Գյումրիում ինչ է եղել քաղաքացու և պարեկների միջև. ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում

Ֆեյսբուքյան օգտատեր, գյումրեցի Կարապետ Պողոսյանը սոցհարթակի իր էջում գրել է, որ Գյումրիում պարեկները ծեծել են մի քաղաքացու, կիրառել հատուկ միջոց, որից վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և տարածք է հրավիրվել շտապօգնության բրիգադ:

«Քիչ առաջ պարեկները Գյումրիում կանգնեցրել են մի քաղաքացու՝ պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի, և տանեցիները փաստաթղթերը հասցնեն...

Ըստ ինձ դիմած քաղաքացիների՝ պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...

Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ՝ նշելով, որ իրենց կիրառած դեղի հետևանքով կարող է կուրանալ...

Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ՝ բնականաբար, թուրքեր անվանելով»,- գրել է օգտատերը:

«Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ հիշյալ հրապարակումն այս պահին ուսումնասիրվում է:

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված միջադեպը տեղի է ունեցել Սուրեն Մատնիշյան փողոցի թիվ 93 տան դիմաց:

Քաղաքացին այդ տան բնակիչ չէ, ուղղակի պարեկները մեքենան տվյալ վայրում են կանգնեցրել և ինչ-որ խնդրով պայմանավորված՝ տեղափոխվել:

Թե քաղաքացուն ի՞նչ վիճակում են տեսել շտապօգնության կայանի բժիշկները, տնօրենի խոսքով, եղել է ընդամենը վիճաբանություն, որևէ հատուկ միջոցի կիրառում նրա նկատմամբ չի արձանագրվել:

«Այդ քաղաքացին ուղղակի եղել է նևրոտիկ վիճակում, գլխացավ է ունեցել վիճաբանությունից հետո: Մեր մեքենայի մեջ ստացել է բուժօգնություն, երևի հուզվել, ջղայնացել է վեճի պահին: Մեր աշխատակիցը աչքերին լցված դեղ կամ մարմնական վնասվածք չի արձանագրել, քաղաքացին էլ ոչ մի նման բան չի հայտնել բժիշկներին: Նրան նաև առաջարկվել է հիվանդանոց տեղափոխվել, որպեսզի մի փոքր հանգստանա: Հրաժարվել է»,- ասաց Արթուր Մանուկյանը:

Տպել
1467 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել