ՀՀ կառավարության կողմից հատկացված ցանկացած միջոց պետք է նպատակային ծախսվի, ես հետևողական եմ լինելու. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզպետարանի պատասխանատուների, կենտրոնի նորանշանակ պետ Սարիկ Մինասյանի հետ այսօր հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ  2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքներն, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։  Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է:  Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։

Շիրակի մարզպետը կարևորել է շինաշխատանքների որակով և ժամկետներում իրականացումը:«ՀՀ կառավարության կողմից հատկացված ցանկացած միջոց պետք է նպատակային ծախսվի, գումարը տրամադրված է, մնում է ժամանակին ավարտին հասցվեն աշխատանքները, ես  այս հարցում հետևողական եմ լինելու, բայց սա չի նշանակում, որ թերացումներն ընդունելի են լինելու, պետք է ամեն ինչ անել աշխատանքների որակով իրականացման համար։ Կարևոր եմ համարում նաև այն,  որ հնարավորինս շուտ նոր մասնաշենքում կազմակերպվեն կենտրոնի աշխատանքները, որպեսզի քաղաքացիների համար առավել հեշտ լինի ծառայություններից օգտվելը»։

Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ ղեկավարը, մարզպետին վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար։ Մարզպետը կարևոր է համարել նաև այն, որ նորաբաց կենտրոնն ունի բոլոր հարմարությունները հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, այդ թվում՝ թեքահարթակ և վերելակ։

Տարածքային կենտրոնը, որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գյումրու բնակիչներին, որտեղ մեկ պատուհանի միջոցով կտրամադրվեն սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը:

Այնուհետև Նազելի Բաղդասարյանը պատասխանատուների  հետ այցելել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գործող գրասենյակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, պատասխանել  քաղաքացիներին հուզող հարցերին, որից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել  կառույցների միջև համագործակցության, ծառայություններն առավել որակով, ժամանակին և հասցեական կազմակերպելուն առնչվող հարցերի։

Տպել
840 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը