Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի նիստում քննարկվել են առաջիկա անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու  նպատակով:

Նիստը վարել է փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային խմբի ղեկավարն է: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին ու  աշխատանքային խմբի անդամներին, շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար։ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ֆրանկոֆոնիայի հիմնական առաքելությանը, մշտապես ջանքեր է գործադրում ժողովրդավարության և մարդու հավասար իրավունքների պաշտպանության, ֆրանսերենի ուսուցման խորացման ուղղությամբ: Նա ձևավորված աշխատանքային խումբը որակել է որպես ֆրանկոֆոն կառույցների միջև երկխոսության և ջանքերի համադրման արդյունավետ հարթակ` վստահություն հայտնելով, որ այս նոր ձևաչափը կնպաստի նաև հայ-ֆրանսիական կրթամշակութային հագեցած օրակարգի աշխատանքների իրականացմանը:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Նա ներկայացրել է ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով ֆրանսերենի ուսուցման խորացումը Հայաստանի բուհերում և դպրոցներում, ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները (նաև մասնագիտական առարկաների համար), համամարդկային արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների կազմակերպումը:

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց հաստատության գործունեությունը՝ ուղղված ֆրանսերենի զարգացմանը Հայաստանում և հանդես են եկել առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում և բուհերում ֆրանսերենի գրավչության բարձրացմանը՝ ճամբարների ու միջոցառումների կազմակերպմամբ, իրազեկվածության բարձրացմամբ, ֆրանկոֆոնիայի մեկամսյակի կազմակերպման մեջ համատեղ ջանքերի գործադրմանը և այլն։ 

Քննարկմանը ներկա ԿԳՄՍ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Արմինե Օհանյանը պարզաբանել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում oտար լեզվի ընտրության կարգը: 

Հնչած առաջարկները վերաբերել են նաև բուհերում լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միջբուհական կապերի հաստատմանը, վերապատրաստման ծրագրերի աշխարհագրության ընդլայնմանը և այլն:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ֆրանսերենի ուսուցում իրականացնող բուհերի, այդ թվում և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական քոլեջի, «Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության, հանրակրթական դպրոցների, Ֆրանսիայի և ֆրանս-հայկական կազմակերպությունների հետ գործընկերություններ ունեցող նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ինչպես նաև ոլորտում ակտիվ մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տպել
1879 դիտում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը