«Սեւազգեստ կանայք». ցավալի իրողություն ենթադրող խորագրով հումորային ժանրի նոր ֆիլմ (լուսանկարներ, տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը: Ցավալի իրողություն ենթադրող խորագրով ֆիլմն իրականում հումորային ժանրի է:

Կատակերգական ու զավեշտալի իրադարձությունները ֆիլմում տեղի են ունենում մեծահարուստ մի մարդու հոգեհանգստի ժամանակ: Խառնաշփոթային իրավիճակ է սկսվում, երբ վերջինիս հոգեհանգստին անսպասելիորեն հայտնվում են բոլոր այն կանայք, որոնց հետ տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է եղել:

«Ընտանիքի անդամները, բնականաբար, չիմանալով այդ կանանց գոյության մասին, նրանց տեսնելով՝ անակնկալի են գալիս՝ փորձելով հասկանալ, թե ովքեր են ու ինչ գործ ունեն այդտեղ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ֆիլից կարճ դրվագ է պատմում ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը՝ հավելելով, որ սցենարի հեղինակները ինքը եւ Աշոտ Աբրահամյանն են, իսկ կատակերգության պատմության հեղինակը՝ Դավիթ Բաբախանյանը։

Խոսելով ֆիլմի ստեղծման պատմության մասին՝ Գոռ Կիրակոսյանն ասում է՝ 2018 թվականին, երբ նկարահանում էր «Ազնիվ գողեր» ֆիլմը, Դավիթն իրեն պատմել է իր հեղինակած պատմությունը, եւ այդպես առաջացել է գաղափարը. «Դավիթը կեսկատակ-կեսլուրջ ինձ ասաց՝ քանի որ ես արդեն ունեմ հոգեհանգստի թեմայով ֆիլմ, այս պատմությունն ավելի շատ ինձ հարմար կլինի, քան իրեն, ապա պատմության իրավունքները փոխանցեց ինձ։ Այնպես չէ, որ մտադրված էի կրկին մահվան եւ հոգեհանգստի թեմայով ֆիլմ նկարահանել, պարզապես այս պատմությունն ինձ շատ դուր եկավ, որոշեցի, որ նմանատիպ երկրորդ ֆիլմ ունենամ: Իհարկե, այս ֆիլմը եւ «Մեծ պատմություն փոքր քաղաքումը» շատ տարբեր են»:

Ֆիլմում հանգուցյալի դերում հանդես է եկել դերասան Արտյոմ Մարկոսյանը, որը սկզբից դժկամությամբ, սակայն հետո ստիպված է եղել համաձայնել պառկել դագաղում։ «Արտյոմը սցենարը շատ էր հավանել, ցանկություն ուներ նկարահանվելու, սակայն դժվարությամբ պառկեց դագաղի մեջ։ Հիշում եմ՝ նկարահանման առաջին օրը հենց ուժ գտավ ու պառկեց դագաղում, բոլորս նրան երկար ծափահարում էինք»,- նկատում է ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ներսիսյանն ասում է՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի հիմքում այն գաղափարն է, որ ցանկացած իրավիճակում պատմությանը նաեւ մեկ այլ տեսանկյունից պետք է մոտենալ։

«Հանգուցյալի իրականությունը լրիվ այլ պատկեր ունի, սակայն նա լրիվ այլ իրականության մեջ է ապրել։ Երկրորդ իրականության մեջ եղել է նաեւ իմ հերոսուհին։ Կարծում եմ՝ համամարդկային պատմություն է: Այնպես չէ, որ ֆիլմում կտեսնենք տիպիկ հայկական բաներ, որոնք հատուկ են հենց միայն մեզ՝ հայերիս։ Կնոջ եւ տղամարդու հավերժական թեման է, որն ազգություն չի ճանաչում»,- նշում է դերասանուհին: Ըստ Լուիզա Ներսիսյանի՝ ֆիլմը դիտելուց հետո եւս մեկ անգամ կմտածենք այն մասին, որ այս կյանքում ամեն ինչ միանշանակ չէ, եւ կարեւոր է, թե ո՛ր դիտակետից ես նայում իրավիճակին։

«Ֆիլմը եթե մեկ նախադասությամբ ամփոփ ներկայացնեմ, ապա այսպես կասեմ՝ գոյություն ունեին մի տղամարդ եւ նրա սիրելի կանայք, որոնցից ամենը մեկն ուներ իր իրականությունը։ Հենց այդ իրականություններն էլ բախվում են հոգեհանգստի ժամանակ»,- նկատում է դերասանուհին:

Հավելենք, որ Լուիզա Ներսիսյանի համար այս ֆիլմը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ սա իր դստեր՝ Լիլիթ Թոխատյանի առաջին աշխատանքն է. «Շատ ուրախ եմ, որ Գոռ Կիրակոսյանը վստահեց նրան, Լիլիթն էլ՝ որպես օգնական, շատ լավ փորձ ձեռք բերեց։ Առհասարակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում դժվար է ունենալ թիմ, որի յուրաքանչյուր անդամը ռեժիսորի ուղղությամբ է նայում, սակայն Գոռը մեզ բոլորիս կարողանում է վարակել այդ ոգեւորությամբ: Ավելին՝ երբ ֆիլմի նկարահանումներն ավարտվում էին, միայն դատարկություն էիր զգում։ Բոլորս ծառայում էինք նույն գաղափարին, դա միայն Գոռի շնորհիվ էր»:

«Սեւազգեստ կանայք» ֆիլմում գլխավոր դերերում նկարահանվել են նաեւ Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։ Գլխավոր պրոդյուսերը Կարո Կիրակոսյանն է։

«Յութուբ»-ում արդեն հասանելի է ֆիլմի թրեյլերը:

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հեռուստադիտողին հայտնի է իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Ազնիվ գողերը» աշխատանքներով:

WIB_Photo_01.jpg (2.81 MB)

WIB_Photo_04.jpg (3.59 MB)

WIB_Photo_03.jpg (2.15 MB)

Լուսանկարները՝ Դամիան Հովհաննիսյանի

Տպել
7208 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան