Պետերբուրգյան համաժողովին Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այսօր նա ելույթ է ունեցել համաժողովի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը: Վերջինիս օրակարգում քննարկվել են գլոբալ մարտահրավերների պայմաններում գործարարների, ձեռնարկատիրական գործունեության իրավական պաշտպանության կառուցակարգերը, այս ոլորտում միջազգային գործակցության ներուժը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանում ներքին և արտաքին ներդրումների, գործարարության իրավական պաշտպանության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են տնտեսական գործունեության հավասար մեկնարկային պայմանների և ազատությունների ապահովման, պետական մարմինների, այլ սուբյեկտների կողմից ձեռնարկատիրական գործունեությանն անտեղի, անհիմն և ապօրինի միջամտությունից պաշտպանվելու տնտեսվարողների իրավունքների երաշխավորմանը:

Արթուր Դավթյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները, գործարարների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելը ՀՀ դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ մասին է վկայում ՀՀ գլխավոր դատախազությունում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով ստորաբաժանման առկայությունը: Ելնելով ոլորտում քրեական շարժընթացի շարունակական վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իր բուն սահմանադրական լիազորությունների իրականացումից բացի, նշանակալի ներդրում է ունենում նաև տնտեսական գործունեության ազատությունների, պաշտպանության օրենսդրության կատարելագործման գործում:

Միջազգային գործարար հարաբերությունների զարգացման առումով Արթուր Դավթյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությունը երաշխավորող իրավական կարգավորումները համագործակցող պետությունների միջև ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում նշել է, որ Միության կոնկրետ իրավական կարգավորումները պարտավորեցնում են անդամ երկրների իրավապահ մարմիններին ապահովել իրենց աշխատանքի և մոտեցումների այնպիսի համարժեքություն, որի պայմաններում անդամ պետությունների քաղաքացիների, գործարարների համար երաշխավորված կլինեն ձեռնարկատիրական գործունեության անհրաժեշտ ազատություններն ու պաշտպանվածությունը և նրանք չեն զգա ԵԱՏՄ-ի ներսում պետական սահմանների առկայությունը: Վերջինս հատկապես արդիական է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների և դրանից ածանցվող միջազգային տնտեսական հարաբերությունների համար առաջացած խնդիրների խորապատկերին:

Այս իմաստով Արթուր Դավթյանը հավաստիացրել է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, այնպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները:    

Տպել
599 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին