Մարդու օրգաններ, շան, կատվի մսից մթերք. որ երկրներն ինչ ապրանքների արգելքներ են սահմանում «Հայփոստ»-ով առաքման դեպքում

Վերջին շրջանում քաղաքացիներից դժգոհություններ են հնչում, որ ոչ բոլոր ապրանքներն են կարողանում «Հայփոստ»-ով առաքել: «Հայկական ժամանակը» ՓԲԸ-ից հետաքրքրվել է պատճառների մասին, խնդրել նաև տրամադրել արգելված ապրանքների ցանկը:

Ի պատասխան մեր հարցման՝ «Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ կա տարանջատում ԵԱՏՄ երկրներ ուղարկվող առաքանիների ներդրանքի արգելքների մասով, որը կարգավորվում է ԵԱՏՄ կանոնակարգերով։ Արգելված իրերի ցանկը սահմանվում է ՀՓՄ կանոնակարգերով, ինչպես նաև՝ ՀՀ օրենքով։ 

««Հայփոստ» ընկերությունը ընդունում է հաճախորդներից առաքանի, այլ ոչ ապրանք։ Այսինքն՝ ընկերությունը պատասխանատու չէ հաճախորդի առաքանու սխալ հայտարարագրած ներդրանքի համար։ «Հայփոստը» առաքանիներն ընդունում է նաև փակ վիճակում՝ չիմանալով իրական ներդրանքը»,- պատասխանել է «Հայփոստի» մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:

Նշենք, որ փոստային առաքանիներով արգելված է փոխադրել ցանկացած տեսակի զենք, պայթուցիկ նյութեր, ալկոհոլային ապրանքներ, ծխախոտ, թմրամիջոց, տարադրամ, պոռնկագրական նյութեր և այլն: Ստորև առավել մանրամասն ներկայացնում ենք ՀՓՄ կանոնակարգերով արգելված 15 կետից բաղկացած իրերի ցանկը՝ 

1. Ցանկացած տեսակի զենք (դրանց հիմնական (բաղկացուցիչ) մասեր), փամփուշտները (մասերը), այն առաքանիները, որոնք կառուցվածքով նման են քաղաքացիական և ծառայողական զենքին, գազային, նետողական, ազդանշանային, օդաճնշիչ, սառը զենքեր, ռազմամթերք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր,

2. Պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, պայթեցման միջոցներ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,

3. Արագ փչացող ապրանքներ,

4. Ալկոհոլային արտադրանք (բացառությամբ ԵԱՏՄ երկրներ),

5. Թանկարժեք քարեր, ցանկացած տեսակի և վիճակում գտնվող բնական ադամանդներ, բացառությամբ՝ ոսկերչական իրերի,

6. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ պարունակող բույսեր և սունկ, ցանկացած տեսքով և վիճակում, ներառյալ՝ դրանց պտուղները, սերմերը,

7. Ծխախոտ և ծխախոտային արտադրանք (բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրներ)

8. Վտանգավոր թափոններ,

9. Թունավոր կենդանիներ և բույսեր,

10. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր,

11. Դրամական նիշեր և տարադրամ,

12. Առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները,

13. Արտահանման համար արգելված տպագիր, տեսաձայնային և այլ կրիչներում պարունակվող տեղեկատվություն,

14. Արտահանման համար արգելված պարենային ապրանքների առանձին տեսակներ,

15. Պոռնկագրական նյութեր:

Բացի հստակ սահմանված վերոնշյալ ցանկից՝ յուրաքանչյուր ընդունող երկիր սահմանում է իր համար ներմուծվող ապրանքների արգելքներ։ Հայաստանից և հակառակ ուղղություններով «Հայփոստի» միջոցով ապրանքներ է ներմուծվում 53 երկիր, դրանք են՝ ԱՄՆ, Ավստրիա, Ավստրալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Թուրքմենստան, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաք, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կիպրոս, Կորեա, Հնդկաստան, Հոնկոնգ Չինաստան, Հունաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չինաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Վիետնամ, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա:

Ստորև ներկայացնում ենք որոշ երկրների ամենաուշագրավ արգելքները: Օրինակ՝ Գերմանիան արգելում է առաքել շան, կատվի, աղվեսի, կապիկի, ձիու մսից պատրաստված մթերք:

Չեխիան էլ, օրինակ, արգելում է առաքել կոմունիզմի վերաբերյալ փաստաթղթեր, առաքանու միջոցով ընդունվում են նվերներ, որոնց արժեքը չի գերազանցում 45 եվրոն: Դրանք ազատվում են մաքսատուրքերից և հարկերից: Ուղարկողը և հասցեատերը պետք է լինեն ֆիզիկական անձինք:

Մեծ Բրիտանիան արգելում է առաքել դիակիզված փոշի:

Իսկ ահա Ռուսաստանում, բացի ՀՓՄ կանոնակարգերով սահմանված արգելված իրերից, կա ևս մեկ ավելի ընդլայնված ցանկ, որից առանձնացրել ենք ամենաուշագրավները՝ մարդու օրգաններ, արյուն և դրանց բաղադրիչներ, ցանկացած տեսակի և վիճակի բույսեր ու սերմերջրային կենսաբանական աղբյուրների ձկնորսական գործիքներ, փչացող սննդամթերք, օզոնային շերտը քայքայող նյութեր, տեսալսողական նյութեր և հրատարակություններ, որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր, որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ, որոնք արտադրված են կամ առաքված՝ խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները:

Հարևան Վրաստանն էլ արգելում է առաքել նյարդերը պարալիզացնող գազ:

ԱՄՆ-ն ՀՓՄ դրույթներով նախատեսված առաքման ենթակա արգելված իրերից զատ՝ նշվում է, որ արգելում է ստրուկների պատրաստած ապրանքների առաքանին, բոլոր տեսակի թարմ, սառեցված, չոր և ապխտած միս և ձուկ, կաթ, սերուցք, յուղեր, ճարպեր, մոմեր և դրանից պատրաստված ապրանքներ, սուրճ, բուրդ, եթե այն մաքուր չէ (առանց արյան և կեղտի), իսկ մաշված հագուստը պետք է ուղեկցվի վկայականով, որ ախտահանվել է, շիճուկներ, դեղեր, ախտորոշիչ կամ բուժական սարքեր, կենսաբանական արտադրանքներ, վարակիչ նյութեր, ճառագայթում արձակող էլեկտրոնային սարքեր, ինքնաբերաբար բացվող դանակներ:

Թուրքիան էլ արգելում է առաքել սուրճ, թեյ, հող, կոսմետիկ արտադրանք: Որպես նվեր՝ արգելվում է ուղարկել հետևյալ իրերը՝ հեղուկ և ալկոհոլային արտադրանք, ծխախոտ, բջջային հեռախոս և այլ անլար ցանցեր:

Չինաստանն էլ արգելում է առաքել հասարակական կարգին հակասող իրեր, վիճակախաղի տոմսեր, չստորագրված ապառիկ քարտեր, հնդկական ծագմամբ անձնագիր, երեխայի սեռը որոշելու համար նախատեսված թեստային հավաքածու, արտաքինից ատրճանակի նմանվող իրեր, խաղալիք ատրճանակներ:

Ֆրանսիայում, բացի արգելվող ապրանքների ցանկից, կան նաև ներմուծման սահմանափակումներ՝ բնական մեղր՝ մինչև 2 կգ, հնաոճ և օգտագործված իրեր, օրինակ՝ համակարգիչներ, մեքենայի մասեր, կոսմետիկա, արվեստի գործեր, գործվածք, 1 կգ միս և մսամթերք, 2 կգ կենդանական ծագմամբ այլ սննդամթերք:

Հատկանշական է, որ այս ցանկում ամենաքիչ արգելքները սահմանել է Եգիպտոսը: Այս երկիր «Հայփոստի» միջոցով առաքումն արգելված է հետևյալ ապրանքների համար՝ ողջ կենդանիներ, միս, թռչուն, հնաոճ իրեր, հրազեն, վիճակախաղի տոմսեր, հեղուկներ, փոշի, մեղր, ապակե լինզաներ:

Ներմուծվող ապրանքների արգելքներին, ըստ երկրների, առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Տպել
1866 դիտում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը