Ադմինիստրատոր՝ 350 հազար դրամ, այգեգործ՝ 150, բանվոր՝ 120. ինչ թափուր հաստիքներ կան Հայաստանում և որքան է աշխատավարձը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատանքի որոնման՝ «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ 3 հազար 387 թափուր աշխատատեղ կա:

Հարթակում հավաքագրված են Երեւանում եւ մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն. դրանք հիմնականում մասնավոր են, պետական համակարգում ներկայացված են այն հաստիքները, որոնք ոչ մրցութային են:

Առաջարկվող թափուր հաստիքները ամենատարբեր բնույթ են, աշխատավարձերի թիվը՝ եւս. սկսվում է նվազագույն աշխատավարձից՝ 68 հազար դրամից՝ հասնելով մինչեւ 350 հազար դրամի եւ ավելիի:

Օրինակ՝ Երեւանում ադմինիստրատորի թափուր հաստիքի համար առաջարկվող ամենացածր վարձատրությունը նվազագույն աշխատավարձի սահմանում է՝ 68 հազար դրամ, իսկ ամենաբարձրը՝ 155 հազար դրամի: Նույն հաստիքի համար առաջարկ կա նաեւ 150 հազար, 120 հազար, 100 հազար, 98 հազար, 93 հազար դրամի սահմաններում:

Որակավորում չունեցող բանվորի համար առաջարկվող աշխատանքը 120 հազար դրամի սահմանում է: Պահանջվում է նաեւ Ճանապարհային բանվոր, միս կտրող, մետաղյա իրեր մաքրող, պահածոյացված համեմունքներ պատրաստող եւ այլն, եւ այլն:

Ամրանագործի աշխատանքի համար նախանշված գումարը սկսվում է 200 հազար դրամից, այս աշխատանքի համար առաջարկվող նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ է: Այգեգործի աշխատանքի համար վճարը 150 հազարից 120 հազար դրամ է, իսկ գործարքային այգեպանինը՝ 100 հազար դրամ: Անասնաբույժի աշխատանքի վարձատրությունը սկսվում է նվազագույն աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ՝ առավելագույնը հասնելով 120 հազար դրամի: Խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար առաջարկվող աշխատավարձը սկսվում է 68 հազար դրամից՝ հասնելով մինչեւ 120 հազար դրամի:

Անեսթեզոլոիգա եւ ռեանիմատոլոգիա. այստեղ աշխատավարձը սկսվում է 90 հազար դրամից՝ հասնելով մինչեւ 350 հազար դրամի, ապրանքագետի աշխատանքի համար առաջարկվում է 80 հազար դրամ, առաքիչի աշխատանքի համար՝ 80 հազար դրամ՝ հասնելով 130 հազար դրամի:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունից հետաքրքրվել է՝ վերջին տվյալներով՝ ՀՀ-ում ընդհանուր առմամբ որքա՞ն է կազմում գրանցված գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվը:

ՄՍԾ-ի փոխանցմամբ՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 78 հազար 600 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13%-ով։ 

Աշխատանք փնտրող գյուղաբնակների թիվը կազմում է 40.5% կամ 31 հազար 800 մարդ, ըստ ՄՍԾ-ի՝ նախորդ տարվա համեմատ այս թիվը նվազել է. 2021-ի դեկտեմբերի տվյալներով՝ աշխատանք է փնտրել 34 հազար 200 մարդ:

Ըստ տնտեսության ճյուղերի՝ աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման, սպասարկման այլ ծառայությունների, կրթության եւ այլ ոլորտներում:

ՄՍԾ-ում գրանցված գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.6%-ը կամ 53 հազար 900 հարյուր մարդ. այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է անփոփոխ:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 63.9%-ը կամ 34 հազար 500 մարդ,

Երիտասարդների թվաքանակը՝ 17.1% է կամ 9 հազար 200 մարդ,

Հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը կազմում է 4.4% կամ 2 հազար 400 մարդ:

ՄՍԾ վարչությունն առանձին թվով ներկայացրել է նաեւ առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը, այն կազմում է 25 հազար 300 մարդ, որից 34.5%-ը՝ 16-29 տարեկան երիտասարդներն են:

Ըստ ՄՍԾ-ի՝ երբ հավաքագրվում են թափուր հաստիքները, ոլորտային համակարգող անձինք կազմակերպում են խորհրդատվություն աշխատանք փնտրող անձանց հետ, ըստ փնտրող աշխատանքի ու մասնագիտության՝ առաջարկում առկա թափուր հաստիքները:

Օրինակ՝ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ խորհրդատվություն է ստացել 31 հազար 300 աշխատանք փնտրող անձ: Վերջիններիս խորհրդատվություն է տրամադրվել աշխատանքի եւ զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման եւ այլ հարցերով:

ՄՍԾ-ի փոխանցմամբ՝ տարածքային կենտրոնները համագործակցել են 20 հազար 500 գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 3891 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 240-ը նոր ստեղծված աշխատատեղ է, 29-ը՝ նոր ստեղծվող: Աշխատանքի է տեղավորվել 4340 աշխատանք փնտրող, որից 2826-ը՝ կին, 1089-ը՝ տղամարդ, 98-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 9524 գործազուրկի կարգավիճակ: Ընդ որում՝ նրանցից 5%-ինը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 32%-ինը՝ տարածքային կենտրոնների հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու:

Կանանց գրեթե կրկնակի թիվը վկայում է այն մասին, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են դիմում ու հետամուտ լինում վերոնշյալ ճանապարհով աշխատանք գտնելուն:

Տպել
2436 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան