Բյուրեղավանում վերջին 14 տարիները մսխվել են՝ անպատասխանատու կառավարմամբ. ՔՊ-ի համայնքապետի թեկնածու

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ-ի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքն է:

«Հայկական ժամանակը» զրուցել է Բյուրեղավան խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանի հետ:

- Պարոն Վարդևանյան, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավը:

- Քարոզարշավի գրեթե միջնամասում տեղի ունեցան հայտնի իրադարձությունները մեր սահմաններին, նման իրավիճակում, իհարկե, մենք դադարեցրինք քարոզարշավը: Ունեցանք ցավալի կորուստներ, այդ թվում՝ Բյուրեղավան համայնքից: Օգտվելով առիթից՝ ցավակցում եմ հայրենիքի համար ընկած բոլոր եղբայրների և քույրերի ընտանիքներին և հարազատներին: Նրանք ընկան, որ մենք և մեր հայրենիքը ապրենք. մեր ապրած յուրաքանչյուր օրով պետք է արժանի լինենք նրանց զոհողությանը և հիշատակին:

- Այնուամենայնիվ, կարողացա՞ք ձեր հիմնական գաղափարներն ու ծրագրերը հասանելի դարձնել համայնքի բնակիչներին:

- Մենք ընտրել էինք անհատական հանդիպումների ռազմավարությունը, և այդ համատեքստում ես անձամբ հասցրել եմ լինել Բյուրեղավանի, Նուռնուսի և Ջրաբերի մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության բնակարաններում և անձամբ ներկայացնել մեր ծրագրերը: Մենք կարծել ենք, որ ոչ թե քաղաքացիները պետք է գան մեր միջոցառումներին, այլ անձամբ պետք է այցելենք նրանց՝ արժևորելով յուրաքանչյուրի դերը մեր համայնքի կառավարման ու զարգացման գործում: Կարծում եմ՝ մեր հիմնական ուղերձները կարողացել ենք հասցնել:

- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են առաջ քաշել բնակիչները:

- Թվում է, թե 21-րդ դարում նման խնդիրներն արդեն հետևում պետք է լինեին, առավել ևս, երբ համայնքի ղեկավարը վերջին 14 տարիներին նույն անձն է եղել և երեք անգամ դառնալով համայնքի ղեկավար՝ միշտ խոսել է, որ կլուծի այդ խնդիրները, սակայն դրանք ոչ միայն չեն լուծվել, այլև նոր խնդիրներ են առաջացել: Ի դեպ, նույն անձը 4-րդ անգամ է ցանկանում ղեկավարել համայնքը, կրկին նույն խոստումներով, որոնք նախկինում տվել էր ու չի կատարել:

Թե՛ Բյուրեղավանում, թե՛ Նուռնուսում, թե՛ Ջրաբերում խնդիրները բազմաթիվ են: Բավականին սուր են դրված խմելու ջրի, թափառող շների, բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, բակերի, խաղահրապարակների, աղբահանության, վերելակների, ճանապարհների, համայնքներում մարզամշակութային ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի ու նմանատիպ այլ հարցերը: Նշված հիմնախնդիրները կարելի է լուծել 2-3 տարում, և ես մի առիթով նշել եմ, որ իմ ընտրվելու դեպքում (երեք տարվա ընթացքում), եթե վերը նշված խնդիրների առնվազն 80 տոկոսը լուծված չլինեն, ես հրաժարական կտամ: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչն է պատճառը, որ 14 տարում հնարավոր չի եղել լուծել այդ խնդիրները, և որտեղի՞ց այն երաշխիքը, որ 3 անգամ համայնքը ղեկավարած ու խոստումները չկատարած մարդը դա կանի 4-րդ անգամ ընտրվելուց հետո:

- Ի՞նչ ուղերձ ունեք ձեր ընտրողներին:

- Ես կոչ եմ անում Բյուրեղավանի, Նուռնուսի ու Ջրաբերի մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, քանի որ այս ընտրություններն ուղիղ առնչվում են իրենց, գնալ ընտրությունների ու թույլ չտան, որպեսզի իրենց չմասնակցությունը ուրիշների համար վերարտադրության հնարավորություն դառնա:

Այո՛, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ. կա՛մ համակերպվել այն իրավիճակին, ինչ ունենք վերջին 14 տարում, կա՛մ գնալ փոփոխությունների: Համոզմունք ունեմ, որ մենք ընտրելու ենք փոփոխությունը:

Տպել
1717 դիտում

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան