թարմ մոտեցում կլինի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում՝ որպես մշակութային տարածք: Տեսնում եմ՝ որքան ջանքեր են ներդրվում ժառանգության պահպանության ուղղությամբ, և ես անհամբեր սպասում եմ աշխատանքների իրականացմանն ու արդյունքներին»,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետը և համագործակցության համար շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին:

Նշենք, որ ծրագրի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում իրականացվելու են տեղական բանահյուսության գույքագրման, դաշտային հետազոտական աշխատանքներ, ուսուցողական հանդիպումներ ժառանգության կրողների հետ՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ, Կապան, Շաղաթ, Թասիկ, Տեղ, Շինուհայր, Կարճևան, Լեհվազ համայնքներում, համագործակցություն Սյունիքի հայագիտական կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի հետ:

Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:

«ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Տպել
618 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը