Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ճախրուկ» փառատոնին

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք». այս ուղերձով Սաղմոսավանքի բակում տեղի է ունեցել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» փառատոնը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու փառատոնի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները։

Վերջիններս Աննա Հակոբյանին են ներկայացրել փառատոնի պատմությունը: Նշվել է, որ փառատոնն անց է կացվում 2-րդ տարին անընդմեջ։ Այն կոչված է խթանելու սոցիալական ներառականությունը, ազգային երաժշտության միջոցով տարբեր երկրների մասնակիցների՝ միմյանց հետ ծանոթությունն ու շփումը։ Միջոցառումը Սաղմոսավանքի բակում անցկացնելու թույլտվություն տվել է Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը։ Ելույթներ են եղել նաեւ եկեղեցու ներսում։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները, դաունի համախտանիշ ունեցող երեխաների «Արևային զանգակներ» նվագախումբը, «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի սաները։ Այս տարի փառատոնը հյուրընկալել էր խմբեր նաեւ Ռուսաստանի Դաշնությունից։

Հուզական երեկոն ևս մեկ անգամ ապացուցել է, որ ֆիզիկական հնարավորությունները խոչընդոտ չեն՝ համախմբվելու ու մշակույթին առնչակից լինելու համար։

Համերգային երեկոյի ընթացքում երաժշտական խմբերի անդամները ստեղծել են համատեղ կտավ։ «Հոգու թռիչք.2» կտավին գույներ է ավելացրել նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Տպել
1262 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)