ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Սյունիք կատարած այցի 2-րդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Մեղրի, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը:

Նրանք այցելեցին ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը։ Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի գրանցման ամսաթիվը 1820 թվականն է, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: «Խաչաց տանը» վարչապետի տիկնոջը ողջունեցին նաև Մեղրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:

«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ը 2020 թվականի մարտին և ապրիլին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ծառայել է որպես հյուրատուն՝ դառնալով Մեղրիի ամենահին հյուրատունը: «Խաչաց տանը» 10-ամյակների պատմություն ունեցող 100-ից ավելի ցուցանմուշներ կան։

«Խաչաց տան» հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա այս կառույցը դարձել է զբոսարշրջիկների սիրելի վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին: Շահանե Խաչիկյանը՝ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրենը, Աննա Հակոբյանին ներկայացրեց հյուրատանը ցուցադրված գեղանկարչական աշխատանքները, պատմեց, որ այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը:

Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց եկեղեցու վերակառուցման պատմությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ, որոնք վնասվել են 1700 թվականին ու Խաչիկյանների ջանքերով վերականգնվել 1866-ին:

Խաչիկյան ընտանիքի և Մեղրու այլ բնակիչների շնորհիվ եկեղեցին այսօր գործում է, այնտեղ նաև պսակադրության արարողություններ են իրականացվում:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելեց նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր հատկացրել 2019 թվականին։

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-2.jpg (253 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-4.jpg (371 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-6.jpg (311 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-8.jpg (422 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-9.jpg (335 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-10.jpg (297 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-12.jpg (353 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-13.jpg (349 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-14.jpg (385 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-15.jpg (372 KB)

Աննա-Հակոբյանը-Մեղրիում-մի-շարք-հանդիպումներ-է-ունեցել-16.jpg (381 KB)

Տպել
885 դիտում

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել