Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշիի տարածք մեկնելու առաջարկից հրաժարվելու՝ Ադրբեջանի արձագանքին:

«Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։

Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և, մասնավորապես, այդ խմբի համանախագահության ինստիտուտը փլուզելու Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի ճանաչված կողմ։ Իսկ համապատասխան փաստաթղթերի, հայտարարությունների և այլ քաղաքական ու իրավական ակտերի մեծ մասը գտնվում է Մինսկի խմբի և Մինսկի գործընթացի գործունեության ոլորտում։

Մինսկի խմբի և այդ խմբի համանախագահության լուծարումը, ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացնի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։ Այստեղ Բաքուն և Անկարան գործում են միասին՝ ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից, ինչը նույնպես ազդում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության վրա։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար, տակտիկական ու ժամանակավոր քայլ է։

Ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար՝ քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի դուրսբերմամբ կկործանվի նաև Արցախը, իսկ Արցախի կործանումը կբերի տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի Անդրկովկասում և հարակից հսկայական աշխարհաքաղաքական տարածություններում, ինչը էկզիստենցիալ սպառնալիքներ կստեղծի մի շարք երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։

Սա, ի դեպ, վտանգ է ներկայացնում նաև Արևմուտքի համար, պարզապես՝ երկարաժամկետ հեռանկարում։ Չի բացառվում նաև, որ Բաքվի՝ նման մաքսիմալիստական քաղաքականությունը նպատակաուղղված է նաև այս կարգի շանտաժի միջոցով հասնել Թուրքիային Մինսկի խմբի համանախագահող երկրներում ընդգրկելուն՝ որպես Բաքվին իր կոշտ դիրքորոշումը մեղմելու յուրատեսակ փոխհատուցում։

Ես վստահ եմ, որ այս և շատ այլ բաներ լավ են հասկանում Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում։ Ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա ներկայիս համանախագահությունը դեռ այլընտրանք չունեն»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելուց:

Տպել
2690 դիտում

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ