Սերժ Սարգսյանն «անիծեց» Իշխան Սաղաթելյանին և ճանապարհեց. Ալեն Սիմոնյան

«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են, խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կամ գալու են խելոք նստեն, կամ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ են»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք թույլատրելի շեմից ավելին բացակայած ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկվե՞լ է, թե՞ ոչ:

Վերջինս նաև ողջունեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի քայլը, որը վայր դրեց պատգամավորական մանդատը:

«Մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը և գնում։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ընդդիմադիր պատգամավորները չեն գալիս ԱԺ, ինչո՞ւ պետք է աշխատավարձ ստանան. «Սենյակները վերցնում են, մեքենաներն ունեն, որ գործուղումը հարմար է, գնում են, որ հանդիպումն իրենց հետաքրքիր է, գնում են: Վստահ չեմ, որ իրենց մեջ չեն գտնվի պատգամավորներ, որոնք կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են և կգան: Իրենք միատարր կառույց չեն. կա Քոչարյանի թևը, Դաշնակցության թևը, Վահե Հակոբյանի թևը, կոնկրետ մարդիկ կան, որ մեկը այս տեղի արբանյակն է, մյուսը՝ այլ տեղի»:

Հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը նկատեց․ «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր. Սերժ Սարգսյանն «անիծեց» նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց: Շնորհակալություն դրա համար, պարոն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում՝ դու ճիշտ ես ամեն ինչ անում, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ընդդիմություն չկա»։

Հարցին՝ քաղաքական դրդապատճառներո՞վ են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին, Սիմոնյանը նկատեց՝ շատ են գերագնահատում այդ երկու անձնավորություններին:

«Ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են։ Վահե Հակոբյանը քաղաքական փորձ չունի, բացասական անցած ճանապարհ ունի. իշխանական օլիգարխից դարձել է քաղաքական գործիչ: Իրենք ինչ արել են, արել են հօգուտ մեզ և ի վնաս իրենց: Հարցն էին տալիս՝ ինչո՞ւ չեք ցրում ակցիաները, բայց ինչո՞ւ ցրեինք: Իրենք ինչ արեցին, իրենց վնասեցին»,- նշեց նա: 

Տպել
1687 դիտում

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին