ԿԳՄՍ նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լանդշաֆտի վերաբերյալ գրքույկներ են փոխանցել դպրոցներին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրավերով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է լանդշաֆտի վերաբերյալ գրքույկի՝ ՀՀ դպրոցներին տրամադրելու միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից հրավիրված ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի կրթական բաղադրիչի շրջանակում «Բնապահպանական կրթական գործողություններ տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկը հայերեն տարբերակով մշակել են Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները։

Շնորհակալություն հայտնելով Քաղաքաշինության կոմիտեին ընձեռած հնարավորության և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գրքույկը բովանդակային առումով համահունչ է հանրակրության նոր չափորոշչին. «Ձեռնարկը լավ ուսումնաօժանդակ նյութ կլինի ուսուցիչների համար՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում ծրագրային խնդիրները լուծելու տեսանկյունից։ Այն կարելի է օգտագործել նաև ճամբարային կրթության ժամանակ՝ աշակերտներին փոխանցելով տարբեր տեղանքների մասին գիտելիքներ և տեղանքում կողմնորոշվելու հմտություններ»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ գրքույկն առաջինը փորձարկել են Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները, ովքեր Հայաստանում հունիսին անցկացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողովի հատուկ հյուրերն էին։ «Գրքույկում ներկայացված մեթոդով աշակերտները նկարների միջոցով արտահայտել են լանդշաֆտի մասին իրենց պատկերացումները։ Այս եղանակով երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի, իրենց բնակավայրի նկատմամբ»,-ընդգծել է Նունե Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում ամփոփիչ տեսանյութով ներկայացվել են նաև ՀՀ-ում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացած «Լանդշաֆտի կոնվենցիա. կրթական բաղադրիչ» ազգային համաժողովի արդյունքները:

Միջոցառման ավարտին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը գրքույկները հանձնել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին՝ դպրոցներին փոխանցելու նպատակով:

Տպել
2056 դիտում

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն