Կարմիր գորգ, էմոցիաների տեղատարափ, հուզմունք. Երևանում 19-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրանը»

Հուլիսի 10-ին Երեւանում 19-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Կարմիր գորգն այս անգամ Օպերայի շենքի՝ Արամ Խաչատրյան համերգասրահ տանող մուտքն էր զարդարել։

Փառատոնի տոնական միջոցառմանը ներկա էին կինոարվեստի բնագավառում նշանակալի դեր ունեցող մի շարք հանդիսավոր հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Շատերի համար սիրված եւ սպասված այս միջոցառումը ժպիտներ ու տոնական բարձր տրամադրություն էր հաղորդել իրադարձության կենտրոնում հայտնված յուրաքանչյուրին։

Կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը, որը հինգ տարի առաջ է մասնակցել «Ոսկե ծիրան»-ին: «Եթե չսիրեի այս փառատոնը, ապա չէի գա: Ցանկանում եմ, որ այն առավել զարգանա, ծաղկում ապրի: Մեր երկրին պետք է այնպիսի կինոարտադրություն, որը մեզ հնարավորություն կտա ներկայանալ նաեւ ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Նախորդ տարիների համեմատ հիմա այստեղ շատ լավ են աշխատում կինոյի բնագավառում եւ ամեն ինչ գիտեն: Բոլորը պրոֆեսիոնալներ են, ինչը ինձ անչափ ուրախացնում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ դերասանը։

Մինչ կմեկնարկեր բուն փառատոնը՝ բեմ բարձրացավ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Վերջինս իր խոսքում շեշտեց՝ միջոցառումը մեր երկրի եւ մայրաքաղաքի այցեքարտն է դարձել, քանի որ հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր ունի:

«Փառատոնի շնորհիվ տարիների ընթացքում Երեւանը դարձել է կինոյի համաշխարհային կենտրոններից մեկը։ Մեր պարտքն է կանգնել նախաձեռնության կողքին՝ Երեւանը համաշխարհային կինոքարտեզի վրա արժանվույնս դիրքավորելու համար»,- նկատեց նա։ Քաղաքապետը նաեւ հատուկ ընդգծեց՝ փառատոնի պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամ է Երեւանի քաղաքապետարանը ստանձնել «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորի պարտականությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ իր ելույթում նշեց՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 19 տարվա ընթացքում շուրջ 13 հազար հայտ է ստացել ավելի քան 130 երկրից, փառատոնին անդրադարձել են ոչ միայն տեղի, այլեւ միջազգային լրատվամիջոցները: «Փառատոնն ընդլայնում է կինոշուկայի, մասնագիտական շփումների եւ փորձի փոխանակման սահմանները»,- հավելեց փոխնախարարը:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ ասաց․ «Մենք չենք հիվանդացել, չենք մահացել, առաջ ենք գնում: Մենք զարգանում ենք, ու, փառք Աստծո, որ կան մարդիկ, որոնք կանգնած են մեր փառատոնի մեջքին: Իմ ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանը ժամանակին ասում էր, որ եթե ուզում ես լավագույն փառատոնն ունենալ, դրա հաջողության համար երեք կարեւոր գործոն կա՝ լավագույն ֆիլմեր, լավագույն ժյուրի եւ լավագույն հանդիսատես: Այսօր այդ երեքն էլ առկա են»։

Խաչատրյանը համոզմունք հայտնեց՝ «Ոսկե ծիրանն» ունի վերը թվարկած այդ երեք բաղադրիչները: Նա բեմ հրավիրեց կինոփառատոնի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին, որոնք էլ ազդարարեցին 19-րդ փառատոնի մեկնարկը:

Կինոփառատոնի մեկնարկը տրվեց հայկական արտադրության «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով։ «Ամերիկացի» ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Մայքլ Գուրջյանն է։ Վերջինս «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։ Ապրում է ԱՄՆ-ում։ Մայքլ Գյուրջյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ համավարակի ընթացքում է եղել Հայաստանում, սակայն, ցավոք սրտի, շատ վայրերում լինելու հնարավորություն չի ունեցել։ «Շատ լավ եմ ճանաչում Երեւանի կենտրոնը: Այս այցի ընթացքում կփորձեմ յուրովի բացահայտել Հայաստանը, քանի որ պատրաստվում եմ աշխատել հայկական եւս մեկ նախագծի վրա: Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ»,- ասաց ռեժիսորը։

«Ամերիկացի» ֆիլմը պարզապես սովորական կամ հերթական ֆիլմ չէ, այն ամենատարբեր էմոցիաների փունջ է, որն ստիպեց արտասվել, հուզեց հանդիսատեսին, ներկաներից շատ-շատերին։ Իսկ ահա Գյուրջյանին, որը ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն է, անչափ սիրեց հայ հանդիսատեսը:

«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Օպերատոր՝ Գասեմ Էբրահիմյանը, երաժշտությունը՝ Անդրանիկ Բերբերյանի։ Մոնտաժողներ՝ Մայք Սոլեմ, Մայքլ Գյուրջյան։ Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։

Ֆիլմի հերոս Փոքրիկ Չարլին մազապուրծ փախչում է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղեւորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերում: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում է աշխարհով: Շատ փախստականների եւ որբերի պես Չարլիի մեծ սրտում անլցնելի անդունդ է գոյանում:

Պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան ու բախվում Խորհրդային Միության դաժան իրականությանը: Հայաստանի հոգին խեղդվում է երկաթե վարագույրի տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում եւ բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ հանցագործության մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է: Իսկ թե ինչ տեսարան էր բանտախցի նեղլիկ ճաղավանդակից բացվում եւ ինչ իրադարձություններն են դրան հաջորդում, այդ ամենը հանդիսատեսը կտեսնի ֆիլմում։

Տպել
3102 դիտում

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին