Արցախի դատախազությունն ուսումնասիրել է Սամվել Բաբայանի այսօրվա հայտարարությունը

Արցախի Հանրապետության դատախազությունն ուսումնասիրել է ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հայտարարությունը: Այս մասին դատախազությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Այսօր «Սամվել Բաբայան / Samvel Babayan» անվամբ ֆեսյբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել էր հայտարարություն, որում, ի թիվս այլոց, ներկայացվել էր ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Հիշյալ հայտարարությունը տարածվել է նաև լրատվամիջոցների կողմից:

Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել և քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերևույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում: Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջև ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու և «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն, նման բնույթի հարցերը ենթակա են լուծման մասնավոր-իրավական տիրույթում:

Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստում հնչած՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ հայտարարությանը, ապա այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»:

Հիշեցնենք՝ այսօր Բաբայանը դիմել էր ԱՀ դատախազությանն ու նշել, որ հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իր՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ: Բաբայանն իր հայտարարությունում անդրադարձել էր մի շարք հանգամանքների և տեղեկացրել, որ հետամուտ է լինելու պատասխանատվության ենթարկել զրպարտության հեղինակներին:

Տպել
1518 դիտում

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից դատախազությունը

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)