Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 15-ին, Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը։ Այն կազմակերպվել և անցկացվում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ: Մեկօրյա փառատոնին մասնակցում է 8 երգչախումբ՝ ավելի քան 200 երեխա:

288638995_5147086375371751_982580568946834707_n.jpg (320 KB)

Փառատոնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երգչախումբ հանդես է գալու երեք կատարմամբ: Որպես պարտադիր ստեղծագործություն փառատոնի համար ընտրվել է Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» երգը: Գալա-համերգի ավարտին 200 եւ ավելի մասնակիցներ կոմպոզիտորի հետ կերգեն այդ ստեղծագործությունը։

288680228_5147085065371882_8797291598222253376_n.jpg (245 KB)

«Նախաձեռնության նպատակը երգչախմբային տոն կազմակերպելն է բոլոր այն աշակերտների համար, որոնք իրենց ուսումնական գործընթացից ժամանակ են հատկացնում ու մասնակցում երգչախմբերի դասերին: Նպատակը հենց դա է՝ օրացույցում հենց այդ երեխաների համար մեկ տոնական օր ունենալը, երգչախմբային իրադարձությունը Գյումրի վերադարձնելն ու շարունակականություն ապահովվելը»,- փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսում նշել է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

288628959_5147084608705261_5764619000266435220_n.jpg (302 KB)288797417_5147085072038548_8775127876074206996_n.jpg (282 KB)

Ըստ փառատոնի ժյուրիի, երգչախմբային արվեստը ոչ միայն զարգացնում է երեխաների երաժշտական լսողությունն ու արվեստաճանաչումը, այլ նաև ընկերասիրությունը:

«Այս փառատոնը ոգևորիչ ակունք պետք է հանդիսանա այս երեխաների հետագա արվեստաճանաչության, աշխարհը ճիշտ ընկալելու ու բարությամբ լցնելու համար: Երգչախումբն անչափ կարևոր է երեխայի երաժշտական լսողության, գեղարվեստական հմտությունների զարգացման համար: Սա մեկը մյուսին լսել ու միասնականություն է սովորեցնում: Ինձ համար պատիվ է, որ այս երեխաները պետք է իրենց մաքուր շուրթերով արտաբերեն «Պիտի ապրենքը»,- ասել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտորների միության անդամ, Երեւանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը:

288643517_5147085665371822_4023181426126127380_n.jpg (263 KB)288425389_5147086222038433_1597554259258605365_n.jpg (346 KB)

Փառատոնում առաջին հորիզոնականում է Արշակ Բրուտյանի անվան թից 4 երաժշտական դպրոցը և Ամասիայի մանկական արվեստի դպրոցը, որոնք հավասար միավորներ էին վաստակել:

Երկրորդ հորիզոնականում՝  Շերամի անվան թիվ 5 երաժշտական ու Շիշյանի անվան դպրոցներն են, որոնք դարձյալ հավասար միավորներ ունեին:

Իսկ երրորդ հորիզոնականում Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցն է:

288181534_5147084732038582_2658293359902357685_n.jpg (308 KB)288623031_5147085482038507_7875370023367196673_n.jpg (290 KB)

Բացի հաղթող դպրոցներից, մասնակիցները նաև առանձին անվանակարգերում են հաղթանակներ ունեցել. Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» երգը՝ որպես «Մեկ երգի լավագույն կատարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել դարձյալ Ամասիայի մանկական արվեստի դպրոցը: «Լավագույն խմբավարը» անվանակարգում թիվ 6  Երաժշտական դպրոցն է, իսկ «Լավագույն կոնցերտ մաստերը»՝ Արթիկի երաժշտական դպրոցից է: 

288886936_5147086062038449_4123316415467163023_n.jpg (346 KB)288679405_5147085028705219_4643939976884215163_n.jpg (352 KB)288687214_5147084748705247_983310476365585723_n.jpg (343 KB)288599505_5147086612038394_4962277922937725306_n.jpg (403 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
953 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ