Այս մարդիկ մորթապաշտ են, երբեք էլ չեն մտածել Հայաստանի մասին. Միսկարյանը՝ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի մասին

Հայաստանում 30 տարվա մեջ բիզնեսմենների ամբողջ կապիտալը ծառայել է քաղաքական շահերին, և քաղաքականությունը ծառայեցրել են իրենց բիզնեսին: Այդ տեսանկյունից մեր քաղաքական ու տնտեսական ամբողջ ռեսուրսները փոխկապակցված են Ռուսաստանի Դաշնության հետ, հետևաբար այդ օլիգարխները ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ են, այսպես ասած՝ ՌԴ-ի կապիտալի հետ ուղիղ կապ ունեն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի երեկ տարածած հայտարարություններին:

Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները,  գնահատել կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն էլ մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար՝ խորապես անհանգստացած է Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Նա նշել է, որ անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։

Ըստ Միսկարյանի՝ այս անձինք Հայաստանի՝ Ռուսաստանից կտրվելը դիտարկում են ռիսկ իրենց բիզնեսների նկատմամբ, այդ պատճառով դրսևորում են պրոռուսականություն. «Նրանց հայտարարությունները քաղաքական հարցերի հետ այդքան էլ կապ չունեն, այլ զուտ իրենց կաշին փրկելու ճիգ են: Այս մարդիկ մորթապաշտ են, երբեք էլ չեն մտածել Հայաստանի կամ հայ ժողովրդի մասին, երբեք ՀՀ-ի շահերով չեն առաջնորդվել, այժմ նույն կերպ էլ շարունակում են»:

Քաղաքական գործիչը կոչ է անում ՀՀ իշխանություններին սադրանքների չտրվել՝ ձերբազատվել կապիտալի ազդեցությունից և կայացնել ճիշտ աշխարհաքաղաքական որոշում, քանի որ դրանից է կախված լինելու հայ ժողովրդի ապագան:

Դիտարկմանը, որ գործարարների հայտարարությունները չընդունողներից զատ, ոմանք էլ այս օրերին հիշեցնում են, որ և՛ Ծառուկյանը, և՛ Կարապետյանը միշտ եղել են հայ ժողովրդի կողքին, օգնել պետությանը և ներդրումներ արել երկրում, Միսկարյանը նշում է՝ այս հայտարարությունները ևս մեկ ապացույց են, որ քաղաքականությունն ու բիզնեսը ՀՀ-ում սերտաճած են միմյանց:

«Հայաստանում, եթե այդքան զարգացած չլիներ օլիգարխիկ համակարգը, բարեգործության կարիք շատ չէր էլ զգացվի: Պետք է հասկանալ՝ այսօր այդ բարեգործություն անելու անհրաժեշտությունն առաջացել է նրանից, որ տնտեսությունն ազատ չի եղել, և քաղաքականությունն օգտագործվել է առանձին անհատների, նաև հենց Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Կարեն Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ շատերի բիզնեսները զարգացնելուն ուղղված: Եթե Հայաստանում արտոնյալներ չլինեին, տնտեսությունն ազատ լիներ, ապա այդ բարեգործություններից ժողովուրդը այդքան կախում չէր ունենա»,- կարծում է նա:

Զրուցակցի խոսքով՝ 2018-ից հետո ոչ անմիջապես, բայց այս վերջին ընտրություններից հետո գործարարների է տեսնում խորհրդարանում, ինչը նոր տենդենց է կապիտալի վերաբաշխման ուղղությամբ:

«Հույս ունեմ՝ չգիտակցված է եղել, որովհետև այդ քայլն այդքան էլ ուղղված չէ պետական շահերին: Ամեն կերպ պետք է փորձել կապիտալը քաղաքականության վրա ազդեցությունից զերծ պահել: Դա չի նշանակում միայն այն, որ փող ունեցողները չպետք է ազդեն քաղաքականության վրա, այլ քաղաքականության մեջ լինողները պետք է հեռու մնան բիզնեսներից: Պետք է առաջնորդվեն միայն այն գաղափարներով, որն ունի քաղաքական թիմը: Եթե այդ արժեքների մեջ տեղավորվում է գումարով ընտրապայքարը, հարաբերություններ կարգավորելը, ապա դա մեզ կրկին տանելու է նոր օլիգարխիկ համակարգի»,- ասում է նա:

Որպես օրինակ Գարեգին Միսկարյանը բերում է պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին, որոնք, իր կարծիքով, պրոռուսական քաղաքական գիծն են տանում առաջ, սակայն ոչ այդքան բացահայտ, ինչպես, օրինակ, Ծառուկյանն ու Կարապետյանը:

«Օրինակ՝ Գուրգեն Արսենյանի այն հայտարարությունը, թե ռազմական դրության կարիք չկա, որովհետև սա սահմանային կոնֆլիկտ է, դա բացառապես ռուսական դիրքորոշումն է: Պետք է հասկանալ, որ եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կերպով նրանք ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ են»,- նկատում է զրուցակիցը:

Հարցադրմանը՝ կարծում է՝ գործարարների վրա ուղիղ ազդեցություն ունե՞ն կոնկրետ անձինք կամ կենտրոններ, վերջինս նշում է՝ ազդեցություններն ու ուղղորդումները տարբեր են, նայած, թե ով է:

Քաղաքական գործիչը նկատում է, որ գործարարները ուղիղ հասցեական չեն խոսել ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների մասին, և ոչ միայն գործարարները, այլ խորհրդարանական ընդդիմությունը. «Վերջիններս պառլամենտական հակաիշխանություն են ուղղակի: Էական որևէ հայտարարություն ՌԴ-ի անգործությունը դատապարտող չեն արել: Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք ռուսական պրոպագանդիստական ալիքներում հայազգի ռուս գործիչների շուրթերից հայտարարություններ, որտեղ ասում են, թե ՀՀ-ի պրոռուսական ուժերը, որոնք կողմ են միութենական պետությանը, սպասում են Ռուսաստանի ավելի ագրեսիվ քաղաքականությանը՝ ՀՀ-ի կառավարության նկատմամբ»:

Միսկարյանը նկատում է՝ Հայաստանն այժմ ժողովրդավարության ուղին է բռնել, և դրա վառ ապացույցը Նենսի Փելոսիի այցն էր Հայաստան. «Հայաստանը իրապես ցանկանում է լինել ժողովրդավարության պետությունների ընտանիքում: Կառավարության ջանքերն այս ուղղությամբ ողջունելի են: Սպասելիքները իմ շատ մեծ են, վստահ եմ՝ հանրությանը մատուցվող տեղեկատվությունն ամբողջական չէ, և կան պայմանավորվածություններ, առնվազն հույս ունեմ, որ կան հայ-ամերիկյան հարաբերությունները մտերմացնող քայլեր»:

Անդրադառնալով Փելոսիի այցի ընթացքում պրոռուսական ակցիաներին և դրանց ազդեցությանը՝ նա նշում է՝ նույնիսկ ԱՄՆ-ի նման պետության ներսում կան Ռուսաստանին աջակցող մարդիկ, սակայն հարցն այն է, թե մինչև ո՞ւր կհասնի այդ քարոզչությունը: Միսկարյանը վստահ է՝ ակցիաները ազդեցություն չեն կարող ունենալ այցի և դրա արդյունքների վրա:

Տպել
2254 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար