«Որքան լեզու գիտես, այդքան մարդ ես». ՀՀ որոշ դպրոցներում կդասավանդվեն ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն և պարսկերեն

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի որոշ դպրոցներում, որպես երրորդ օտար լեզու, կդասավանդվեն տարածաշրջանային լեզուներ, այդ թվում՝ ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն և պարսկերեն։ Սա ամրագրված է Հայաստանի կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ երեկ հայտարարել է՝ պետք է խրախուսելի լինի տարածաշրջանային լեզուների ուսուցումը մեր երկրի կրթական տարբեր մակարդակներում։

«Ոլորտի մասնագետների հետ մեծ աշխատանք ենք արել։ Ուսումնասիրել ենք մեր դպրոցների շրջանում պահանջարկը և մասնագիտական կադրերի հնարավորությունները, նաև, թե որ դպրոցները ունեն ցանկություն տարածաշրջանային լեզունները՝ իբրև երրորդ օտար լեզու, ուսուցանելու համար, և որտեղ կան մասնագետներ։ Կարծում եմ՝ սեպտեմբերից դրանց ուսուցումը իրատեսական է»,- նշել էր նա։

Ըստ Անդրեասյանի՝ նախարարությունը այժմ տարածաշրջանային լեզունները ուսուցանել ցանկացող դպրոցների ցանկի ճշգրտման փուլում է։ Շուտով ցանկը կհրապարակվի, հայտնի կդառնա նաև, թե որ դասարանի երեխաների համար հասանելի կլինի հարևան երկրների լեզուների ուսուցումը։ Դպրոցները թե՛ Երևանում գործող են, թե՛ մարզերում՝ միջնակարգ և հիմնական։

Վրացերենը, պարսկերենը նախատեսվում է ուսուցանել հիմնական դպրոցներում, մյուս երկու լեզունները՝ ադրբեջաներենն ու թուրքերենը, միայն ավագ դպրոցներում։

Կրթության ներկայացուցիչների խոսքով՝ տարածաշրջանային երկրների մասով Հայաստանը գիտելիքի մեծ բաց ունի, իսկ այս հարցը կրթության ռազմավարության մեջ ներառելը կարևոր քայլ էր։

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի կարծիքով՝ տարածաշրջանային լեզուների ուսուցումը կարևոր է թե՛ ռազմավարական և թե՛ տնտեսական առումով։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում վերջինս ասում է՝ լեզուների դասավանդման այս ծրագիրը երիտասարդների համար կարող է նաև մասնագիտական կողնորոշման մոտիվացիա լինել։

«Սա մեծ հնարավորություն է ընձեռում սովորող երիտասարդներին։ Մենք, օրինակ, և՛ տնտեսական, և՛ առևտրային ու տուրիստական կապեր ունենք հարևան որոշ երկրների հետ, և լեզուն իմանալը մեր երեխաներին հնարավորություն կտա մասնագիտության հարցում ընտրել այդ ուղղությամբ մասնագիտություններ։ Նրանք կարող են հաղորդակցվել մի քանի լեզուներով ու հաջողություն ունենալ իրենց աշխատանքում։ Լեզուների ուսուցումը նաև կնպաստի աշխատաշուկայում ավելի շահեկան տեսանկյունից հանդես գալուն»,- նկատում է Թորոսյանը։

Ըստ նրա՝ այս ռազմավարության ներդրումը պետք է վաղուց արվեր, քանի որ այսօր հարևան երկրների լեզուների մասնագետների կարիքը կա։ Նրա կարծիքով՝ լեզուները ցանկալի է դասավանդել 7-րդ դասարանից սկսած, սակայն ավելի նպատակահարմար է դրանց դասավանդումը կազմակերպել ավագ դպրոցներում։

«Մեր ժողովուրդը ասում է՝ «ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես», դրա համար այլ լեզուների անհրաժեշտությունը կարևոր է։ Եթե մարդը ցանկանում է սովորել լեզու, ապա դրա հնարավորությունը պետք է ունենա։ Սրանով ոչ մի միասնական որոշում չի կայացվում, պետք է նաև հնարավորություն տալ սովորողին»,- ընդգծում է նա։

Կրթության զարգացման ազգային կենտրոնի պաշտոնակատարի խոսքով՝ լեզուների ուսուցման մասնագետների խնդիր չի լինի, քանի որ որոշ դպրոցներում, օրինակ, պարսկերենը երկար ժամանակ է՝ դասավանդվում է՝ որպես երրորդ օտար լեզու։ Բուհերը ևս կարող են առաջարկել իրենց մասնագետներին, որոնք դպրոցներում դասավանդելու հմտություններ կունենան։

«Ավագ դպրոցում սովորողները ավելի լավ են պատկերացնում իրենց մասնագիտական կողմնորոշումը, կարողությունները։ Հիմնական դպրոցում սովորողները, հետաքրքրությունից ելնելով, որոշումը կկայացնեն և գուցե հետագայում որոշեն չշարունակել ուսումը։ Դրա համար, կարծում եմ, որ ավագ դպրոցներում տարածաշրջանային լեզուների դասավանդումը ավելի նպատակահարմար կլինի։ Այս նոր ծրագիրը կունենա իր արդյունքները, իսկ Հայաստանն էլ կունենա նոր մասնագետներ՝ նոր գիտելիքով»,- շեշտում է զրուցակիցը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նկատում է՝ լեզուների դասավանդումը առավել արդյունավետ կլիներ, եթե դրանք դասավանդվեն արտադպրոցական հաստատություններում։ Երիտասարդներին սովորեցնել ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն ու պարսկերեն լավ գաղափար է, բայց դա պետք է արվի ավելի մատչելի. «Լեզուները ուսուցանելու ցանկություն հայտնած դպրոցները գուցե ոչ բոլորին է հասանելի։ Սա վաղուց պետք է ներդրվեր, որովհետև լեզուների իմացությունը կարևոր է։ Պետք է արտադպրոցական հաստատություններից հիմքը դրվի, որից հետո ուղղությունը լինի դեպի բուհ»:

Ըստ նրա՝ այս պահին Հայաստանին անհրաժեշտ են հատկապես ադրբեջաներենի մասնագետներ։ Հասարակությունն էլ այս գաղափարին պետք է դրական վերաբերմունք ցուցաբերի, քանի որ կարևոր է թե՛ բարեկամ, թե՛ հակառակորդ երկրների լեզուներին տիրապետելը և հետագայում դրանք կիրառելը: «Եթե թեկուզ քո թշնամու լեզուն պետք է ուսումնասիրես, որևէ սահմանափակում չպետք է լինի, չնայած դա նաև չպետք է պարտադրվի»,- ասում է նա:

Կրթության փորձագետի նկատառմամբ՝ երիտասարդների ցանկությունը նոր լեզուներ սովորելու և տիրապետելու մասով այդքան էլ մեծ չէ։ Երբեմն դժվար է մի քանի լեզու սովորելը: Վերջինս, սակայն, ընդգծում է՝ այս ծրագիրը, մի քանի փուլ անցնելով, կգրավի սովորող երիտասարդների ուշադրությունը:

Տպել
3190 դիտում

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները