«Կարծես տղայիս եմ նորից գրկել». պատերազմից 2 տարի անց Վանիկ Ռաֆայելյանի ծնողները ապրելու հույսը վերագտել են

Տիկին Անգելինան՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վանիկ Ռաֆայելյանի մայրը, 2 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, արթնացել է մեծ դստեր զանգից, որը ասել է. «Մա՛մ, գիտե՞ս՝ պատերազմ է»։ 

«Հայկական ժամանակի» հետ զրույցում որդեկորույս մայրն ասում է՝ դստեր խոսքերն այսօր էլ են ուղեկցում իրեն. կարծես ամեն ինչ կրկնվում է։

Ռաֆայելյանների 27-ամյա որդին՝ Վանիկ Ռաֆայելյանը, սկզբնական շրջանում ծառայել է Տավուշի մարզում, այնուհետև՝ տեղափոխել Արցախ։ Մոր խոսքով՝ Հայոց բանակի սպայի՝ Վանիկ Ռաֆայելյանի՝ պատերազմական առաջին օրերի զանգերը միայն ոգևորող էին: Ընտանիքին հանգստացնելով՝ տղան ասել է՝ քառօրյա պատերազմը հաղթահարեցինք, սա էլ կհաղթահարենք:

«Տղաս սովորել է էջմիածնի շրջանի Խորունկ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ 2014 թվականից անցավ զինվորական ծառայության, ուներ ավագ լեյտենանտի կոչում։ Քառօրյա պատերազմին էլ էր մասնակցել։ Այսօր էլ տղայիս մոտ էի, մեր գյուղում ենք հուղարկավորել. Եռաբլուրը շատ հեռու է, իսկ ես ամեն օր իր մոտ եմ գնում»,- պատմում է մայրը:

Ընտանիքը հոկտեմբերի 12-ից որդու հետ կապը կորցրել է, հետո իմացել են, որ Ջաբրայիլում (Ջրական) վիրավորվել է, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ վրա է հասել սպայի մահը: Ծնողները, շաբաթներով որդու լուսանկարը ձեռքներին, հիվանդանոցներով շրջել են, անգամ եղել այն հիվանդանոցում, որտեղ իրենց վիրավոր որդին մահացել է, սակայն որևէ տեղ նրան չեն գտել։ Հոկտեմբերի 27-ին զանգ են ստացել, և այդ օրվանից՝ արդեն երկու տարի, ընտանիքին մի միտք է տանջում.

«Զանգեցին ամուսնուս, ասացին՝ մենք նմանացնում ենք ձեր որդուն: Գնացինք, ճանաչեցինք մեր տղային, հետո իմացանք, որ որդիս վիրավոր է եղել, շնչել է, իսկ մենք չենք իմացել, թե որ հիվանդանոցում է։ Ցավն այն է, որ շուտ իմացած լինեինք, ինչ-որ մի բան կանեինք: Հոկտեմբերի 12-ի գիշերն են տղայիս բերել Երևան, մահացել է հոկտեմբերի 15-ի գիշերը՝ վիրահատության ժամանակ»,- ասում է մայրը:

Արդեն երկու տարի է՝ Ռաֆայելյանների տան մի անկյունը Վանիկի հիշատակն է հավերժացնում, և տուն գնացող-եկողին ծնողները հպարտորեն ցույց են տալիս որդու Մարտական ծառայության մեդալը, նրա իրերը, իր ձեռքով պատրաստած և մայրիկին նվիրած նվերները, զինվորական այլ պարագաներ:

Վանիկից բացի՝ ամուսիններն ունեն 23 ու 27 տարեկան դուստրեր և 5 թոռ, որոնք առանձին են ապրում։ Աղջիկները, այնուհետև ընտանիքի հայրը որոշել են, որ իրենց վերապրելու հույս է հարկավոր։ Ամուսինները դիմել են Պտղաբերության ազգային կենտրոն, անցել որոշակի գործընթացների միջով և 6 ամիս առաջ գրկել վերապրելու հույսը:

«Դիմեցինք կենտրոն, բժիշկս՝ Էդուարդ Համբարձումյանը, նայեց ինձ ու ասաց՝ դու քո երեխային կգրկես։ 48 տարեկան եմ, մի քիչ շփոթված, մի քիչ հուզված ու նաև ամաչում էի, բայց հասկացա, որ փոքրիկը մեզ նորից ուրախություն է բերելու»,- նշում է տիկին Անգելինան։

Հղիության 13-րդ շաբաթում կորնավիրուսի հետևանքով կնոջ վիճակը բարդացել է, սակայն վարակը բարեհաջող հաղթահարել է: Ասում է՝ բժիշկներն են հույս տվել՝ հավելելով, որ նրանց նվիրած «Նարեկը» այժմ Վանեի՝ դստեր գլխավերևում է:

«Մեր տան լույսն է, ապրելու մեր իմաստը, իրենով ենք ապրում։ Ծնվելուց անմիջապես հետո ամուր գրկել եմ և ուժեղ լաց եղել, կարծես տղայիս էի նորից գրկում։ Սկզբում Վանիկիս էր նման՝ իր աչքերն էին, դիմագծերը, հիմա նմանությունը պակասել է»,- նկատում է մայրը։

Վերջինս չի թաքցնում՝ տղա երեխա ունենալու ցանկությունը մեծ է եղել, սակայն այժմ կարևորում է այն, որ իրենց հոգեվիճակն ու տան մթնոլորտը փոխվել են։ Ռաֆայելյանները ևս մեկ ցանկություն ունեն՝ որոշել են մեկ երեխա էլ ունենալ:

«Թո՛ղ լինի տղա, թո՛ղ լինի աղջիկ, միայն տունն աղմուկով լցվի»,- հուզմունքով ասում է մայրը:

Տպել
5711 դիտում

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները