Աղջկա քայլը լարված մթնոլորտում, անորոշության պահին մարդիկ ընկալեցին, այսպես ասած, «ձեռք առնոցի». հոգեբան

Պատերազմից, կորոնավիրուսից հետո հայ ժողովրդի հոգեբանական վիճակը շարունակում է մնալ ոչ բարվոք, այդ է պատճառը, որ մեր հասարակությունը վախի ու անորոշության հետևանքով չի կարողանում ճիշտ ընկալել բոլոր իրադարձություններն ու գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր իրականության մեջ:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հասարակության հոգեբանական վիճակի մասին, նկատում է՝ մարդկանց մոտ նորից սրվել էր խուճապը, որը վախի տեսակներից մեկն է։ Նրանք սկսել էին իրենց պատկերացումները ընկալել որպես իրականություն։

«Սկսում էին քննարկել սոցցանցում, յուրաքանչյուրը տարբեր բաներ էր գրում ու մեկնաբանում, շատ հաճախ որոշների ասածները ու պատկերացրածը իրականության հետ չէր համապատասխանում, դա էլ հենց վախի հետևանքն է։ Միմյանց մեղադրելը, սնահավատությունների հետևից ընկնելը, երբ տարբեր պատճառներ էին գտնում, թե ինչու է պայթյունը տեղի ունեցել: Դա գալիս է այն սթրեսից, որը մարդկանց մոտ առաջացավ դեռևս պատերազմի շրջանում։ Քաղաքացիների հոգեբանական վիճակն այնքան սուր է, որ կարող է կարկուտ գալ, բայց նրանց թվա, թե ուժեղ պայթյուն է»,- ասում է Ծատուրյանը։

Ըստ նրա՝ մարդկանց նյարդային համակարգը թուլացել է, և այդպիսի դեպքերում կարևոր է, որ հասարակությունը միմյանց աջակցի, հանգստացնի, չպետք է շղթայական ռեակցիայով անհանգստություն տարածի։

«Այսպիսի դեպքերի ժամանակ շատ հաճախ սկսում են սոցցանցում միմյանց մեղադրել, տարբեր տեղեկություններ տարածել, նման պարագայում էլ շատ կարևոր է, որ մարդկանց ճիշտ տեղեկատվություն հաղորդվի։ Այլապես յուրաքանչյուրը իր ենթադրությունները մատուցում է որպես իրականություն, սակայն իրականությունը բոլորովին այլ պատկեր ունի։ Հասարակության շրջանում հիմա նյարդային համակարգի լարվածության բարձր մակարդակ է»,- կարծում է հոգեբանը։

Վերջինիս խոսքով՝ վախն ու տագնապը հանգեցնում են նրան, որ մարդիկ այլևս ոչինչ ի վիճակի չեն լինում ընկալելու, ավելորդ խոսակցություններն էլ իրավիճակը ավելի են սրում։ Հոգեբանական վատ վիճակի հետևանքով է, որ մարդը սկսում է հավատալ սնահավատությանը։

Անդրադառնալով ողբերգության տարածքում պայթյունից անմիջապես հետո քանոն նվագող աղջկա նախաձեռնությանը՝ Ծատուրյանը շեշտում է՝ այդպիսի դեպքերը ևս բացասաբար են անդրադառնում հասարակության հոգեբանական առողջության վրա։

«Մեզ հերիք է որևէ դեպք, ու մենք դա շատ ծանր ենք ընկալում։ Դրա հետևանքով մարդիկ ավելի են հոգնել, ուզում են հանգիստ վայր գտնել։ Այդպիսի իրավիճակը ամենավտանգավորներից է։ Երիտասարդ աղջկա արած քայլը մարդիկ լարված մթնոլորտում, վախի ու տագնապի, անորոշության ժամանակ ընկալում են, այսպես ասած, «ձեռք առնոցի», այսինքն՝ դու մարդու վիշտը «ձեռք ես առնում»՝ աղետի գոտում նվագելով»,- նկատում է նա:

Մերի Խաչատրյան

Տպել
5156 դիտում

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում