ՀՀ փոխվարչապետն ու Շիրակի մարզպետը շրջել են Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինհրապարակում

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օգոստոսի 31-ին Շիրակի մարզում էր։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, փոխվարչապետ Մաթևոսյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Փոխվարչապետն ու մարզպետը շրջել են տարածքում, շինարարության պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքի ու որակի հետ կապված մի շարք հարցեր։ Նշենք, որ շուրջ 27,5կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկի, կավարտվեն 2023թ․-ի դեկտեմբերին։

Այցի հաջորդ վայրը 4.9 կմ երկարությամբ Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության հիմնանորոգվող ճանապարհահատվածում էր, որի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ներկայում իրականացվում են գոյություն ունեցող ծածկի քանդման, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման, երթևեկելի մասի ջրահեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող խողովակների վերատեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին: Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված ջրահեռացման համակարգը զուգահեռ նորոգելու հետ։ Հարցի լուծման ուղիները գտնելու նպատակով փոխվարչապետ Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ։

Հաջորդիվ, փոխվարչապետն այցելել է Ազատանի թիվ 2 դպրոցի կառուցման շինհրապարակ։ Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 380 աշակերտի համար: Ազատան համայնքի միջնակարգ դպրոցը բաղկացած է տարբեր տարածքներում գտնվող 2 մասնաշենքերից, որոնցից առաջինը կառուցվել է 2000-ական թվականներին, գտնվում է բարվոք վիճակում, իսկ 2-րդ մասնաշենքն անմխիթար վիճակում է։

Ծրագրի շրջանակում որոշվել է պահպանել 1-ին մասնաշենքը և դրա հարևանությամբ կառուցել նոր մասնաշենքեր՝ ունենալով մեկ ամբողջական դպրոցական համալիր։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 12-ին և կտևի 2 տարի։

Մարզային այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետը եղել են նաև «Ազատամարտիկների պանթեոն»-ում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների շիրմներին:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Նշենք, որ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրով, 2021 թվականին մեկնարկել են Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է։

Գյումրու քաղաքային Բարեկամություն» զբոսայգում ևս ակտիվ շինարարություն է իրականացվում։ 7,2 հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից բարեկարգվող տարածքում կառուցվելու է ոռոգման և խմելու ջրի ցանց, հիմնանորոգվելու են կոյուղագծերը, կառուցվելու է ջրահեռացման համակարգ, բարելավվելու է էլեկտրականության համակարգը, հիմնանորոգվելու է լուսավորման ցանցը, այգու մուտքերի մոտ կառուցվելու են թեքահարթակներ և այլն։ Նախապես կնքված համաձայնագրի հիման վրա՝ Գյումրու համայնքը կառուցապատված տարածքը հանձնելու է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամին (ՏՈՒՖ)՝ շահագործման և պահպանման նպատակով։ Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ, ՏՈՒՖ-ն իրականացնում է ճարտարապետական-նախագծման, զբոսայգու ժամանցային հատվածում նախատեսված կարուսելների և սարքավորումների ձեռքբերման, միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքներ և այլ մասնագիտական հետազոտություններ։

Փոխվարչապետի վերջին կանգառը «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ նոր սպորտային համալիրի կառուցման շինհրապարակում էր։ Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Այցի ընթացքում, խոշորացված Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է «Ենթակառուցվածքների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ենթածրագրի շրջանակում համայնքներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ համայնքապետերին հանձնարարելով տեխնիկան օգտագործել բոլոր բնակավայրերի կարիքների համար։

Տպել
616 դիտում

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)