Մենք անցնելո՞ւ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե՞ փող ենք աշխատում. Բաբայանը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու ՊՆ նախագծի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը 4,5 ամիս) 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, պետք է ծառայի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։

Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ զինկոմների, ծանոթների միջոցով գումար են տվել ու չեն ծառայել:

«Հիմա պետությունն ասում է՝ վճարիր ու մի ծառայիր։ Չորսուկես ամիս պատրաստվիր, դրանից հետո հինգ տարի քեզ մոբռեսուրս չեն հրավիրելու, բայց դրանից հետո տարեկան մեկ շաբաթով գալու ես, պատերազմ սկսվի՝ գնալու ես առաջին գիծ. հիմա հարց է առաջանում՝ զինվորն ազատվի՞ բանակից, թե՞ ոչ։ Մենք անցնելո՞ւ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե՞ փող ենք աշխատում։ Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է, բայց եթե չենք գնում պրոֆեսիոնալ բանակի և փող ենք աշխատում, սա անընդունելի է»,- շեշտել է Բաբայանը։

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող երթուղու փոփոխությանը՝ Բաբայանը նկատել է, որ, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Հայաստանը Արցախին կապող միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ճանապարհն այլ տարածք տեղափոխվեր։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» խնդրի մասին:

«Ես ամիսներ առաջ էլ ասել եմ, որ՝ ժողովուրդ, մեզնից Նախիջևանի ճանապարհ չեն ուզում, որ Կապանով կամ էլ Սիսիանով ինչ-որ ճանապարհ գծես, որ Ադրբեջանը գնա։ Ադրբեջանն ուզում է միջազգային ճանապարհ, որովհետև Ադրբեջանն իր տարածքով 6 գծային ճանապարհ է կառուցում՝ Արաքս գետի ափով դեպի Հայաստան, նույնն էլ՝ Թուրքիայում, որ դուրս գան միջերկրական ծով։ Ադրբեջանը դրա համար է ասում՝ միջանցք, որ ինքը վստահելի լինի, և որևէ խոչընդոտ չլինի, ու էդ ճանապարհը գործի։ Ես չեմ բացառում, որ հետագայում նավթն ու գազը, երկաթուղին էդտեղով անցկացնի, այսինքն՝ ալտերնատիվ ճանապարհ է, ուղիղ 30 տոկոսով ճանապարհը կարճ է լինում: Բացի այդ՝ ճանապարհն ավելի անվտանգ կլինի, քան գործողը։ Այսօր Թուրքիան Վրաստանով 30 մլրդից ավելի ապրանք է տեղափոխում Ադրբեջան, Ռուսաստան, ևս 15 մլրդ էլ՝ Կենտրոնական Ասիա: Էդ ամբողջը տեղափոխվելու է էդ ճանապարհով, ու Ադրբեջանը հասկանում է իր շահը ու ամեն գնով փորձում, որ հայերը խոչընդոտ չլինեն»,- ասել է Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական վիճակին՝ վերջինս ասել է, որ Արցախում պետք է Սահմանադրությունը փոխվի և նոր ընտրություններ անցկացվեն։ Ըստ նրա՝ Արցախում «ներքաղաքական վիճակ չկա, գոյություն չունի»:

Տպել
2027 դիտում

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի