«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը

Մեր օրերում համացանցը հնարավորություն է տալիս սոցիալական ցանցերում գրանցված անձանց անձնական որոշակի տվյալների, ինչպես նաև լուսանկարների հասանելիության: Հաճախ, երբ որևէ արտակարգ պատահար է տեղի ունենում, և, դժբախտաբար, լինում են զոհեր, կամ այս ու այն իրադարձության կենտրոնում հայտնվում են մարդիկ, այդ մարդկանց լուսանկարները ակտիվորեն սկսում են տարածվել համացանցում, ինչպես նաև՝ լրատվամիջոցներում։

Վառ օրինակներից մեկը օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն էր, որի հետևանքով այս պահի դրությամբ զոհված է համարվում 16 անձ։ Պայթյունի հետևանքով մահացածների թվում էին 5-ամյա երեխա և նրա մայրը, որից հետո վերջիններիս լուսանկարները սկսեցին տարածվել համացանցում։ Նկատենք, որ եթե անհետ կորածների տվյալները հրապարակվում են տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և վերջինիս երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, ըստ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, մտահոգության տեղիք է տվել։ 

Գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում շեշտում է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ՝ հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

«Օրինակ՝ կախված լրագրողական նյութի թեմայից՝ լրատվամիջոցը պետք է նպատակ սահմանի, գնահատի՝ արդյոք առկա՞ է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելը: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն՝ հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ իրականում արտացոլի տարածվող տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը»,- ընդգծում է նա:

Հայրապետյանի խոսքով՝ եթե անհետ կորած անձանց դեպքում լուսանկարներն ու որոշակի տեղեկատվություն տարածելը տեղին է և արվում է հանրային աջակցություն ստանալու նպատակով, ապա այլ դեպքերում, երբ, օրինակ, հաղորդվում է որևէ եղելության մասին, ապա անձնական տվյալներ հրապարակելը մտահոգիչ է։ Յուրաքանչյուրը պետք է նախ հասկանա, որ համացանցում հայտնված ցանկացած տեղեկատվություն այնտեղ մնում է հավերժ ու հասանելի է դառնում բոլորին: Այս դեպքում նախ պետք է վստահ լինել՝ ցանկանում ենք որևէ անձնական տեղեկություն հասանելի դարձնել այդ տիրույթում հավերժ։

«Անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որը հարկավոր է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Համացանցում հրապարակված տվյալները առանց որևէ ժամկետի, այսինքն՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց և կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց կյանքին»,- նկատում է զրուցակիցը:

Մահացած անձի անունից նրա անձնական տվյալների օգտագործման համաձայնությունը տալիս են վերջինիս ժառանգները։ Ըստ Հայրապետյանի՝ նրանք իրավունք ունեն դիմել դատարան կամ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, եթե կարծում են, որ իրենց հարազատին վերաբերող տարածված անձնական տվյալների հրապարակումը իրավաչափ չէ։

«Հայաստանում կա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք։ Օրինակ, եթե զոհվածի հարազատները, ժառանգները կկարծեն, որ իրենց հարազատի անձնական տվյալները հրապարակվել են ինչ-որ խախտումներով, օրենքը նրանց հնարավորություն կտա առարկել դրա դեմ»,- ընդգծում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը։ 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով էլ՝ մահացած անձանց կամ հնարավոր այլ դեպքերում անձանց լուսանկարների տարածումը նախ Էթիկական տեսանկյունից պետք է դիտել։ Ոչ միշտ է ճիշտ, որ իրավական կարգավորումը հնարավոր է և անհրաժեշտ. շատ հարցեր ու շատ հանգամանքներ գտնվում են էթիկական դաշտում, որոնցից առաջինները մարդուն և նրա հիշատակը հարգելն է։ 

«Օգտվել այն հանգամանքից, որ անձը չի կարող բողոքել, որ իր լուսանկարներն ու անձնական մանրամասները դարձնել են հանրությանը մատչելի, ճիշտ չէ։ Մարդու անձնական կյանքը հարգելը հասարակության արժեքների մի մասն է։ Եթե հանրությունը զերծ չի մնում անձնական լուսանկարների ու հանգամանքների տարածումից, սա հասարակության համար շատ լրջագույն մարտահրավերներից է»,- շեշտում է իրավապաշտպանը։

Լուսանկարների տարածման հարցը, ըստ Հովհաննիսյանի, կապված է նաև գրագետ հասարակություն ունենալու խնդրի հետ։ Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ ճանապարհ են անցել զոհվածի կամ տուժածի հարազատները։

«Մեր ակցիաների ընթացքում էլ եղել են դեպքեր, երբ բռնության կամ սպանված կնոջ լուսանկարը պաստառին տեսնելով՝ արդեն հասուն տարիքում գտնվող նրա որդին մոտեցել է և ասել՝ խնդրում եմ՝ մամայիս նկարը մի տարածեք։ Հասարակությունը պետք է մտածի և հասկանա, թե ինչ են ապրում նրանք, ովքեր անմիջապես վիշտը կրողն են եղել»,- ասում է նա։

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ մեր հանրությունը հակված է դաժան տեսարանները ու վատ լուրերը շտապ տարածելուն։

«Մենք պետք է հասկանանք, որ սթրեսային իրավիճակում մարդկանց վատը փոխանցելը կրկնակի մեծացնում է սթրեսի բաժինը։ Այդ քայլով հանրությանը ևս դնում ենք բավականին խոցելի վիճակում, և այստեղ կարևոր է, որ առաջնային աղբյուրը լինի ճշտված։ Կարևոր է նաև պետական մարմինների օպերատիվությունը և նրանց վստահելի աշխատանքը հանրության հետ»,-  կարծում է իրավապաշտպանը։

Մերի Խաչատրյան

Տպել
1867 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց