Մեղադրանք է առաջադրվել Այնթապի նախկին ղեկավարին՝ չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու բազմադրվագ գործով

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որը ներկայումս Մասիս համայնքի ղեկավարի տեղակալն է, ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում նշված անձը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը օտարել եղբորը, 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե համապատասխան փաստաթղթերում եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս, այն դեպքում, երբ եղբորը հողամաս հատկացնելու վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել համապատասխան մատյաններում:

Այնուհետև անտեսելով ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված պահանջն այն մասին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված կարգով օտարվում են համայնքի ավագանու որոշմամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից՝ նշված քաղվածքը համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը (որից 76.16քմ հանդիսացել է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ, իսկ 23 քմ-ն՝ Այնթապ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածք), ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը և 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, ինչպես նաև միաժամանակ նպատակ ունենալով այլ անձանց վաճառելու Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կայանը (որի մի մասը՝ 27.5քմ, ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և հանդիսանում է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ), նույն համայնքում գտնվող 16.8 և 12.8քմ մակերեսով հողամասերը ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները՝ անտեսելով և շրջանցելով մի շարք իրավական ակտերի նորմերը, 2020թ. փետրվար և հուլիսի ամիսներին, անձնական այլ դրդումներով, ակնհայտ կեղծ տեղեկությունների ներառմամբ, ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքի սեփականություն և օրինական, հողամասերն ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասի սահմաններում և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով նշված հողամասերից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց:

Հետագայում որոշումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա հիշյալ հողամասերի և շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:

Բացի այդ, 2017թ. ապրիլին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ստուգմամբ պարզվել է, որ երկու դեպքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.3 և 0.13 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերում, առանց համապատասխան թույլտվությունների, ինքնակամ կառուցվել և շահագործվել են հասարակական նշանակության օբյեկտներ: Տեսչական մարմնի կողմից կազմվել է ակտ, որի օրինակն ուղարկվել է համայնքի ղեկավարին՝ արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված պահանջների խախտմամբ ինքնակամ կառույց իրականացված լինելու մասին, անտեսել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված կարգավորումները և պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել ինքնակամ շինարարության հետևանքներն օրենքով սահմանված կարգով վերացնելու ուղղությամբ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարություն իրականացրած անձանց նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ) և 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
845 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր