Խարդախություններ կեղծ կայքերով. թիրախում են մասնավորապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները

Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության կամ զեղծարարության դեպքերը, երևան են եկել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով խարդախները, տիրանալով զոհի մի շարք անձնական/բանկային տվյալների, գումարներ են հափշտակում քաղաքացիներից:

Այս մասին ասվում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում:

Խարդախների թիրախում են հայտնվել մասնավորապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով (list.am և այլն) ապրանք վաճառողները։

Խարդախները, ներկայանալով որպես գնորդ, կապի այլընտրանքային միջոցներով (WhatsApp, Telegram և այլն) կապ են հաստատում վաճառողի հետ, խնդրում վերջինիս քարտի տվյալները ապրանքի/ծառայության գումարը փոխանցելու նպատակով, արդյունքում տիրապետելով բանկային գաղտնիք համարվող անհրաժեշտ քանակությամբ տվյալների՝ հափշտակում քարտային հաշվին առկա գումարները:

Մեկ այլ դեպքում առաջարկվում է տվյալները լրացնել ուղարկված կեղծ կայքերի հղմամբ, որն առաջին հայացքից կարող է չտարբերվել իրական կայքի հղումից (օրինակ՝ գնորդներին առաջարկվում է «Հայփոստ» ընկերության կեղծ կայքի հղումը): Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է քարտապանի ֆինանսական միջոցները:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում  է զգոն լինել գործարք կատարելուց առաջ, ոչ մեկին չտրամադրել SMS/mail-ի միջոցով բանկի տրամադրված մեկանգամյա կոդը, որևէ կայքում անձնական տվյալներ լրացնելուց առաջ ստուգել կայքի իսկությունը՝ համեմատելով ինտերնետային հասցեի տողում առկա կայքի ամբողջական անվանումը կայքի պաշտոնական անվանման հետ՝ կատարելով որոնման պարզ գործողություն:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ գումար ստանալու համար բանկային քարտի դարձերեսին առկա եռանիշ կոդը (CVC/CVV) չի պահանջվում, ուստի խստիվ արգելվում է այն փոխանցել այլ անձանց:

Նմանատիպ իրավիճակներում ցանկացած կասկած անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ տվյալներ տրամադրելուց ձեռնպահ մնալուն: Տվյալների տրամադրման ռիսկայնության հարցում ինքնուրույն չկողմնորոշվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ զանգահարելով կամ գրելով ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Տպել
841 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ