Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից կաշառք ստանալու գործը դատարանում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, 2020թ. հուլիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2021թ. համացանցում հայտարարություն է տեղադրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող 6553.42քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքից 1000քմ մակերեսով հողակտորը 14 հազար 500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ և նույն թվականի սեպտեմբերին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված մակերեսով հողատարածքը 10 հազար ԱՄՆ դոլար գումարով վաճառել:

Այնուհետև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական շենքի իր աշխատասենյակում հիշյալ հողատարածքի գնորդից, ուղղակի դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողությունների կատարմանը նպաստելու համար, այն է՝ վաճառվող հողատարածքի վրա ինքնակամ շինություն կառուցելու, համայնքին պատկանող հողի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացն սկսելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու համար անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 հազար ԱՄՆ դոլարի կաշառք:

Քրեական գործվ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում համայնքի ղեկավարի տեղակալի արարքը վերաորակվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը)։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»։

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Տպել
848 դիտում

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել