Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մոտ խոշտանգումների արձանագրման խնդրահարույց պրակտիկա կա. ՄԻՊ

06/07/2022 schedule12:36

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան:

 ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։

Մասնավորապես նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքներ հայտնաբերելու պարագայում, չեն արձանագրվում ենթադրյալ բռնության հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքերը և համապատասխան ընթացակարգեր չեն նախաձեռնվում։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում, ինչպես նաև համապատասխան մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ազատությունից զրկված անձի մոտ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս հայտնաբերվել է վնասվածքներ և վերջինս հայտարարել է, որ դրանք ստացել է ձերբակալման ընթացքում կիրառված անհամաչափ ուժի արդյունքում, սակայն այդ մասին համապատասխան  արձանագրություն չի կազմվել։ Ավելին, կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կողմից հարցի քննարկման շրջանակներում, դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմվել է մարմնական վնասվածքը հայտնաբերելուց 63 ժամ հետո՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։

Անհատական մի շարք բողոքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձանց առաջնային զննությամբ հայտնաբերված վնասվածքները պատշաճ չեն արձանագրվում և իրավապահ մարմիններին ենթադրյալ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չեն ներկայացվում։ Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ ստացած վնասվածքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին չուղարկելու պատճառ է հանդիսացել  քրեակատարողական հիմնարկ ընդունման պահին ազատությունից զրկված անձի անձնական գործում առկա Ձերբակալվածներին պահելու վայրում լրացված մարմնական վնասվածքների մասին արձանագրության առկայությունը։

Պաշտպանն արձանագրում է, որ նշվածը որևէ կերպ չի կարող Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի կողմից համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին այն չուղարկելու հիմք հանդիսանալ։

Ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքների պատշաճ արձանագրումը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս պարտադիր է ցանկացած պարագայում, քանի որ անձը շարունակում է պահվել անազատության մեջ նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։

Մեկ այլ անընդունելի պրակտիկա է վնասվածքների ոչ ամբողջական և մասնագիտական պատշաճ արձանագրումը: Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրված վնասվածքի նկարագրությունը չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ, ինչպես նաև չեն ներկայացվում բժիշկների համապատասխան եզրակացություններ՝ վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և ազատությունից զրկված անձի կատարած հայտարարության ստացման պատճառների և եղանակների համադրության վերաբերյալ:

Բացի նշվածը, մտահոգիչ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստացած վնասվածքների կապակցությամբ պատշաճ բժշկական զննություն անցնելու, վնասվածքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելու և իրավապահ մարմիններին ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի մասին համապատասխան արձանագրությունն իրավապահ մարմիններին չուղարկելու անընդունելի պրակտիկան։

Նշված հարցերը պարբերաբար մանրակրկիտ վերլուծությամբ և հարցի լուծման համապատասխան առաջարկներով ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում։

ՄԻՊ-ը ևս մեկ անգամ կոչ է անում ՀՀ արդարադատության նախարարությանը և պատասխանատու այլ մարմիններին խիստ ուշադրության ներքո պահել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և դրանով իսկ արդյունավետ և բազմակողմանի քննություն ապահովելու մեխանիզմների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նպաստելու վերոնշյալ դեպքերի կանխարգելմանը։

Տպել
686 դիտում

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ

Որքանո՞վ է հիմնավոր քահանաների՝ հարկ չտալը, «Բենթլի» վարելով՝ զերծ մնան պետության կարիքների համար վճարումից. Իոաննիսյան

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել