Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մշակութասեր հանրություն։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. նա շնորհավորել է ներկաներին մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրանի» բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին փառատոնի իրականացման գործում ներդրած ահռելի ջանք ու եռանդի համար:

«Այն, որ «Ոսկե ծիրանը» լիարժեք իրականացնում է մշակույթի ոլորտում իր միջազգային մանդատը, կասկածից վեր է: Փառատոնն ունի երկու տասնամյակ անցած ճանապարհ, և այդ տասնամյակների ընթացքում շուրջ 13 հազար հայտ՝ ավելի քան 130 երկրներից, հազարավոր մեդիա անդրադարձներ փառատոնի մասին: «Ոսկե ծիրանի» շնորհիվ մենք ընդլայնում ենք կինոշուկայի, մասնագիտական շփումների և փորձի փոխանակման սահմանները: Վերջին տարիներին բարդ ժամանակներ ենք անցել՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված, բայց նախարարության և փառատոնի ղեկավարության հետևողականության ու ջանքերի շնորհիվ կարողացանք չընդհատել փառատոնի կենսագրությունը: Ավելին՝ այս տարի «Ոսկե ծիրանը» ոչ միայն վերականգնում է իր նախկին ձևաչափերն ու ծավալները, այլև որոշ ցուցանիշներում գերազանցում է նախկին ցուցանիշները: Պայմանավորվածություն ունենք, որ աննախադեպ է լինելու նաև հայկական արտադրության ֆիլմերի ընդգրկվածությունը»,- ասել է Արա Խզմալյանը և 19-րդ կինոփառատոնի կայացմանը մեծապես աջակցելու համար, շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետի, և նրանց, ովքեր իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել այս տարվա կինոտոնի կայացմանը:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ 

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:

Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Հարգանքի տուրք կմատուցվի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։

Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 17-ին։

Տպել
2479 դիտում

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը