Մեր ժողովրդի վերաբերմունքից և սպասարկումից հիացած են. որ ուղղություններն են նախընտրում ՀՀ ժամանած զբոսաշրջիկները

Այս տարի մեր երկրում զբոսաշրջության առումով բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ամիսներ առաջ Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիներին, որոնք այդպես էլ չեն լքել մեր երկիրը միացել են նաեւ այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ:

Ակտիվ զբոսաշրջության մասին են փաստում նաեւ ներգնա տուրեր իրականացնող մի շարք տուրիստական կազմակերպություններ: Զբոսաշրջիկները տարբեր ուղղություններով ներգնա տուրերի են մասնակցում, այցելում ՀՀ պատմամշակութային ու տեսարժան վայրեր:

Հայաստանում ներգնա տուրեր իրականացնող կազմակերպությունները «Հայկական ժամանակին» են փոխանցել, թե որ վայրերն են մեր երկրում նախընտրելի ուղղությունների թոփ տասնյակում:

«Ուան Վեյ» ներգնա եւ արտագնա տուրեր իրականացնող տուրիստական ընկերությունից «Հայկական ժամանակին» հայտնում են՝ այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք կա հիմնականում դեպի հետեւյալ ուղղություններ՝ Սեւան, Դիլիջան, Գառնի- Գեղարդ, Ջերմուկ, Խոր վիրապ վանական համալիր: «Ռուս -Ուկրաինական պատերազմից հետո այդ երկրներից զբոսաշրջության մեծ հոսք ունենք: Քիչ չէ նաեւ այլ երկրներից Հայաստան ժամանողների թիվը: Նախորդ տարիների համեմատ բավականին մեծ ակտիվություն է նկատվում»,-փոխանցում են «Ուան Վեյ» կազմակերպությունից:

«Երանի թրավել» տուրիստական ընկերությունից էլ հայտնում են՝ ամենաշատ պահանջարկ ունեցող ուղղություններն են՝ Տաթեւ-Տաթեւեր, Սեւան, Դիլիջան, Գառնի-Գեղարդ, Էջմիածին, Ամբերդ, Խոր Վիրապ եւ Նորավանք վանական համալիրները: «Այս տարի բավականին մեծ ակտիվություն ենք նկատում: Զբոսաշրջիկներ ունենք ինչպես ՌԴ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից: Բոլորը միանշանակ գոհ են հեռանում, թե սպասարկման որակից ու սննդից, թե մեր գեղատեսիլ վայրերից: Ասում են՝ հիացած են մեր ժողովրդի վերաբերմունքից. բոլորն այստեղ ջերմություն են զգում»,-փոխանցեցին «Երանի թրավել»-ից:

«Պոզիտիվ դեյ» տուրիստական կազմակերպությունից էլ փոխանցում են՝ հիմնական ակտիվ ուղղություններն են՝ Գյումրի, Տաթեւ, Խնձորեսկ, Դսեղ, Արեւածագի ձոր եւ Դենդրոպարկ:

«Այդի տուր»-ից փոխանցում են՝ միջոցով ամրագրվող հիմնական ուղղություններն են՝ Ծաղկաձոր, Աղվերան, Սեւան, Դիլիջան:

«Հյուր սերվիս» տուրիստական ընկերության փոխանցմամբ եւս այս տարի գրեթե բոլոր ուղղություններով էլ ակտիվ ամրագրումներ են իրականացվում: Այս ընկերությունն առանձնացնում է հատկապես՝ Տաթեւ, Սեւան, Դիլիջան, Գառնի Գեղարդ, Խոր վիրապ ուղղությունները:

Զբոսավարների Ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն էլ նկատում է՝ Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների համար վերջին տարիներին գրեթե չի փոխվում նախընտրելի վայրերի ցանկը: Ինչպես նախկինում, այսօր եւս՝ Գառնի- Գեղարդը, Խոր Վիրապը, Նորավանքը, Տաթեւն ու Էջմիածինը շարունակում են մնալ թոփ ամենավաճառվող ուղղությունները:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Սոլոմոնյանն ասում է՝ մինչեւ կորոնավիրուսի տարածումը բավականին ակտիվ զարգանում էին արշավական ուղիները. «բարեբախտաբար այս տարի էլ ավանդույթը կամաց -կամաց վերսկսվել է՝ արշավներ են իրականացվում հիմնականում դեպի Սյունիք, Տավուշ, Վայոց ձորն ու Լոռին Արագածոտնի մարզեր եւ Արագած լեռ»:

Նրա փոխանցմամբ՝ թոփ ուղղությունների թվում շարունակում է մնալ Սեւանա լիճ, Սեւանա վանք, Հաղարծին փաթեթը: «Հատկապես ռուսական շուկայում սա ամենաակտիվ ուղղություններից մեկն է: Ռուսալեզու բազմաթիվ հրապարակումներ ենք տեսնում, որտեղ Սեւանա լիճն առաջարկվում է ծովին այլընտրանք, սակայն, ասել՝ լիճը լուրջ զբոսաշրջային ցուցանիշ կարող է ցույց տալ՝ ցավոք՝ չենք կարող: Կլիման, էկոլոգիական վիճակն ու այն ենթակառուցվածքը, որում Սեւանա լիճն է՝ այսօր դա հնարավոր չէ»,-նկատում է Յաշա Սոլոմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ այդպես էլ չի ստացվում Սեւանա լճի ավազանում ունենալ նորմալ ենթակառուցվածքներ. խոսքը ոչ միայն վատ որակի հյուրանոցների ու սննդի օբյեկտների մասին է, այլ, առհասարակ, լճի ընդհանուր ներկայանալիության «Պետական մակարդակով քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի լիճը բերվի այնպիսի տեսքի, որ զբոսաշրջություն կարողանա ապահովել: Պարզ է, որ լիճը շատ գրավիչ է, բայց այդ տարածքում պատշաճ հանգիստ կազմակերպելու համար դա բավարար չէ»,-նկատում է զբոսավարը:

Հարցադրմանը, թե ինչ տպավորություններով են հիմնականում կիսվում զբոսաշրջիկները մեր երկրից հեռանալիս, Սոլոմոնյանն ասում է. «Մեզ մոտ շատ տեղեր բավականին բարձր մակարդակի ու որակի ծառայություն է մատուցվում՝ զբոսավար, մեքենաներ, տուր օպերատորներ եւ այլն: Մեր հյուրերը Հայաստանից հեռանում են միշտ բարձր տրամադրությամբ եւ շատ տպավորված: Շատ հաճախ ինքներս փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մաքսիմալ մեղմվեն այն տհաճ իրավիճակներն ու խնդիրները, որոնք զբոսաշրջիկը կարող էր նկատել: Օրինակ՝ աղբը, որը գրեթե ամենուր ոտքի հետ գնում է՝ զբոսավարներն ամեն ինչ անում են՝ երգում, պարում ծափահարում, որ շեղեն զբոսաշրջիկի ուշադրությունն աղբակույտերից»:

Վերջինս նաեւ նկատում է՝ աղբի կուտակումը համատարած խնդիր է մեր երկրում: «Ես չեմ ասում, թե սա միայն մեր երկրում է, բայց կցանկանայի, որ դրականորեն տարբերվեինք աշխարհի մյուս երկրներից մեր մաքրասիրությամբ, ինչը, ցավոք, վերջին տասնամյակներում միայն խոսքի, մաղթանքի մակարդակում է մնում եւ բան չի փոխվում»,-շեշտում է Սոլոմոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկը մեր երկրից հեռանում է՝ տպավորված տեղի լանդշաֆտով, մշակույթով, խոհանոցով, բնական եւ մշակութային հուշարձաններով: Սոլոմոնյանը նաեւ նկատում է, չնայած դրան մենք հուշարձանների տարածքում ունենք խնդիրներ: Վերհիշելով Նորավանքի տարածքում տեղի ունեցած դեպքը, երբ ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկը ընկել էր Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից եւ վնասվածքներ ստացել, հայտնում է՝ Բուրդելաշենի աղոթասրահ տանող ճանապարհը փակվել է:

«Ցավոք նմանատիպ խնդիրները շատ -շատ են, եւ եղածներին նորերն են ավելանում, հիմա էլ Հատիս լեռն է դարձել խնդիր, որով մենք զբաղվում ենք: Այդ անհասկանալի նախագիծը Քրիստոսի արձանի հետ կապված. մի բան, որն ընդհանրապես աղերս չունի մեր մշակութային, կրոնական եւ իհարկե՝ եկեղեցական տեսակետների հետ: Հատիսը շատ ակտիվ եւ պահանջված արշավական ուղղություն էր, որը փաստացի կորցնելու ենք: Անհասկանալի պրոցեսներ են ընթանում: Փորձ է արվում այդ ամենը գեղեցիկ կերպով փաթեթավորել զբոսաշրջություն անվան տակ եւ վաճառել ժողովրդին, առանց այդ հասարակության պատասխանատու ու կոմպետենտ շերտի կարծիքը հաշվի առնելու»,-կարծիք է հայտնում զբոսավարը:

Տպել
4904 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը